Երկրաշարժի հետևանքով Թուրքիայում ավերվել է հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին. Լուսանկար

Ավերիչ երկրաշարժի հետևանքով Թուրքիայի Հաթայի մարզի Իսքենդերուն քաղաքում ավերվել է հայկական Սրբոց Քառասուն Մանուկ եկեղեցին։
Պոլսահայ լրագրող, Թուրքիայում տպագրվող «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը 24News-ին է փոխանցել լուսանկարներ, որոնցում երևում են եկեղեցու կրած վնասները։
Եկեղեցին կառուցվել է 1872 թվականին։


