Փաշինյանը շտապում է օգնություն տրամադրել երկրաշարժից տուժած Թուրքիային, բայց Իրանին նույնիսկ ցավակցական հեռագիր չհղեց

Դիտել նաև
Քըլըչդարօղլու․ «Հաջորդ ընտրությունները՝ առանց Էրդողանի»
Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար
Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ
Այսօր Թուրքիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլն է․ Տեսանյութ
Անկարան պատրաստ է Երևանի հետ դրական քայլերի Բաքվի հետ խաղաղության համաձայնագրի դեպքում
Վշտացած եմ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի լուրից, որի հետևանքով զոհվել են բազմաթիվ մարդիկ։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը։
«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ գիշերը 7,5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սիրիայում և Թուրքիայում, որը տևել է 3-4 վայրկյան։ Զոհերի ընդհանուր թիվը գերազանցում է 300-ը։
Հիշեցնենք նաև, որ օրեր առաջ Իրանի Խոյ քաղաքում աղետալի երկրաշարժ է տեղի ունեցել, սակայն Նիկոլ Փաշինյանն անգամ ցավակցական հեռագիր չի հղել։
Հայկական կողմից միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսն էր ցավակցական հեռագիր հղել հարևան Իրանի նախագահին։
Zham.am