Ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Լիսագորի ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու կամ ՀՀ-ի դեմ սադրանք կազմակերպելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ
27
Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Պատերազմ Արցախում
Իրական էլիտա VS «օսլայած օձիքավորներ» Հերթական միջադեպը պարեկների մասնակցությամբ Ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ Նեթանյահուի փաստաբանը չի պաշտպանի նրան դատարանում, եթե դատական բարեփոխումները շարունակվեն «Երկիր Մեդիան» հնարավորություն կունենա մոտակա ժամանակները վերադառնալ հանրապետական եթեր․ Հեռուստաընկերության տնօրեն Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Ոչ միայն կտուգանեն ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց, այլ նաև կառգրավեն ապրանքը․ ՔՊ-ական ՔՊ-ական պաշտոնյա գիտեմ, որ մինչև 2018 թ-ը պարտքերի տակ էր․ հիմա 4 բնակարան ունի՝ 2-ը Երևանում, մեկական՝ Սոչիում և Մոսկվայում․ լրագրող Իսրայելում վարչապետի դեմ ցույցերին մասնակցել է ավելի քան 100 000 ցուցարար Ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Լիսագորի ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ Ադրբեջանը կրկին առաջարկում է Արցախի ներկայացուցիչներին հանդիպել Իշխանությունների դավադիր անտարբերությունը սահմանապահ բնակավայրերի անվտանգության ապահովման հարցում Վիգեն Սարգսյանի խափանման միջոցը թողնվել է անփոփոխ. Նա կմնա կալանքի տակ Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու կամ ՀՀ-ի դեմ սադրանք կազմակերպելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուղ և բախվել գովազդային վահանակին․ կա զոհ Պետք ա գտնել էս անխափան ու անդադար աշխատող սցենարի հեղինակին։ Գտնելուց հետո հարկավոր է արագ սատկացնել, հետո մեծարել, տաղանդավոր է ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել չտեղակայել ռուսական միջուկային զենք իր տարածքում Փաշինյանի` 4-րդ «փորձից» գրառումը Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ ԿԸՀ Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է. Իշխան Սաղաթելյան Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը Սիսիան և Անի համայնքներում ՔՊ-ն հաղթել է․ ԿԸՀ-ն նախնական արդյունքներն է հրապարակել Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին խոսք չկա, ոչ Լաչինի միջանցքի փակման, ոչ գերիների գնդակահարման համար Եթե ինչ-որ մեկին թվում է՝ Արցախը հեռու է, ոչինչ չի սպառնում իր ընտանիքի անվտանգությանը, սխալվում է

Ի «պաշտպանություն» Գուրգեն Արսենյանի․ «նախկիններն են մեղավոր» շարքից

Հայաստաանի հետ սահմանին կից տարածքում Թուրքիան ու Ադրբեջանը զորավարժություններ են անցկացնում։ Այն ուղղված է Հայաստանի դեմ։

Թուրքիայի ուժային և այլ կառույցների պաշտոնյաները զորավարժություններին զուգահեռ հայտարարում են, որ Հայաստանը պետք է իրենց տրամադրի «Զանգեզուրի միջանցքը»։ Թուրքիան շարունակում է նախապայմանների ու սպառնալիքների լեզվով խոսել մեզ հետ։

Ու չնայած այս ամենին, ՔՊ–ական օլիգարխ–պատգամավոր Գուրգեն Արսենյանը հայտարարում է, որ Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին։ Դատելով Արսենյանի հայտարարություններից՝ դժվար է ասել, թե նա իր թուրքամետ ու հակահայկական հայտարարություններով քծնում է Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ Էրդողանին։ Միգուցե երկուսին միաժամանա՞կ։

Հանուն ճշմարտության պետք է նշել, որ Գուրգեն Արսենյանը միշտ է այդպիսին եղել։ Նա միշտ է քիրվայական եղել։

Գուրգենը փողատեր դարձավ Լևոն Տեր–Պետրոսյանի նախագահության տարիներին։ Այդ փուլից սկսած նա օրվա իշխանություններին պարբերաբար քստմնելի ծառայություններ մատուցելու պատրաստակամություն է հայտնել։ Օրինակ՝ երբ Տեր–Պետրոսյանի իշխանությունն ուզում էր փակել «Ար» հեռուստաընկերությունը, Արսենյան Գուրգենին էր օգտագործում փողով «Ար»–ը փակելու օպերացիայում։ Օպերացիան այդ չստացվեց։

1998–ի իշխանափոխությունից հետո Արսենյանն անմիջապես գունափոխվեց ու հայտնվեց նոր իշխանությունների ճամբարում։ Նա իր վրա վերցրեց «Ա1+»–ը փակելուց հետո նույն հաճախականության վրա «Կենտրոն» հեռուստաընկերություն ստեղծելու գործը։ Մի պահ դրա սեփականատերն էր, հետո վաճառեց այն Գագիկ Ծառուկյանին։ Այդ ընթացքում Գուրգենը մի պահ որոշեց ընդդիմադիր խաղեր տալ՝ մտածելով որ կարող է իշխանություն փոխվել, բայց հետո այնպիսի քծնանք իրականացրեց առ իշխանություններ, որ էլ դու սուս։ Արսենյանը սկզբում քննադատել էր 2004–ի ապրիլի 12–ին տեղի ունեցած բախումների ժամանակ ոստիկանության պահվածքը, բայց հետո հրապարակավ շնորհակալություն էր հայտնել ոստիկանությանը, թե բա շնորհակալ եմ ոստիկանությունից։

98–ից հետո ձևավորված իշխանության մեծագույն մեղքերից մեկն այն էր, որ Արսենյան Գուրգենին 2003–ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ հնարավորություն տվեցին բառիս բուն իմաստով փողի միջոցով մի ամբողջ խմբակցություն ձևավորել Ազգային ժողովում։ «Միավորված աշխատանքային կուսակցություն» անունը հանրության ճնշող մեծամասնությանն անհայտ էր, սակայն փող բաժանելու միջոցով Արսենյանը բիզնես–պլան իրականացրեց ու մտավ խորհրդարան։ Նա դարձավ փողով խորհրդարան մտնելու օրենսդիրը։ Արսենյանը նույնիսկ կոալիցիոն իշխանության մաս կազմեց 2003–ից հետո։ Սա այն դեպքն է, երբ հաստատ կիրառելի է «Նախկիններն են մեղավոր» ձևակերումը։

Արսենյանն իր քաղաքական դեգերումների ընթացքում հասցրել է խորհրդարան մտնել նաև Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ցուցակով։ Դա 2012–ին էր։ Նա ԲՀԿ–ի հետ մասնակցել է նաև Երևանի ավագանու ընտրություններին՝ Վարդան Օսկանյանի գլխավորությամբ։ Այն Օսկանյանի, ում վարած արտաքին քաղաքականությունը հիմա Արսենյանը քննադատում է։

Արսենյանը 2021–ի ԱԺ ընտրությունների արդյունքում դարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ։ Կան ողջամիտ կասկածներ, որ նրան Նիկոլ Փաշինյանն իր թիմում ներգրավել է երկու պատճառով՝

  1. Արսենյանն ընտրակեղծիքների մասնագետ է,
  2. Արսենյանը փող է մուծվել նիկոլենց ընտրարշավի ու ցուցակում տեղ գտնելու համար։

Ամփոփելով Արսենյանի «էպոպեան» կարող ենք ասել, որ նրա ներկա պահվածքի համար ինքն այնքան էլ մեղավոր չէ այն առումով, որ քաղաքականապես միշտ է թուրք եղել, բայց նրան 98–ի իշխանափոխությունից հետո ոչ թե իր տեղը ցույց տվեցին, այլ դեռ մի բան էլ աճեցրեցին ու հասցրեցին այս օրվան։ Իրոք, որ նախկինները բազմաթիվ մեղքեր ունեն։

Հայկ Ուսունց

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan