««Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի համար». Թուրքիայի պաշտպանության նախարար
![««Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի համար». Թուրքիայի պաշտպանության նախարար](/timthumb.php?src=/disc/05-02-23/0b285d57d5639c1ab8742027cf83cf42.jpg&w=450)
Դիտել նաև
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում
Ինչո՞ւ են Ադրբեջանում այդքան վստահ, որ Փաշինյանը Սյունիքն իրենց կհանձնի
Էս որակով բա ի՞նչ էիք ուզում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա. Կընդունի՞ Նիկոլն այդ հրավերը
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը «Milliyet»-ին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«Հայաստանը պետք է սեղմի խաղաղության ձեռքը, որը նրան մեկնել է Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Տրամաբանական չէ, որ Հայաստանը դուրս է մնում ազդեցության ոլորտից և երազում է: Խորհուրդ ենք տալիս օգտագործել ընձեռնված հնարավորությունը»,- ասել է Աքարը:
Նա նշել է, որ ««Զանգեզուրի միջանցքը» և դրանով անցնող երկաթուղիներն ու մայրուղիները շատ արժեքավոր են տարածաշրջանի տնտեսական, սոցիալական կյանքի և անվտանգության համար»։
Աղբյուրը՝ Tert.am