Հայկական շահը բացառում է Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում
![Հայկական շահը բացառում է Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում](/timthumb.php?src=/disc/04-02-23/bbe90bb231249ef8569cc5c2af365eab.jpg&w=450)
Հայկական պետության (ոչ ներկա իշխանության) ռազմավարական շահը պահանջում է բացառել Թուրքիայի ազդեցության հաստատումը Հայաստանում և կանխել Արցախի հայաթափումը։
Հայաստանի այս ռազմավարական շահերի և մեր դաշնակիցների ռազմավարական շահերի մեջ կա գրեթե 100 տոկոսանոց համընկնում։ Շահերի նման համընկնման պարագայում անհրաժեշտ մակարդակի հարաբերությունների բացակայությունը կարող է լինել միայն մի պարագայում՝ եթե կողմերից մեկը դիտմաբ խոչընդոտում է հերաբերությունների կառուցմանը և զարգացմանը։
Ավելին, Հայաստանի այս ռազմավարական շահերի պաշտպանության պետական մակարդակով առաջ մղումը մեզ համար լայն դաշտ է բացում նոր դաշնակիցների որոնման և նոր որակի հարաբերությունների կառուցման համար այն պետությունների հետ, որոնց ստրատեգիական շահերին սպառնալիք է Թուրքիայի ազդեցության աճն աշխարհում։
Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից