Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Պատերազմ Արցախում
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը...

Շրջիկ թանգարանը. պատերազմից 2 տարի անց էլ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված գորգերը մշտական հանգրվան չունեն

Շրջիկ թանգարանը. պատերազմից 2 տարի անց էլ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված գորգերը մշտական հանգրվան չունեն 15:41, 03.02.2023 Տարածաշրջան:Հայաստան, Արցախ Թեմա: Հասարակություն, Մշակույթ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված գորգերը, ասեղնագործություններն ու կարպետները 44-օրյա պատերազմից երկու տարի անց այդպես էլ մշտական հանգրվան չգտան Հայաստանում։

Այդ նմուշներից մոտ հիսունն այժմ Վանաձորի Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում են ցուցադրվում, բայց ժամանակավոր։ NEWS.am-ի հետ զրույցում Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանն ասաց, որ գորգերն այդ թանգարանում են նոյեմբերից։ Թանգարանի տնօրինության հետ պայմանավորվածություն ունեն, որ գորգերն այդտեղ կմնան մեկ տարի, բայց Ասծատրյանը մտադիր է ժամանակից շուտ դրանք տեղափոխել, առայժմ պարզ չէ՝ որտեղ։ «Լոռի-Փամբակ երկրագիտական թանգարանում պայմանների հետ կապված խնդիրներ կան, դրա համար ցանկանում եմ տեղափոխել։

Քանի որ հարցին երկու տարուց ավելի է՝ լուծում չի տրվում, թանգարանի անունը շրջիկ եմ դրել, տարբեր քաղաքներով պետք է շրջեմ՝ մինչեւ մշտակ հանգրվան գտնեմ»,- ասում է Ասծատրյանը։ 44–օրյա պատերազմի ժամանակ Շուշիի գորգերի թանգարանից տարհանված եւ Հայաստան տեղափոխված գորգերը, ասեղնագործությունները ու կարպետները ի սկզբանե պահ էին տրվել Հայաստանի պատմության թանգարանին, 3 ամիս անց այնտեղ նորոգում էր սկսվել եւ 2021թ. փետրվարին ցուցանմուշները տեղափոխվել էին Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան։

Նախատեսվում էր՝ գորգերն այստեղ պահել 6 ամիս, բայց համապատասխան պահման վայրի բացակայության պատճառով, դրանք մնացել էին ճարտարապետության ազգային թանգարանում։ 2022 թվականի հունվարի 30–ից դրանք ցուցադրությունից հանվել էին եւ պահվում էին այդ թանգարանում։ Փետրվարին ԿԳՄՍ նախարարության հետ քննարկումներից հետո որոշվել էր, որ այդ գորգերը կցուցադրվեն Հայաստանի պատմության թանգարանում, որտեղ, սակայն, վերանորոգման աշխատանքները պետք է ավարտվեին ամռանը, որից հետո միայն գորգերը կտեղափոխվեին այդ թանգարան։

Պատերազմի ժամանակ Շուշիից տարհանված ժառանգությունը, սակայն, այդպես էլ Պատմության թանգարան չտեղափոխվեց։ «Ստացվել էր այնպես, որ իբր ԿԳՄՍ-ից առաջարկը հնչել էր Պատմության թանգարան տեղափոխելու համար, բայց ես մերժել էի իրենց առաջարկը։ Պատմության թանգարանի տնօրինությունն այնպիսի հայտարարություններ էր անում, որ Շուշիի թանգարանից տարհանված գորգերը չտանեմ այնտեղ։ Տնօրենն ասում էր՝ չի կարող այնպես լինել, որ երկու թանգարան լինի մեկ թանգարանում, ես էլ ասում էի, որ իր վերադասն է այդ առաջարկն արել, բայց պատասխան ստացա, որ այդ մասին նույնիսկ գրավոր հրաման չկա, հետեւաբար ինքը որեւէ պարտավորություն չունի ընդունել մեր գորգերն այդ թանգարանում։ Ստացվում է, որ ԿԳՄՍ-ն աղմուկը ծածկելու համար, թե իբր հարցը լուծում է, նման առաջարկ է ինձ արել, բայց ես չեմ համաձայնում դրան։ ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը խաբում էր, ասում՝ հաստատ հարցը լուծելու ենք, իսկ վերջում խորհուրդ տվեց ներդրող գտնեմ ու նրանց հետ աշխատեմ։ Ի դեպ, հարցը նույնիսկ ԱԺ հանձնաժողովում էր քննարկվել, ինձ վստահեցնում էին, խոստանում, որ հարցը լուծվելու է, բայց հետո փոխնախարարի խոսակցության ձեւը փոխվեց։

Փաստորեն ինձ խաբում էին, որ ես հարցը փակեմ, ԶԼՄ-ներով չբարձրաձայնեմ այդ մասին։ Ցածր մակարդակի դրսեւորումներ էին իրենց թույլ տալիս։ Իրենք չեն հասկանում, թե ինչի դեմ են պայքարում, իրենք մտածում են, թե իմ դեմ են պայքարում, բայց պայքարում են հայ ժողովրդի մշակութային ժառանգության դեմ»,- ասում է Վարդան Ասծատրյանը։ Ինչ վերաբերում է գորգերն ու մյուս իրերը Արցախ տանելուն, ապա Ասծատրյանը կարծում է, որ դա իրատեսական չէ։ Ժամանակին, ըստ Շուշիի գորգերի թանգարանի հիմնադրի՝ այդ թեման լռեցնելու համար Արցախի ԿԳՄՍ-ն հայտարարում էր, թե ամեն ինչ անում են, որ հարցին լուծում տան ու գորգերը տեղափոխեն Արցախ, բայց դա պոպուլիզմ էր։

«Հանրության աչքին թոզ փչելու փորձ էր։ Գորգերն Արցախ տանել հնարավոր չէ, քանի դեռ պայմանագիր չկա։ Արցախի կառավարությունից այսօր ես ոչ մի ակնկալիք չունեմ, մանավանդ շրջափակման պայմաններում»,- նշում է Վարդան Ասծատրյանը։

Շուշիի գորգերի թանգարանի հիմնադրի հույսը շարունակում է մնալ Հայաստանի ԿԳՄՍ-ն, որը նրա խոսքով՝ պետք է պատերազմի ընթացքում փրկված ժառանգության համար մշտական հանգրվան ապահովի։ «ԿԳՄՍ-ն հայ ժողովրդի մշակույթի քաղաքականությունը վարողն է, իսկ այս թանգարանը մեր ժողովրդի ժառանգությունն է։ Նախարարությունը նույնիսկ չպետք է թողներ, որ էս վիճակին հասնեինք, ամեն ինչ պետք է անեին, որ թանգարանը շարունակեր գործել, միակ թանգարանն էր, որտեղ բոլոր նմուշները ատրիբուցիա ունեն, գիտենք, թե որ գյուղից են։

Աշխարհում չկա գորգերի նման թանգարան, որտեղ 90 տոկոսից ավելի նմուշների ատրիբուցիան իմանան։ Այս թանգարանի գորգերը ես եմ ձեռք բերել այն գյուղերից, որտեղ դրանք ստեղծվել են, դրանք գիտական ուսումնասիրման լավ հարթակ են, մինչեւ հիմա ես չեմ հասկանում այն ամենը՝ ինչ կատարավում է, երբ պատկան մարմինները չեն փորձում այդ գորգերին մշտական հանգրվանով ապահովել։ Ամոթ է ուղղակի»,- նշում է Շուշիի գորգերի թանգարանի հիմնադիրը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan