ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ

ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ
• Վաղը Սուրբ Սարգիս Զորավարի, նրա որդի Մարտիրոսի և 40 զինվորների հիշատակի օրն է։ Պարսկաստանից Հայաստան բերելով նահատակ Սուրբ Սարգսի մասունքները՝ Մեսրոպ Մաշտոցը երկու տեղում ամփոփել է դրանք՝ հիմնելով համանուն եկեղեցիներ։ Մեկն Ուշիի սուրբ Սարգիսն է, մյուսը Գագա սուրբ Սարգիսը՝ կառուցված Գագ լեռան գագաթին՝ Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կանգարք գավառում։ Ներկայումս Գագա սուրբ Սարգիսը գտնվում է ադրբեջանական օկուպացիայի տակ՝ հայկական խրամատներից 1.5-2 կմ հեռավորության վրա։
• Քանի կա Հայոց եկեղեցին, որ նշում է Սուրբ Սարգսի տոնը, մենք հիշելու ենք, որ Գագա սուրբ Սարգիսը ոչնչով չի տարբերվում Ուշիի սուրբ Սարգսից, երկուսն էլ մերն են և մեր վերահսկողության տակ պիտի լինեն։ Սրանով է բացատրվում հակաՀայաստանի՝ Թուրքիայի, Ադրբեջանի և լևոնակապիտուլյանտականների ատելությունը Հայոց եկեղեցու նկատմամբ, որովհետև նրանց համար սա ոչ թե Մեծ Հայքի Գուգարք աշխարհի Կանգարք գավառն է, այլ «Ադրբեջանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի Ղազախի շրջանի Դաշ Սալահլու գյուղատեղին», որի նկատմամբ հայերը ոչ մի իրավունք չունեն։
• Հայաստանը հաղթելու է հակաՀայաստանին Սուրբ Սարգսի պես հոգով ու մարմնով ուժեղ զորավարների օգնությամբ։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից