Կաչաչատ Բունդին ՀՀ նախագահի դեմ հայց է ներկայացրել

Դիտել նաև
Իսկ հիմա երեկ Թուրքիայում ստեղծված նոր կառավարության մասին` հակիրճ
Որքան գումար կծախսի կառավարությունը պաշտոնաթող վարչապետին պահելու համար
Աշխարհաքաղաքական թակարդ
Ինչպես իշխանությունները «հեղափոխության պահապաններից» Ստեփանյանին փրկեցին 2-5 տարվա ազատազրկումից
Փաշինյանը թիմակիցներին ակնարկել է՝ Հռոմի ստատուտի գործընթացը միառժամանակ կասեցնեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Թաիլանդի քաղաքացի Կաչաչատ Բունդին ՀՀ Վարչական դատարան հայց է ներկայացրել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի դեմ` խնդրելով պարտավորեցնել, որ նա իրեն ՀՀ քաղաքացիություն շնորհի: Վարչական դատարանը հայցը վարույթ է ընդունել։
Պարզվում է՝ Կաչաչատ Բունդին Հայաստանում է արդեն 5 տարի, հիմնադրել է Thai take away ռեստորանը, աշխատատեղեր է ստեղծել, անգամ բարեգործություն արել: Նա նաեւ «Գլաձոր» համալսարանում ասպիրանտ է: Սակայն ՀՀ ԱԱԾ-ն բացասական կարծիք է տվել, վարչապետը Վահագն Խաչատուրյանին առաջարկել է նրան քաղաքացիություն չշնորհել, ինչն էլ թաիլանդցին վիճարկում է դատարանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում