Աշխատում ենք շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ. ԿԽՄԿ-ն՝ Լաչինի միջանցքի մասին
![Աշխատում ենք շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ. ԿԽՄԿ-ն՝ Լաչինի միջանցքի մասին](/timthumb.php?src=/disc/02-02-23/25491c790ed9a3b4ee5f268f0b7273eb.jpg&w=450)
Դիտել նաև
Հովիկ Աղազարյանը իշխանության «Գիքորի» դերն է կատարում՝ նշելով, որ իշխանության «բալը թանկ է»
Փաշինյանի միակ կարմիր գիծը
Էն աղետին պետք է տանեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
Փաշինյանի անձնական սպասարկման «կարմրաբերետները» թուրքի նման հարձակվեցին դաշնակցական պատգամավորի վրա
Օկուպացված Ստեփանակերտում տեղակայված Կարմիր խաչի գրասենյակը տեղափոխվել է Բարդա
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից վստահեցնում են, որ աշխատում են Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության և շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի էջում հաղորդագրություն է տարածել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն:
«Մենք աշխատում ենք Լաչինի միջանցքի երկայնքով շտապ բուժօգնության ու շտապօգնության ծառայությունների շարունակականությունն ապահովելու ուղղությամբ։ Մենք օժանդակել ենք շտապ բուժօգնության կարիք ունեցող 60 պացիենտի անվտանգ տեղափոխումը»,-ասված է հաղորդագրությունում: ԿԽՄԿ-ից նշել են, որ նրանց թիմերը նաև բուժհաստատություններ են առաքել դեղորայք, մանկական կաթի փոշի և սնունդ: