Արայիկ Հարությունյանը վերադարձել է Մոսկվայից. մերձավորներին ասել է՝ երկու ճանապարհ կա Ըստ Նիկոլի՝ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային հանդիպման հաշիվը․․․ Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել
25
Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Պատերազմ Արցախում
«Հաղթեք էլի, խնդրում եմ». Նազենի Հովհաննիսյան Նիկոլը մոռացել ա, որ մի քանի հարյուր հայ է Բաքվի բանտերում խոշտանգվել ու մահացել․ դա է՞ խաղաղությունը․ Աննա Մկրտչյան. Տեսանյութ Մարգարյանն ասում էր՝ ջհանդամ, թե Թուրքիան ու Ադրբեջանը չեն ճանաչում Արցախը․ ուժեղ պետք է լինենք. Շարմազանով. Տեսանյութ Վերաքննիչ դատարանը՝ Սեդա Սաֆարյանին Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը՝ Թուրքիայի դեմ խաղում Խաղաղապահները հրադադարի ռեժիմի երեք խախտում են արձանագրել Սարսանգի ջրամբարում ջուրը նվազում է՝ մոտենալով կրիտիկական նիշին. Տեսանյութ ՀՀԿ-ն Սերժ Սարգսյանի գլխավորությամբ պանթեոնում է. Ուղիղ Տրանսպորտային միջոցները կվաճառվեն առանց աճուրդի. նախագիծ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի պատասխանատուն՝ նախագահի՝ Հայաստանից մեկնելու մասին Փաշինյանին իշխանության են բերել, որ Հարավային Կովկասում բացառեն ռուսական գործոնը «Իրանը պատրաստվում է զորավարժություններ անցկացնել Ադրբեջան֊Նախիջևան սահմանի մոտ». իրանցի փորձագետ 2008-ին, երևանյան խաղում, տանտերը մենք էինք, հիմա՝ «հյուրերն» են». Վահե Հովհաննիսյան Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել Յուրի Ջորկաեֆը եղբայրների հետ Հայաստանում է «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ»-ում հայտնաբերվել է բնակչի դին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով տուժել է ավելի քան 160 մարդ ՊՈԱԿ-ը դարձրել են իրենց անձնական «բոստանը» Երասխում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայողը հետմահու պարգեւատրվել է Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Հայաստանը մերժե՞լ է Իրանի հետ ռազմական փոխօգնության հուշագրի ստորագրումը Մարտի 25-ին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի մինչև կեսգիշեր Քարոզչականից մինչև պաշտպանական՝ Ադրբեջանին հակազդելու խիստ անհրաժեշտություն կա Ադրբեջանը պետք է դադարի իր դատապարտելի արարքներում Հայաստանին մեղադրել․ Մարգարյանը նամակ է գրել ՄԱԿ գլխավոր քարտուղարին Փաշինյանի պարտվելու ռազմավարությունը՝ «խաղաղության» հիմքո՞ւմ. Տեսանյութ Գործակալական կրքեր՝ Ազգային ժողովում. Տեսանյութ Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ճակատագրական թռիչքը տեւել է 13 րոպե. հայտնի են դեկտեմբերի 1-ի ավիաաղետի որոշ մանրամասներ․ Hetq Փորձագետներն են թիրախավորվում. նոր տեղեկատվական արշավ «Ձկան խանութի» մոտի անցումը որոշել են դարձնել ավտոկայանատեղի. բնակիչները զայրացած են

«Արևմտյան Ադրբեջանի» համայնքի ներկայացուցիչները ակնկալում են «վերադառնալ» Հայաստան

Պաշտոնական Բաքուն, Թուրքիայի լիակատար քաղաքական աջակցությամբ, շարունակում է խոսել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» մասին և պնդել, որ, իբր, «իրենց տարածքներից վտարված ադրբեջանցիները պետք է «վերադառնան» իրենց պատմական հայրենիք»։

Այս թեմայով ծավալուն հոդված է հրապարակել թուրքական պետական ​​«ANADOLU» լրատվական գործակալությունը։

Հոդվածում նշվում է, որ Խորհրդային Միության տարիներին ներկայիս Հայաստանի տարածքից «վտարված» (չակերտները - խմբ.) ադրբեջանցիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը փորձում է համաշխարհային հանրությանը փոխանցել «ճշմարտությունը» (չակերտները - խմբ.) իրադարձությունների փորձի մասին:

«Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ղեկավար Ազիզ Ալեքբերլին «ANADOLU»-ին տված հարցազրույցում խոսել է «վտարված» (չակերտները - խմբ.) ադրբեջանցիների ապրած ծանր օրերի մասին։ «Համայնքի» (չակերտները - խմբ.) ղեկավարը նշել է, որ ադրբեջանցիների «վտարումը» (չակերտները - խմբ.) տարածաշրջանից և նրա հայացումը շարունակվել է ողջ 19-րդ դարում։ Ալեքբերլիի խոսքով, իրավիճակը իբր «սկսել է ակտիվանալ» (չակերտները - խմբ.) 20-րդ դարում, մասնավորապես խորհրդային շրջանում։ «Իշխանությունների որոշմամբ 1935 թվականից տեղանունները փոփոխության են ենթարկվել» (չակերտները - խմբ.)։

Նրա խոսքով, իբր տարածաշրջանի քարտեզի վրա պատկերված տեղանունների 90 տոկոսը տպագրված է թյուրքական լեզվով։ «Ստալինի որոշմամբ՝ 1948-1953 թվականներին տարածաշրջանից «աքսորվել» է 144 600 ադրբեջանցի (չակերտները - խմբ.)։ Ադրբեջանցիներին «պատկանող» (չակերտները - խմբ.) մի շարք բնակավայրեր տրվեցին հայերին, մնացածը ջնջվեցին աշխարհի երեսից։ «Տեղահանության» (չակերտները - խմբ.) գործընթացը նույնպես որոշակի նպատակներ ուներ: Երեւանում ադրբեջանցիների թիվը զգալիորեն նվազել է 1988-1991 թվականներին Հայաստանից «արտաքսվել է մոտ 300 հազար ադրբեջանցի» (չակերտները - խմբ.)։ Եվ սա նույնիսկ տեղահանություն չէ, այլ իրական «ցեղասպանություն» (չակերտները - խմբ.)»,- ընդգծել է Ալեքբերլին։

Ալեքբերլին նշել է, որ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» պատրաստել է «վերջին 200 տարվա ընթացքում ներկայիս Հայաստանի տարածքից վտարված ադրբեջանցիների վիճակագրությունը» (չակերտները - խմբ.), ինչպես նաև հավաքել է նրանց նկատմամբ կատարված «հանցագործությունների» մասին փաստաթղթեր (չակերտները - խմբ.):

Նախկինում Zham.am-ը արդեն գրել է այն մասին, որ Ալիևը չի ճանաչում ներկայիս Հայաստանը, որպես հայերի Հայրենիք, համարելով, որ դա արհեստածին պետություն է և այն իրականում պատկանում է ադրբեջանցիներին:

Իսկ նման հոդվածները թուրքական պետական ​​մամուլում միայն ապացուցում են, որ իրավիճակի մեր վերլուծությունը համապատասխանում է իրականությանը։

Ավելին,  Ադրբեջանին և Թուրքիային միակ հակազդող գործոնները Իրանն ու Ռուսաստանն են, որոնց հետ Նիկոլ Փաշինյանը կանխամտածված ձևով փչացնում է հարաբերությունները: Ավելին, վերջին իր ասուլիսում հայտարարում է, որ ռուսական զինուժը Հայաստանում սպառնում է, ոչ թե նպաստում է երկրի անվտանգությանը:  Այսինքն, ստացվում է, որ գործնականում Փաշինյանի կարգախոսը «Ապագա Կա» իրականաում նշանակում էր, ոչ թե հայերի, այլ ադրբեջանցիների համար ապագա կա:

Եթե Հայաստանի ղեկավարը լիներ պաշտոնապես՝ Թուրքիայի ԱԱԾ-ի գործակալ, ի՞նչ պետք է աներ, որ այսօր չի կատարում Փաշինյանը:

Կարդացեք նաև՝ Փաշինյանի «Ապագա Կա» կարգախոսը կարող է վերածվել Հայաստանի Արևմտյան Ադրբեջան դառնալուն եթե նա մնա իշխանության ևս մեկ տարի

Ինչո՞ւ Բաքուն սկսեց խոսել «Արևմտյան Ադրբեջանի» մասին․ Արեշև

Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan