ԱՄՆ Պետդեպը Հայաստանին մեղադրել է ՌԴ-ին օգնելու մեջ Սկզբից բռնության է ենթարկել 7-ամյա արցախցի տղայի, իսկ մի քանի օր անց դուբինկայով հարվածել է էպիլեպսիայով տառապող մեկ այլ երեխայի. Տեսանյութ Որպեսզի Փաշինյանը մնա իշխանության, արդեն ազգային շահերը զիջելով՝ գնում է նաև Թուրքիա. «Մայր Հայաստան» շարժման անդամ Ստեփան Դանիելյան
8
Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում բանակցությունները հետաձգվում են. պատճառը հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակել է Խոզնավարի հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ Հայաստանի ԱԽ քարտուղարի հայտարարության մեջ Մոսկվայի հասցեին կշտամբանքներ են եղել․ Զախարովա. Տեսանյութ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունը ծրագրում է առաջիկա ամիսներին 3 հավելյալ օպերացիոն հանգույց հիմնել Ջերմուկում, Իջևանում և Եղեգնաձորում «Испанский стыд». Ռոման Բաբայանը՝ Փաշինյանի՝ Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու մասին. Տեսանյութ Ուկրաինական դիվերսիա. Կրեմլը մեկնաբանել է «Կախովսկայա» ՀԷԿ-ի փլուզումը. Տեսանյութ Արևմուտքի ու Երևանի դիրքորոշումները ԼՂ հարցում նույնական են․ Ստանիսլավ Տարասով Պատերազմ Արցախում
«Անդրկասպյան» նավթամուղը պաշտոնապես հանձնվեց շահագործման Հայկականը սկզբունքորեն չընդունողներն ինչո՞ւ են ապրում Հայաստանում և Արցախում․ ինչո՞ւ չեն լքել ու հեռացել ՆԳ նախարար ավտոշարասյան համար ճանապարհը մասնակի փակելու համար վթար է եղել. պարզաբանում Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել և հող նախապատրաստել սադրանքի համար Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք քննարկումներին․ Կլաարը՝ Բաքվում Մեր Հայրենիքն է, այստեղ չկա «անկլավային» տրամաբանություն․ միաբանները Ոսկեպարում էին ԵՐԵՔ ԵՐԿՐԻ ՌԵԶԻԴԵՆՏՈՒՐԱ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԳՆԴԱՊԵՏԸ ԳԱՐՇԱՔՊ-ԱԿԱՆԸ Պակիստանի վարչապետ «Ցանկանում ենք զարգացնել համագործակցությունը Թուրքիայի հետ» Փաշինյանը և Միշուստինը Սոչիում շրջել են ցուցահանդեսի տաղավարներով և ծանոթացել հայկական արտադրանքին Վաշինգտոնը չի հստակեցնում Միրզոյան-Բայրամով հաջորդ բանակցությունների ժամկետները «Տիկին Գայանեի հանդեպ մինչ նրան ՁՊՎ տանելը տեսել եմ անմարդկային վերաբերմունքի դրսևորում. Բոլորն են տեսել, թող պատմեն». Վահան Հովհաննիսյան Երևան–Բաքու բանակցություններին պետք է աջակցել. Մանիլով Գորիսի մորգին 60 հազար փող եմ տվել, որ իմ զոհված տղու դիակը բերեն տան ինձ. արագածավանցի․ Տեսանյութ Վաղը Գայանեի դատական նիստն է, վերջին շանսը՝ ազատ արձակման․ «Որդիների կանչ» Վաշինգտոնն աննախադեպ ճնշում է գործադրում հետխորհրդային տարածքի բոլոր պետությունների վրա․ Պատրուշև ՀՀ վարչական դատարանը անվավեր է ճանաչել Սեդա Սաֆարյանի «Դանոսի» հիման վրա ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի կողմից իմ վերաբերյալ կայացված որոշումը. Արամազդ Կիվիրյան ՀԱՊԿ-ի երկրները մտադիր են ավելացնել տարբեր մակարդակի համատեղ զորավարժությունների քանակը Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել այկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ ԱՄՆ դեսպանն այցելել է Տաթևի վանք, Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցի Իրանի հետ ազատ առեւտրի համաձայնագրի կնքումը ուժեղ ազդակ կլինի հարաբերությունների զարգացման համար. Փաշինյան Պետական ապարատը լցվել է անգրագետներով, հանցագործներով, որոնց միակ նպատակն է պաշտպանել իշխանությանը․ Բորիս Մուրազի. Տեսանյութ «Փաշինյանի արձանը վերանորոգած գործարարն Իջևանում 4-րդ սուպերմարկետն է գործարկել». Ոսկան Սարգսյան «Հետ են գնացել, բա ի՞նչ են արել, մենք էլ շուտով հասնելու ենք Բերձոր. ոչ մի կետից ադրբեջանցիները հետ չեն գնացել». Տեղ համայնքի բնակիչ Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ Սիլվա Հակոբյանը և Ռուբեն Եսայանը ներկայացրել են «Գիշեր է» երգի նոր տարբերակը. Տեսանյութ 7-ամյա երեխային բռնության են ենթարկել Փաշինյանի «պատվերով». ՔՊ-ականը սպառնում է սպանել. Տեսանյութ Քաշքշել են պարեկներին, պարեկի ձեռքում գտնվող պղպեղային օդամղիչը շրջելով վերջինիս ուղղությամբ, փչել դեմքին Միշուստինը հայտարարել է ԱՊՀ-ում փոխգործակցության ամրապնդման հարցում ՌԴ-ի շահագրգռվածության մասին ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել ատոմային էլեկտրակայանների կառուցման ֆինանսական հարցերը․ Միշուստին

Ամանորից մեկ ամիս անց դեռ չեն վերանորոգվել Հանրապետության հրապարակի ծակծկված շենքերը

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեւանի քաղաքապետարանն այս տարի ամանորյա ծախսերի համար հատկացրել էր ռեկորդային թվով գումար: Ամանորյա զարդարանքի համար այս անգամ ավելի քան չորս անգամ շատ գումար է ծախսվել, քան, օրինակ, 2017-ին կամ 2018-ին: Ռեկորդը մինչ այս ամանոր 2019-2020-ի ամանորինն էր՝ այդ ժամանակ ավելի քան 400 միլիոն ծախսվեց՝ այսօրվա փոխարժեքով մեկ միլիոն դոլարից ավելի, իսկ ահա այս տարի Երեւանի տոնական տեսքի համար հարկատուների հաշվին արդեն 2 միլիոն դոլարից ավելի է ծախսվել: Հատկանշական է, որ ամանորյա զարդարանքների վրա միլիոններ ծախսող իշխանության պահած բանակում զինվորը քնում է անասնագոմ հիշեցնող կացարանում, որն անվանում են զորանոց: Բայց առավել հատկանշական է այն, որ այդ ամանորյա զարդարանք ասվածն արվում է պատմամշակութային արժեք համարվող Հանրապետության հրապարակի շենքերը, բառի ամենաուղիղ իմաստով՝ այլանդակելով:

Կառավարության շենքի վրա տեղադրված լույսերն ամրացնելու համար տոներից առաջ այդ շենքերի պատերն ամբողջությամբ ծակծկել էին: Երբ աղմուկ բարձրացավ, եւ մարդիկ վրդովվեցին, հայտարարեցին, որ անցքերը փակելու են, շենքերը բերելու են նախնական տեսքի: Ամանորից մեկ ամիս անց ի՞նչ է արել կամ ի՞նչ է պատրաստվում անել Երեւանի քաղաքապետարանը` խնդրին լուծում տալու համար: Իշխանավորները, դեռ մեկ ամիս առաջ հակադարձելով ճարտարապետներին, որոնք պնդում էին, թե մասնավորապես կառավարության շենքն այլեւս հնարավոր չէ նախկին տեսքին բերել, պնդում էին, թե խնդրին շատ արագ լուծում կտան՝ շենքերի անցքերը հատուկ նյութերով կփակեն, եւ դա անելու է լույսերը տեղադրող կազմակերպությունը:

Սակայն օրերն անցնում են, իսկ «սայլը տեղից չի շարժվում»` այդ շենքերի վրա որեւէ աշխատանք չի իրականացվում, անցքերն էլ անցորդների աչքն են «ծակում»: Երեկ մենք եւս անձամբ համոզվեցինք, որ դեռ ոչինչ չի արվել:

Դիմեցինք Երեւանի քաղաքապետարան` հասկանալու համար, թե ինչու քաղաքապետարանը համապատասխան քայլեր չի ձեռնարկում՝ շենքերի վրա արված հսկայական ծակերը նորոգելու համար: Քաղաքապետարանի խոսնակ Լեւոն Սարդարյանը մեզ հետ զրույցում նորից ասպարեզ բերեց աղմուկի օրերին հրապարակ նետված կեղծ թեզը, թե շենքի վրա առկա անցքերից շատերն ունեն հին պատմություն, առաջացել են շատ վաղուց: Թե ինչպես, երբ ու ինչի հետեւանքով են անցքերն առաջացել, Սարդարյանը չմանրամասնեց, ապա հավելեց. «Սինեմարտ» ՍՊԸ-ի հետ քաղաքապետարանն ունի պայմանագիր, նրանք են ամանորյա զարդարանքներն իրականացրել եւ հենց նրանք էլ պարտավոր են նորոգել շենքը: Նա ասաց, որ շենքերի վրա առկա անցքերից ոչ բոլորն են լույսերի պատճառով առաջացել, շատ անցքեր վաղուցվանից են, սակայն «Սինեմարտ» ՍՊԸ-ն պարտավորություն ունի՝ մինչեւ փետրվարի 16-ը նորոգել այն: «Զուտ եղանակային պայմանների հետ կապված՝ կարող է օրերի խնդիր առաջանալ, պետք է եղանակը չոր լինի: Կա նաեւ որոշակի տեխնիկական դետալների ճշտման անհրաժեշտություն` ԿԳՄՍ նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի միջեւ, ինչից հետո միանգամից կսկսվեն աշխատանքները»,- նշեց մեր զրուցակիցը: Հարցին, թե կառավարության շենքի անցքերը նորոգելու համար քաղաքապետարանն առանձին գումար հատկացրե՞լ է «Սինեմարտ» ՍՊԸ-ին, թե ոչ, Սարդարյանն ասաց. «Ոչ, դա ներառված է հատկացված գումարի մեջ»:

Նշենք, որ «Հրապարակը» գրել էր, որ «Սինեմարտ» ՍՊԸ-ն պատկանում է Հանրային հեռուստաընկերության ռազմավարական ծրագրերի պատասխանատու Ռուբեն Շահինյանին, ով նաեւ ընկերության տնօրենն է։ Հավելենք, որ ի սկզբանե պայմանագրի գին է սահմանված եղել 191 մլն 600 հազար դրամը, սակայն հետագայում «Սինեմարտ» ՍՊԸ-ն 15 մլն դրամի զեղչ է արել քաղաքապետարանին։

ՀԳ․ Ստացվում է, որ Երեւանի քաղաքապետարանը «ձեռքերը լվացել» է պատմամշակութային արժեք համարվող շենքերի վերականգնման հարցից եւ անգամ չի հետեւում դրա կատարման ընթացքին` նա միայն բյուջեից միլիոնները հատկացնելու տերն է, թե կապալառու կազմակերպությունն ինչպես կծախսի այդ գումարը, կկատարի՞ արդյոք պայմանագրային պարտավորությունները, թե ոչ` նրան չի հետաքրքրում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan