Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Եթե ձեզ հրաշք են խոստանում, ուրեմն պոպուլիստ են. քաղաքականության մեջ հրաշքներ չեն լինում․ Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ինչ են հանձնել Նիկոլին, ինչ է հանձնում Նիկոլը․ միայն փաստերով․ «Կարճ ասած». Տեսանյութ
25
Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի. Տեսանյութ Փաշինյանն ի վիճակի չէ փոխել իրավիճակը, նրան արդեն դուրս են գրել. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Լավրովի «լիստը»՝ Նիկոլ Փաշինյանի եփած ճաշի մեջ «Ռուսական հրթիռները կթռնեն դեպի Բունդեսթագ և Գերմանիայի կանցլերի գրասենյակ». Դմիտրի Մեդվեդև. Տեսանյութ Էսկալացիայից էսկալացիա Հայաստան Առաջիկայում հնարավոր է՝ հանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները. Տեսանյութ Օտարերկրյա ուժերի ներկայությունը տարածաշրջանում այլ նպատակ է հետապնդում. Ալի Բաղերի Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Պատերազմ Արցախում
Միգուցե Նիկոլ Փաշինյանն ինքն է գլխավորում այդ «հինգերորդ շարասյունը»․ Սերժ Սարգսյան Փաշինյանն ընդդիմությունից հետ է մնում երկու տարով․ Այն, ինչ զգուշացնում էին առաջ, նա հաստատում է հիմա Կա՞ մի հարց, որի շուրջ հաջողվել է հասնել համաձայնության Ադրբեջանի հետ․ Խամոյանը՝ Միրզոյանին. Տեսանյութ Ո՞ր մեկդ է ստում. բանավեճ Ասպրամ Կրպեյանի եւ Արարատ Միրզոյանի միջեւ. Տեսանյութ Թշնամին այսօր առավոտյան Արցախում կրակ է բացել էտման աշխատանքներ իրականացնող քաղաքացիների ուղղությամբ Լուսինե Կիրակոսյանի առողջական վիճակը շարունակվում է մնալ ծանր Էդ լույսը խանգարում ա, ժողովուրդ ջան. Միրզոյանը չպատասխանեց լրագրողների հարցերին. Տեսանյութ Մահացել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ գլխավոր տնօրենը Շատ ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի մեսիջը. Պետքարտուղարություն Ղրիմը հետ գրավելու Ուկրաինայի փորձը Ռուսաստանին ցանկացած զենքի կիրառման հիմք կտա. Մեդվեդև Արագածոտնի մարզում 2-ամսական երեխան մահացած վիճակում տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն ԵՄ-ն հավատարիմ է Հայաստանի հետ գործընկերությանն ու խաղաղ Հարավային Կովկասի կառուցմանը Ադրբեջանում այսօր երկրորդ երկրաշարժն է գրանցվել Նմանվել ենք դատական խորհրդի, որն անընդհատ հավաքվում և քննարկում է սերիական մարդասպանի վարկը 5000 տղու կյանք են կտրել, Հայաստանից Արցախն են կտրել, հայ տեսակն են կտրել, ասում եք` ծառերը․․․ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՌԴ Մուրմանսկի նահանգապետին Կարմրուկի առաջին վարակակիրները եղել են Անահիտ Ավանեսյանի մոր հետ փոխկապակցված «Ուիգմոր Քլինիք»-ի մայրապետն ու բուժքույրը. ԱՆ-ն չի հերքել Բերման է ենթարկվել «Լեդի Հակոբ»-ի եղբորորդին. Տեսանյութ Երեք միլիոն ցուցարար. Ֆրանսիայում գերլարված վիճակ է Նոր նշանակումեր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում Հայաստանում դավաճանությունների պաշտոնական մեկնարկը տրվեց 2018թ. նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամները կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը Արցախից ծանր հիվանդություններ ունեցող 12 անձ այսօր տեղափոխվել է Հայաստան Էրդողանը կորցրել է անպարտելիության աուրան. Politico Ժամկետանց քծնողի հետքերով․ Ռուբեն Հակոբյան Շուրջ 150 վիրավոր, 172 ձերբակալված. Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերը վերածվել են բախումների Դատարանը Արտավազդ Մարգարյանի գործով արձանագրել է՝ քննչականի կողմից թույլ տրված բազմաթիվ խախտումներ. Բաբայան Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել Սա է «5-րդ շարասյուն» փնտրող թուրքական վեցնոցի իրական պատկերը

Ինչո՞ւ են հետաձգել 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը

«Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարությունն այսօրվա նիստի օրակարգում ընդգրկված հարցերից մեկով տալիս է 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը։ Դեռ հոկտեմբերին կառավարությունը որոշեց եռամսյա վարժական հավաքները փոխարինել 25-օրյա հավաքներով եւ բոլորի համար դրանք պարտադիր դարձնել։ Բայց չհստակեցրեց, թե երբվանից են դրանք մեկնարկելու։ Այս տարվա սկզբին ու անցյալ տարեվերջին արդեն զինկոմիսարիատները ծանուցագրեր էին ուղարկել մի շարք պահեստազորայինների՝ տեղեկացնելով վարժական հավաքներին նրանց ներգրավվածության մասին, բայց ամսաթիվ չէին նշել, միայն ծանուցել էին՝ ներկայանալ բուժզննության։

Մեզ ասացին՝ զինկոմիսարիատներում բանավոր տեղեկացրել են, որ վարժական հավաքները սկսվելու են փետրվարի 1-2-ից, ուստի բուժզննում պետք է անցկացվեր հունվարի ընթացքում։ Բայց բուժզննումը հետաձգվել է, հավաքների անցկացման ժամկետը՝ նույնպես։ Այսօր ՊՆ-ն իր բերած նախագծով, որն ընդգրկված էր չզեկուցվող հարցերի փաթեթում, սահմանում է, որ 25-օրյա վարժական հավաքների մեկնարկը տրվելու է մարտի 1-ից։ Առաջին խմբի առաջին եւ երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքները կանցկացվեն 2023 թվականի մարտի 1-ից մինչեւ մայիսի 12-ը ներառյալ: Թե որն է հետաձգման պատճառը՝ ՊՆ-ից չպարզաբանեցին։ Բայց կարելի է կռահել՝ հավանաբար, չեն կարողացել վարժական հավաքների մասնակիցների բավարար քանակ ապահովել։

Բանն այն է, որ շատերը տարբեր եղանակներով խուսափել են ծանուցագիրն ուղիղ ատանալուց, իսկ նրանք, ովքեր ստացել են, այս օրերին ճանապարհներ են փնտրում՝ առողջական խնդիրներով ծառայությունից ազատվելու համար։ Հիմնական պատճառն անվստահությունն է Նիկոլ Փաշինյանի ու Սուրեն Պապիկյանի ղեկավարած բանակի հանդեպ՝ ելնելով վերջին տարիներին բանակում պարբերաբար կրկնվող ողբերգական դեպքերի քանակից, զինվորների պահման պայմաններից եւ այլն։ Որեւէ մեկն այսօր երաշխիք չունի, որ Փաշինյանի խոստացած «խաղաղության դարաշրջանում» մեզ վրա չեն հարձակվի թշնամու բայրաքթարները, կամ զինծառայողները խաղաղ պայմաններում որեւէ սպանության, հրդեհի կամ այլ ողբերգական միջադեպի զոհ չեն դառնա։ Դրա համար էլ մարդիկ ուղղակի խուսափում են ծառայությունից։ Այս իշխանություններին հաջողվեց վարկաբեկել զինծառայությունն ու բանակը եւ զինծառայության մեկնելը կյանքի-մահվան հարց դարձնել:

Ի դեպ, Պապիկյանի ներկայացրած նախագծում զարմանալիորեն նաեւ թվաքանակ է նշված, թե քանի հոգի եւ ինչ մասնագիտության տեր պահեստազորայիններ են ներգրավվել վարժական հավաքներում։ Այն է. վարժական հավաքներին ներգրավել մինչեւ 3 հազար 281 քաղաքացու, որոնցից 2 հազար 897-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 152-ը` ավագ ենթասպայական կազմի, 232-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային եւ հրթիռահրետանային մասնագիտություններով։ Մեկ այլ դեպքում, եթե, օրինակ, լրատվամիջոցներն այս հարցով դիմեին ՊՆ-ին, նախարարությունը սա ռազմական ու պետական գաղտնիք կհամարեր ու թվաքանակի վերաբերյալ որեւէ տվյալ չէր հաղորդի։ Հիմա իրենք են բացահայտում մարտի 1-ից վարժական հավաքների մեկնողների քանակի ու մասնագիտական որակների մասին։

Նախագծում նաեւ նշված է հստակ ժամանակացույցը, թե 2023 թվականի մարտի 1-ից մեկնարկող 25-օրյա վարժական հավաքները երբ ու ինչ պարբերականությամբ են անցկացվելու, եւ որ փուլում քանի քաղաքացի է ներգրավվելու։ Վերջին խումբը վարժական հավաքներին մասնակցելու է 2023 թ. ապրիլի 18-ից մինչեւ մայիսի 12-ը ներառյալ՝ ներգրավելով մինչեւ 366 քաղաքացու, որոնցից 322-ը՝ շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի, 17-ը` ավագ ենթասպայական կազմի, 27-ը` սպայական կազմի պահեստազորայիններ»։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan