Կարսում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները
![Կարսում հանդիպել են Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ՊՆ ղեկավարները](/timthumb.php?src=/disc/02-02-23/aea4ce280e29bcc0d2dabaa6727b5ab1.jpg&w=450)
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը եռակողմ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ Զաքիր Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեի հետ, հայտնում է Անադոլու գործակալությունը: Աքարը, Հասանովը և Բուրչուլաձեն հանդիպել են Կարս նահանգի Սարիղամիշ քաղաքում։
Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի զինված ուժերի հրամանատարության ներկայացուցիչներ։ Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել ռազմական պատրաստության և համագործակցության հարցերի շուրջ։
Նախարարները փետրվարի 2-ին Սարիղամիշում կհետևեն 2023 թվականի ձմեռային զորավարժությունների ընթացքին։
Աղբյուրը՝ tert.am