Ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Նաիրիի, Սևանի և Ջերմուկի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դիտել նաև
Ճանապարհային դեպարտամենտը տեղեկացնում է, որ փետրվարի 1-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Նաիրիի, Սևանի և Ջերմուկի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Աբովյանի, Նաիրիի, Աշտարակի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Մ-4 ավտոճանապարհի՝ Աբովյանի տարածաշրջանով անցնող ավտոճանապարհին (Չայնիի հատվածում) և Լանջիկ-Մաստարա-Գյումրի ճանապարհահատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր։
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: