Երեկ նոր պաշտոնի նշանակված Կարեն Գաբրիելյանն այսօր Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով ազատվել է պաշտոնից

Դիտել նաև
Երբ Լադիմիր Լադիմիրիչին հաշվետվություն է տրվում, որ ՀՀ ՀՆԱ-ն աճել է «դվենադցած տոչկա աձին»-ով, ասվե՞ լ է, թե քանի տոկոսով է աճել թմչամոլությունը և քանի տոկոսով ՝ խաղամոլությունը
Շահառուներն առայժմ չեն եկել ընդհանուր հայտարարի.․․ Կարեն Քոչարյան
«Հաջորդ պատերազմը նման չի լինելու ոչ ապրիլյանին, ոչ էլ 44-օրյային. պատրաստվել». Կարեն Հովհաննիսյան
Գալիս է ընտրություն անելու պահը. ձեզ տեսնում եք «ռիսկային» 5 թե՞ «ապահով» 95 տոկոսի մեջ․ Կարեն Վրթանեսյան
Ես պահանջում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Կարեն Քոչարյան
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հրաման էր ստորագրել Կարեն Գաբրիելյանին Լոռու մարզի դատախազի պաշտոնից Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին փոխադրելու մասին։
Այսօր Աննա Վարդապետյանը մեկ այլ հրաման է ստորագրել՝ Կարեն Գաբրիելյանին ազատելով երեկ իր նշանակած պաշտոնից․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից»:
Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը զբաղեցրել է նաև Շիրակի մարզի դատախազի պաշտոնը։