Երեկ նոր պաշտոնի նշանակված Կարեն Գաբրիելյանն այսօր Աննա Վարդապետյանի մեկ այլ հրամանով ազատվել է պաշտոնից

Դիտել նաև
Ի՞նչ միջոցներով է ԼՐԱԳՐՈՂ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գնել պետնախարար Գագիկ Մարտիրոսյանի բնակարանը
Երբևէ նման կարճ ժամանակահատվածում և նման ծավալով չի սահմանափակվել ու ոտնահարվել դատավորների անկախության երաշխիքները. Ալեքսանդր Ազարյան
Սիսակ Գաբրիելյանը շարունակում է իր ագրեսիվ վարքագիծը
Փաշինյանը որոշել է պատժել Կարեն Համբարձումյանին
Ցանկանում են, որ «բուժեն» ոչ թե նրանք, ովքեր կարող են, այլ նրանք, ովքեր ակնհայտ անփորձ են․ Կարեն Ճշմարիտյան
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ հրաման էր ստորագրել Կարեն Գաբրիելյանին Լոռու մարզի դատախազի պաշտոնից Գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալի պաշտոնին փոխադրելու մասին։
Այսօր Աննա Վարդապետյանը մեկ այլ հրաման է ստորագրել՝ Կարեն Գաբրիելյանին ազատելով երեկ իր նշանակած պաշտոնից․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ, արդարադատության առաջին դասի խորհրդական Կարեն Գաբրիելյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ 2023 թվականի փետրվարի 1-ից»:
Նշենք, որ Կարեն Գաբրիելյանը զբաղեցրել է նաև Շիրակի մարզի դատախազի պաշտոնը։