Այրվածքներ ստացած 3 զինծառայողները տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության

Դիտել նաև
Նժարի վրա դրված է ՀՀ քաղաքացու՝ սպաների խախտված իրավունքի վերականգնման հարցը, Հայ մարդու արժանապատվությունն ու անվտանգությունը
Այսօր վիրավորում ստացած 2 զինվորների կյանքին վտանգ չի սպառնում, իրադրությունն առաջնագծում կայուն է
Տեղում վիրավորված զինծառայողներից մի քանիսը դուրս են գրվել
Պն-ն հայտնել է զոհված 4 զինծառայողների անունները
ԱՄՆ-ն Մարդու իրավունքների մասին զեկույցում անդրադարձել է նաև հայ զինվորների մահապատիժների դեպքերին
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով այրվածքներ ստացած 3 զինծառայողներն էլ արդեն տեղափոխվել են հիվանդասենյակ։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանը։
Նրանց բոլորի վիճակն այս պահին գնահատվում է միջին ծանրության։
Հունվարի 19-ին, ժամը 01․30-ի սահմաններում ՀՀ ՊՆ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 15 ժամկետային զինծառայող։ Այրվածքներ ստացած երեք զինծառայող տեղափոխվել էին հիվանդանոց: