Թուրքիան ԱՄՆ-ից ոչ կործանիչներ է ստացել, ոչ էլ դրանց համար վճարած փողերը. Էրդողան
![Թուրքիան ԱՄՆ-ից ոչ կործանիչներ է ստացել, ոչ էլ դրանց համար վճարած փողերը. Էրդողան](/timthumb.php?src=/disc/30-01-23/dd4214cfe1cd4ae270d1039ad85a34da.jpg&w=450)
Դիտել նաև
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում
Ինչո՞ւ են Ադրբեջանում այդքան վստահ, որ Փաշինյանը Սյունիքն իրենց կհանձնի
Էս որակով բա ի՞նչ էիք ուզում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա. Կընդունի՞ Նիկոլն այդ հրավերը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ԱՄՆ-ից ոչ կործանիչներ է ստացել, ոչ էլ այն փողերը, որոնք վճարվել են դրանց համար, տեղեկացրել է Anadolu գործակալությունը։
«Կային մարդիկ, որոնք սպառնում էին մեզ Ս-400-ների գնման առիթով՝ փոխարենը ոչինչ չառաջարկելով։ Այժմ մենք բանակցություններ ենք վարում F-16-ներ գնելու վերաբերյալ, բայց մեզ մերժում են։ Մեզ խոստացել են F-35 ինքնաթիռներ, բայց խոստումը չեն պահել։ Չնայած մենք վճարել ենք մոտ 1 մլրդ 400 մլն դոլար։ Ինքնաթիռները չկան, եւ փողերն էլ վերադարձված չեն»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նաեւ նշել է, որ Թուրքիան «միշտ պահում է տված խոսքը եւ գործընկերներից սպասում է, որ նույն կերպ վարվեն իր հետ»։
Աղբյուր՝ News.am