Կարմիր խաչի ներկայացուցիչները հունվարին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին

ԿԽՄԿ-ի աշխատակիցները հունվարին կրկին այցելել են Ադրբեջանում գտնվող հայ գերիներին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Բաքուն հաստատում է ընդամենը 33 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց առկայությունը։ Սակայն, ըստ հայ իրավապաշտպանների, ևս 80 մարդ է գտնվում Բաքվում գերության մեջ։