Արցախի գազամատակարարումը վերականգնվել է
![Արցախի գազամատակարարումը վերականգնվել է](/timthumb.php?src=/disc/29-01-23/b8ecaa1c94c16564d2fc113beee9be9d.jpg&w=450)
Այսօր առավոտյան, ժամը 10.00-ից վերականգնվել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը, որը երեկ խափանվել էր ադրբեջանական կողմի միջամտությամբ: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ տեղեկատվական շտաբից։
Արդեն սկսվել է շրջանների գազամատակարարումը, որից հետո կվերականգնվի Ստեփանակերտ քաղաքի գազամատակարարումը: