«Մարտական եղբայրությունը կարևոր գործոն է». ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Հայոց բանակի տոնը

Դիտել նաև
ՌԴ-ն հյուպատոսությու՞ն կբացի Սյունիքում
Դեսպանատներում օր վերցնելը՝ շահութաբեր առևտուր
Հայաստանում շուտով կբացվի Կանադայի դեսպանատուն
Հայաստանի ԱԳՆ–ն պատասխանել է ՌԴ դեսպանության նոտային
Հայաստանում ՌԴ դեսպանությունը՝ ՀՀ-ում Կանադայի դեսպանության բացման մասին. «Կանադայի ԱԳՆ-ն անկեղծորեն ներկայացրել է սա որպես «ռուսական ազդեցությանը հակազդելու» միջոց»
Հայաստանում ՌԴ դեսպանատունը ՀՀ ԶՈւ կազմավորման 31-ամյակի առթիվ շնորհավորել է Հայաստանի Հանրապետության բոլոր զինծառայողներին և քաղաքացիներին։
«Մարտական եղբայրությունը դարեր շարունակ ամրապնդել է ռուս և հայ ժողովուրդների սերտ ու բազմազան կապերը, ավելի ամուր դարձրել դրանք։ Այսօր` ճակատագրական մարտահրավերների պայմաններում, դա կարևոր գործոն է մեր երկրների անվտանգության և ինքնիշխանության ապահովման գործում»,– նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք` հունվարի 28–ին ՀՀ ԶՈւ–ն նշում է իր կազմավորման 31-ամյակը։