Հարձակման հեղինակը հայտնել է, որ իր կինը գնացել է Ադրբեջանի դեսպանատուն և այլևս չի վերադարձել

Դիտել նաև
Դու քեզանից չես զզվո՞ւմ
Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան
Ադրբեջանցիները 230 գյուղ իրենցն են համարում ու հաջորդ փուլով գալու են այնտեղ. «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան. Տեսանյութ
Բադենին կոչ են անում հրաժարվել Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումից
Ադրբեջանը սպառնում է, ԱՄՆ-ն ողջունում, Հայաստանը զարմանում. Տեսանյութ
Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ ոստիկանությունը ձերբակալել է Ադրբեջանի դեսպանատան վրա զինված հարձակման հեղինակին:
IRNA-ի փոխանցմամբ, նախնական քննությամբ պարզվել է, որ տղամարդու շարժառիթն անձնական է:
Թեհրանի քրեական դատարանի դատախազը հայտնել է, որ նախաքննության ընթացքում տղամարդը պնդել է, որ անցյալ տարվա ապրիլին իր կինը գնացել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատուն և չի վերադարձել։
Տղամարդը նաև հայտնել է, որ դեսպանատուն իր բազմաթիվ այցերին որևէ պատասխան չի տրվել. մտածել է՝ կինը թաքնվում է իրենից: Դատախազն այնուհետ մեջբերել է հարձակվողի խոսքերը. «Այսօր առավոտյան ես որոշեցի ինքնաձիգով գնալ դեսպանատուն»։