Հայկական և վրացական եկեղեցիները համաշխարհային քաղաքական թրենդերի առաջնագծո՞ւմ են (տեսանյութ) Ընտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորնումորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցեցին՝ ոստիկանապետին Կիրանցի բնակիչներն այս օրերին ենթարկվում են աննախադեպ ճնշումների. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
23
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին Բագրատ սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ Դուք ստախոսության խողովակ եք. ձեր գրածի համար պատասխան պիտի տաք. Բագրատ Սրբազանը՝ Civik.am-ին ՀՀ-ն երբ մտել է Խորհդային Միության տարածք, եղել է 31 հազար քկմ 1926 թվականի քարտեզներով. Սեյրան Օհանյան Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն և գրառում արել ցավակցությունների մատյանում Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ» Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման վերաբերյալ, նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից Բագրատ սրբազանն ամփոփում է այսօրվա իրադարձությունները «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ներկայացուցիչներն այցելել են Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն՝ ցավակցություն հայտնելու Իրանի բարեկամ ժողովրդին Բագրատ սրբազանի հանդիպումը կրթության, գիտության ոլորտի մասնագետների հետ Պատերազմ Արցախում
Իրանում hnւղարկավորել են նախագահին և ԱԳ նախարարին «ԵՄ ներկայացուցիչն ինձ սպառնացել է, որ ես կկրկնեմ Ֆիցոյի ճակատագիրը». Կոբախիձե Հայկական և վրացական եկեղեցիները համաշխարհային քաղաքական թրենդերի առաջնագծո՞ւմ են (տեսանյութ) «Մայր Հայաստան» խմբակցության անդամները հանդիպել են Աշտարակ խոշորացված համայնքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներին Հորս ու մորս քրտինքը թnւրքը չի վայելելու․ կիրանցեցիները քանդում են իրենց պատկանող շինությունները Բագրատ սրբազանը հանդիպում է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ Ադրբեջանը Ջերմուկ ներխուժման համար ի՞նչ լեգիտիմ հիմք ուներ. Աննա Գրիգորյան (տեսանյութ) «Կիրանցում Ադրբեջանի մուտքին են պատրաստվում»․ Անի Գևորգյան. Տեսանյութ Դուք ստախոսության խողովակ եք. ձեր գրածի համար պատասխան պիտի տաք. Բագրատ Սրբազանը՝ Civik.am-ին Ընտանիքս հանելու եմ, տունը վառեմ. հորնումորս քրտինքը թուրքը չի վայելելու. կիրանցեցին՝ ոստիկանապետին Իշխանության առաջին էշելոնի դեմքերը, ուժային կառույցների թիկունքից սպառնում են իրենց քաղաքական ընդդիմախոսներին` ամենածանր և նույնիսկ օրենքով արգելված միջոցներով. Տիգրան Աբրահամյան ԱՄՆ ԿՀՎ-ն ցուցում է տվել ՀՀ իշխանությանը. Հրանտ Միքայելյան Երբ Կենտրոնական հետախուզական վարչությունից նման խոշոր գործիչ է գալիս, դա ոչ մի լավ բանի չի հանգեցնում. Լեոնկով (տեսանյութ) Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը՝ մարտնչող տգիտության մասին «Փաշինյանը ստախոս է և սրիկա»․ Զատուլին ՀՀ-ն երբ մտել է Խորհդային Միության տարածք, եղել է 31 հազար քկմ 1926 թվականի քարտեզներով. Սեյրան Օհանյան Հունիսից շենգենյան վիզայի արժեքը կբարձրանա 12,5 տոկոսով Կիրանցի բնակիչներն այս օրերին ենթարկվում են աննախադեպ ճնշումների. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) «Էրմենիսթանի մեր նահանգապետը». թուրքական սոցցանցերում այսպես են մարդիկ անվանում Հայաստանի վարչապետին. Վարուժան Գեղամյան Բագրատ սրբազանն այցելել է Իրանի դեսպանատուն և գրառում արել ցավակցությունների մատյանում Բագրատ սրբազանը հանդիպում է հայրենադարձների հետ Պապ թագավորի օրոք հայոց բանակի թիվը հասնում էր 90.000-ի. Վարազդատ Հարությունյանը՝ Փաշինյանին «Դարի լեգենդ Ֆրանսիայում, Հայաստանում և ամբողջ աշխարհում»․ Մակրոն Էլ ավելի կարճացած ոտքերով ստա-«կառավարումը». «Փաստ» Տիգրանաշենո՞ւմ էլ են կադաստրային վկայականները տրվել «ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա». «Փաստ» Գործակալների մասին․ Իսկ ովքե՞ր են կանգնած ՔՊ-ի հետևում. «Կարճ ասած» (տասանյութ) Դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը Հրաչյա Ղևոնդյանի կալանավորման վերաբերյալ, նա ազատ արձակվեց դատարանի դահլիճից Քպական պատգամավորը նորից Մոսկվայում անհատական ցուցահանդես է բացել Ինչո՞ւ են անձրևների արդյունքում Երևանում «գետեր» ու «լճեր» առաջանում Ընտանիքը կառավարության բջիջն է

Ովքե՞ր են գլոբալիստները. Ե՛ւ ի՞նչ են ուզում Հայաստանից

#ՈվքերԵնՆիկոլիՏերերը

Շատ-շատերն են հարցնում, թե ովքեր են գլոբալիստները: Գլոբալիստները ամերիկյան և անգլիական այն ուժերն են,որոնք ուզում են աշխարհը մի կենտրոնից ղեկավարել: 

Գլոբալիստների ձեռքում է դոլար տպող մեքենան: Ինչքան ուզեն, փող կտպեն ու ինչ կուզեն, կանեն էդ փողով: Քանի որ աշխարհի փողը իրենց ձեռքում է, մտածում են, որ աշխարհը պետք է իրենց ենթարկվի ու իրենց ասածով ու ուզածով ապրի։ 

Որպեսզի լավ պատկերացնեք. ասենք՝ Հայաստանի գյուղերում հանդիպում ես Ռուսաստանում հարստացած օլիգարխների, որոնք իրենց գյուղերում փող են բաժանում ու ուզում են, որ ամբողջ գյուղը իրենց ասածով ապրի: Կոնֆետը տալիս են մարդկանց ու ասում են. «Թուղթն էլ հետը պիտի ուտես»: Ինչու՞: Որովհետև իրանք փող ունեն: Նույնն էլ գլոբալիստներն են, բայց մեծ մասշտաբով: 

Որպեսզի մի կենտրոնից աշխարհը ղեկավարեն, գլոբալիստները որոշել են, որ պետք է ՍԱՀՄԱՆՆԵՐ, Ազգային բանակներ, Ազգություններ, Կրոններ, Ազգային ինքնություն չլինեն.... այս ամենը պետք է վերանա: Մի պարզ պատճառով ՝առանց պատկանելության, առանց ազգության, առանց լեզվի, առանց պատմության, առանց կրոնի, առանց հիշողության մարդը կվերածվի մի ուտող-քնող կենդանու, ու էդ կենդանին շատ հեշտ պուլտով կղեկավարվի :  

Դրան ավելացնում ենք մարիխուանայի պրոպագանդան , որ գլոբալիստները ամեն մի զավթած երկրի հրամցնում են։ 

Ստացվում է առանց մշակույթի , առանց ազգության, առանց պատկանելության, առանց հիշողության մարդ, հետն էլ պլանքաշ, պատկերացնում եք՝ ինչ լավ կղեկավարվի : 

(Եթե ինչ-որ մեկը ուզենա խորանալ գլոբալիստների կառավարման փիլիսոփայության մեջ, կարող է կարդալ Կառլ Պոպպերի «Բաց հասարակություն և նրա թշնամիները » գիրքը : Պետք է իմանալ,որ ամեն մի իշխանության հետևում կա ինչ- որ փիլիսոփայություն: Օրինակ՝ կոմունիստների փիլիսոփաները Մարքսն ու Էնգելսն էին, Ալեքսանդր Մակեդոնացու փիլիսոփան Արիստոտելն էր, գլոբալիստների փիլիսոփան Կառլ Պոպպերն է: Եթե ուզում եք հասկանալ իշխանության քայլերը կամ գործերը, պետք է հասկանաք՝ ինչ փիլիսոփայություն կա նրանց հետևում։ )

Հիմա, ինչպե՞ս են գլոբալիստները փորձում հասնել իրենց նպատակին: 

Էս ամենը իրականացնելու համար գլոբալիստները աշխարհի տարբեր երկրներում իրենց ուզած ղեկավարներին են նշանակում:  

Այդ ղեկավարները պարտադիր պետք է լինեն անգրագետ, անհայրենիք, աբիժնիկ, մի քիչ կամ շատ այլասերված, կյանքից հոգնած ու բոլորի վրա չարացած խամաճիկներ: 

Ինչպես ասում է իտալացի հայտնի դատախազը. «Մաֆիոզները միշտ փորձում են հիմարներին ու անգրագետներին վերբովկա անել (հավաքագրել). ինչքան հիմար լինեն, էդքան լավ կենթարկվեն ու հրամաններ կկատարեն»: 

Նույն կարգախոսով են շարժվում գլոբալիստները: Իրենց ընտրած մարդկանց մեծ մասը բարձրագույն կրթություն չունի: Ասենք մարդը հազիվ դպրոցը ավարտել է, ստադիոնում ջուր է վաճառում, մեկ էլ հոոոոպ, դառնում է Արտաքին գործերի նախարար՝ Իտալիայի օրինակը : 

Ինչպե՞ս են զավթում երկրները: 

Գլոբալիստները իրենց ձեռքն են վերցնում (փողով առնում են) երկրի լրատվականների մեծ մասը : 

Պատկերացրեք՝ գալիս են Վանաձոր, մի լրագրողի են հանդիպում, ով իր օֆիսի հոսանքի փողը չի կարողանում տալ, և ասում են. «Քեզ տարին 100,000 դոլար կտանք, եթե տարին մի 300 հոդված գրեք բանակի դեմ, եկեղեցու դեմ …..» : 

Էդ լրատվականների միջոցով կարողանում են ազդել բնակչության մեծ մասի վրա: Բոլոր լրատվականներով գրում են « մածունը սև է» , մի 5000 անգամ դա կրկնում են, մարդիկ սկսում են մտածել,որ « մածունը սև է»: 

Նրանք, ովքեր տեսնում են, որ մածունը սև չէ, սկսում են վախենալ դրա մասին արտահայտվելուց, կամաց- կամաց կասկածի մեջ են ընկնում.« կարո՞ղ ա մենք չենք լավ տեսնում »: ))) 

Ինչպես սկզբում ասացի, գլոբալիստների հիմնական ու ամենակարևոր « հումքը» դա հիմար մարդն է: 

Բացի լրատվականներից, իհարկե, երկրի ֆինանսական բոլոր հոսքերը , կենտրոնական բանկերը ու միջազգային «հզոր» կազմակերպությունները գլոբալիստների գործիքներից են: 

Եվ, իհարկե, գլոբալիստների սիրած

գործիքներից են էսպես կոչված

ԳՈՒՆԱՎՈՐ, ԹԱՎՇՅԱ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ : Շատ երկրներ են ամբողջությամբ զավթել և նշանակել իրենց մարդկանց ու այդ մարդկանց միջոցով ղեկավարել այդ երկրները : 

Հյուսիսային Աֆրիկայի երկրները , Միջին Ասիա, Ուկրաինա , Վրաստան …. Հայաստան : Բոլոր երկրներում, որտեղ գունավոր հեղափոխություն են արել, մարդիկ 1000 անգամ ավելի վատ են սկսել ապրել: 

Ինչպես հասկանալ , որ երկրի իշխանությունն են զավթել գլոբալիստները : 

1. Առաջին ու կարևոր նշանն այն է, որ բացարձակապես ոչ մի պրոֆեսիոնալ պատրաստվածություն, համապատասխան փորձ ու կրթություն չունեցող մարդիկ , իրենց կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ դառնում են նախարար , պատգամավոր ու կարևոր պաշտոններ են սկսում զբաղեցնել: Օրինակ՝ ամբողջ կյանքում դերասան աշխատած մարդը դառնում է երկրի նախագահ, կամ 28 տարեկան «չգիտեմովը» դառնում է ԱԱԾ-ի պետ, կամ օրինակ՝ Հայաստանի իշխող կուսակցության պատգամավորների կեսը պատգամավոր դառնալուց առաջ գործազուրկ են եղել ...։ 

2. Սկսում են ծխախոտի դեմ պայքար, միառժամանակ առաջ տանում թմրանյութը՝ մարիխուանան: 

3. Սկսում են մարդկանց կարմիր գծերը ոչնչացնել. գեյ շքերթ են անցկացնում , տրանսգենդերին սարքում են տարվա աստղ և դպրոցում ու մանկապարտեզում պարտադիր սեռական դաստիարակության դասեր են սկսում: 

4. Միաժամանակ ամեն ինչ,ինչ կապված է ազգայինի հետ, քայլ առ քայլ վերացնում են՝ հայրենասիրական ծրագրերը, մայրենի լեզուն, գրականությունը, պատմությունը…ֆինանսավորումը դադարեցնում են:

5. Բանակը քանդում են, փորձում են ոչնչացնել։ 

6. Սահմանները թուլացնում են ու վերացնում: 

7. Եկեղեցու դեմ են գնում։ 

8. Ստեղծում են երկրում քաոս. մարդիկ էլ չեն հասկանում՝ որն է սպիտակ,որն էսև: 

9.Բոլորի դեմ են գնում՝ դատավորների, ակադեմիկոսների, զինվորականների, քահանաների … բոլորի դեմ: 

10. Շատ կարևոր է գլոբալիստների համար, որ հեղինակություններ չլինեն: Դեբիլացած մարդկանց համար պետք է «ավտորիտետներ» չլինեն, որ հանկարծ ոչ մեկին բացի իրանցից չլսեն։ 

11. Մարդկանց հույսը գողանալ, որպեսզի մարդիկ դառնան ցինիկ: Հույսը գողացած մարդը այլևս չի պայքարում. դա էլ պետք է գլոբալիստներին։ Ուտող-խմող, ուղեղը չաշխատեցնող, ենթարկվող մարդ։ 

12. Գլոբալիստները աշխարհում ամենակոռումպացված ուժն են, որովհետև նրանք աջ ու ձախ փողով առնում են մարդկանց.երկրի ղեկավարներին են առնում, լրագրողներին, օրենք են փոխում երկրներում…, բայց իրենց նշանակած խամաճիկները ամեն Աստծո օր «կոռուպցիայի դեմ պայքարից» են խոսում: Էն որ փիս մանեկող կանայք են լինում, որ ում տեսնում են, ասում են՝ «մանեկող ա», որ հանկարծ իրանց չկասկածեն: Հիմա գլոբալիստներն են. իրանք ամենակոռումպացված ուժն են, փաստացի փողով ծախված մարդկանց միջոցով ղեկավարում են ու զավթում աշխարհի երկրները: 

Բայց որպեսզի մարդկանց աչքերին «ԹՈԶ ՓՉԵՆ», վերացնում են գայիշնիկի 5000 դրամը կամ ժեկի 1000 դրամ կաշառքը: 

Ու մեկ էլ տեսար ՊԱՊԻԿՅԱՆՆԵՐԸ, որ հեղափոխությունից առաջ իրենց մոտ եղած փողով հազիվ կարողանային Փարվանա ռեստորանում մի կտոր տորթ առնել ուտել, 2 տարի «անկաշառ, արդար» նախարար աշխատելուց հետո կարողանում է Փարվանայում 100-200 հազար դոլարանոց հարսանիք անել: 

Կամ էլ աշխարհի հայերով փող են տալիս Համահայկական հիմնադրամին, էս «արդար» հեղափոխականները 1 միլիոն դոլար էդ հավաքած փողից ծախսում են էսպես կոչված «կանանց իրավունքների» համար: Էդպիսի հայի ճանաչու՞մ եք, որ Համահայկական հիմնադրամին փող փոխանցի , որպեսզի սորոսականները սեմինարներ ու կոնֆերանսներ անցկացնեն էդ փողով կանանց իրավունքների վերաբերյալ : Էդ մի միլիոն դոլարով կարող են օրինակ 100 տուն առնել Գյումրիում տնակներում ապրողների համար: 

Կամ էլ եթե նախկինները իրենց գրպանից էին նախընտրական կաշառք բաժանում , «հպարտ, անկաշառ» հեղափոխականները միանգամից բյուջեից են մարդկանց կաշառք բաժանում : 

Նույն Շիրակի մարզպետը , ով ընտրություններից առաջ հիշել էր, որ Գումրիում անապահով մարդիկ կան ու գրումրեցիներին 50,000-ական դրամներ էր բաժանում բյուջեից՝ բացատրելով,որ դա կաշառք չիզ, այլ «սոցիալական աջակցություն է»: Կաշառք վերցնելու և տալու ձևերն ու չափերն են փոխվում : 

14. Մեկ էլ մի կարևոր բան. գլոբալիստների նշանակած երկրի ղեկավարները,նախարարները, քանի որ ո՛չ կրթություն ունեն, ո՛չ խելք, ո՛չ փորձ, ո՛չ աշխատելու ձև, մի բան պետք է հաստատ կարողանան անել՝ ՇՈՈՒով ապահովել բնակչությանը: Ամեն օր մի նոր սկանդալ , մի նոր պատմություն, մի նոր շոկ. ժողովրդին պետք է զբաղացնեն։ 

Սրանք հիմնական նշաններն են:

Խոսքերին մի հավատացեք, ձեր աչքերով ու ուղեղով նայեք ու ստուգեք՝ Նիկոլները եկած օրվանից գլոբալիստների ծրագիրը իրականացրե՞լ են, թե՞ ոչ:

Կամ վերցրեք 10 երկիր, որտեղ գլոբալիստները գունավոր հեղափոխություն են արել ու կտեսնեք, որ կետ առ կետ պրոտոկոլով իրականացրել են էս վերևում նշածները : Որպեսզի շատ հեռու չգնաք , նայեք մեր հարևան Վրաստանին կամ Ուկրաինային: 

Ի՞նչ եք կարծում, նիկոլները Իջևանի գյուղերում նստած երազում էին. «Հեսա դառնամ վարչապետ, վերջապես կօրիկանացնեմ թմրանյութը, գեյերի շքերթ կկազմակերպեմ Երևանում, սեռական դաստիարակության ուսումնասիրություն կմտցնեմ դպրոցներում, հայոց լեզուն կհանեմ համալսարանից, եկեղեցու պատմությունը նույնպես…..»: Ի՞նչ եք կարծում, էս ամեն ինչը նիկոլի մանկական երազանքներն են: Իհարկե ոչ: Նիկոլները ոչ մի բան չեն որոշում , ինչ հրամայում են, դա էլ անում են: 

Ու ասենք, որ նույն բաները, նույն քայլերը արվում են Վրաստանում, Ուկրաինայում և այլուր ….

Ինչու՞ են գլոբալիստները հայերի համար շատ-շատ վտանգավոր, որովհետև գլոբալիստները իրենց ոչ մաքուր գործերը անում են թուրքերի միջոցով .օրինակ՝ Իրաքում , Սիրիայում, Լիբիայում և այլուր : 

Բացի դրանից՝ գլոբալիստները Մեծ Թուրանի գլխավոր հովանավորն են: 

Այսինքն՝ գլոբալիստները և թուրքերը իրար հետ են գործում, նույն նավի մեջ են: Հենց այդ պատճառով է, որ Հայաստանում գտնվող բոլոր սորոսականները (գլոբալիստների զինվորները) առավոտից իրիկուն թուրքերին գովում են: Հենց այդ պատճառով են նիկոլը ու նիկոլները թուրքերին գովում ու իրենց շահերը պաշտպանում, որովհետև իրենց տերերը էդպես են հրամայել : 

Գլոբալիստները Հայաստանը զավթել են Սովետի փլուզումից հետո՝ 30 տարի առաջ, երբ Ամերիկան հաղթեց սառը պատերազմում: Երբ որ նոր տարածք են գրավում, ի՞նչ են անում առաջին հերթին: Իհարկե բերում են իրենց մարդկանց. Լևոն Տեր-Պետրոսյանը, Ելցինը … և այլք գլոբալիստների ջեբի բրելոկներն են: Իզուր չի Լևոնի ամենահայտնի լոզունգը դարձել. «Հայրենասիրությունը կեղծ օրակարգ է» : Ճիշտ է ասում, իրա նման անհայրենիքների համար հայրենասիրությունը կեղծ օրակարգ է: Սորոսի քանդող բրիգադան էլ ներխուժեց Հայաստան Լևոնի հետ մեկտեղ: Լևոնի ճանապարհին կանգնած Վազգեն Սարգսյանը գլոբալիստների ամենաչսիրած կերպարն է՝ հայրենասեր, ազգասեր, չենթարկվող, փողով Հայրենիքը չվաճառող:  

2008-ին լևոնը ու նիկոլը ( այսինքն՝ գլոբալիստները ) փորձեցին հետ գալ, բայց չստացվեց: Ի դեպ՝ նիկոլը իր գրքում գրում է, որ այդ ժամանակահատվածում իրան Սորոսն էր հովանավորում : 

Հա, որ ասում են. «էս նիկոլին չե՞ն կարողանում իշխանությունից զրկել»: Նիկոլի դեմ չեն պայքարում, այլ նիկոլի մեջքին կանգնած սատանայական ուժերի դեմ: Ոնց որ Ուկրաինայում կլոուն Զելենսկիի դեմ չեն պայքարում, այլ՝ Զելենսկիի տերերի դեմ: 

Պետք է հստակ հասկանալ, որ գլոբալիստների իշխանությունը Հայաստանում չի նշանակում լավ ապրել, վատ ապրել, յոլա գնալ, այլ նշանակում է Հայաստանի կործանումը, ԼԻՆԵԼ ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑ Է: Ու դա անելու են թուրքերի միջոցով: Գլոբալիստները ատում են ազգային գիտակցություն ունեցող ուժեղ ժողովուրդներին ու ատում են քրիստոնյաներին: ( Ըստ իրենց փիլիսոփա Կառլ Պոպերի՝ բաց հասարակության թշնամիները քրիստոնյաներն են։) 

Հայաստանում գլոբալիստներին են ծառայում բազմաթիվ ուժեր. Լևոնը ու լևոնականները, լևոնի որդի նիկոլը ու նիկոլները, սասնա ծռերը, արամ սարգսյանները, էդմոն մարուքյանները, արմեն սարգսյան պաղպաղակի սիրահարը... Իհարկե, իրենց հրաման է տրված կապիկություն անել ու իրար դեմ խոսալ, բայց իրականում մի ուժի են ենթարկվում։ 

Համոզված եմ, որ էս ուժերին ծառայող մարդկանց մեծ մասը նույնիսկ չի գիտակցում, թե ում և ինչի համար են ծառայում: Օրինակ ՝ Սասնա Ծռերում կան միամիտ, հայրենասեր մարդիկ, շուտվանից եմ գրել դրա մասին, որ ուշ թե շուտ էս հայրենասեր մարդիկ զարթնելու են ու իրանց գլխին սարքելու են էն «իսկական» ծռերը: 

Երևի հարց կառաջանա, թե ինչներին է պետք գլոբալիստներին տարբեր կուսակցություններ ունենալ: Որպեսզի պատկերացնեք. ասենք մի ոչ ազնիվ տղա, որը փորձում է տարբեր աղջիկներ կապել, ամեն աղջկան մի հատ «կուտ » է տալիս, ինչ էդ աղջկան դուր է գալիս, մեկին՝ ելակով տորթ, մյուսին՝ կարմիր վարդեր…: Նույնն էլ գլոբալիստները. բոլոր ճաշակների համար «ՊԱՏՐԱՍՏԻ ԿՈՒՏ » ունեն: 

Ազգայինների համար՝ Սասնա Ծռեր, աղանդավորների համար ՝ նիկոլ , ինտելեկտուալների համար ՝ «պրոֆեսոր» Լևոններ և այլն: 

Գլոբալիստների համար մի բան կա, որից սարսափում են, որովհետև միակ բանն է, որ կարող է իրենց ջախջախել. դա ՍԵՐՆ է: Ամենաշատը վախենում են ՍԻՐՈՂ ՄԱՐԴԿԱՆՑԻՑ, որովհետև իսկապես սիրող մարդը չի վաճառվում ու չի ենթարկվում: 

Մարդը,ով իր երեխային սիրում է, ոչ մի փողի դիմաց չի համաձայնի հոդվածներ գրել երեխայի դեմ, նույնիսկ եթե երեխան շատ թույլ կողմեր ունի: Նույնն էլ մարդը, եթե սիրում է իր Հայրենիքը, ոչ մի դեպքում չի համաձայնի օտար ուժերի պատվերով բանակի դեմ հոդվածներ գրել։ 

Այսինքն՝այս ուժերի դեմ միակ պայքարելու ձևը սիրելն է, ինչքան շատ մենք մեր Հայաստանը սիրենք, այդքան շատ կպաշտպանենք բոլոր չար ուժերից : Որովհետև սիրել նշանակում է ԲԱՐԻՆ ՑԱՆԿԱՆԱԼ: 

Ո՞ր ուժերի կամ երկրների հետ կարող է համագործակցել Հայաստանը: Երկրները, որտեղ իշխանությունը զավթած է գլոբալիստների կողմից, հաստատ հայերին ու Հայաստանին դեմ են։Օրինակ՝ Վրաստանը, Ուկրաինան, Իտալիան: Ոչ թե վրացիները, ուկրաինացիները, իտալացիներն են հայերի դեմ, այլ այդ երկրների իշխանությունները ենթարկվում են գլոբալիստներին, հետևաբար թուրքերի կողմից են, հայերի դեմ: Այդ նույն երկրներում կան պատրիոտ, ազգային ուժեր, որոնց հետ կարելի է համագործակցել: 

Այսինքն՝ պետք է համագործակցել աշխարհի ազգային, հայրենասեր ուժերի հետ: Նույն Միացյալ Նահանգներում կան հայրենասեր ուժեր,որոնք պայքարում են գլոբալիստների դեմ: 

Օրինակ, եթե գլոբալիստները զավթեն Ռուսաստանի իշխանությունը ու եթե նավալնիները երկրի ղեկին լինեն, ապա Ռուսաստանը ամբողջությամբ Հայաստանի դեմ կլինի։ 

Քրիստոնյաները հասկանում են, որ գլոբալիստները հակաքրիստոսի, նեռի ուժերն են, սատանայի ծառաներն են, որոնք կառավարում են նյութական աշխարհը և անում ամեն ինչ, որ մարդուն հեռացնեն Աստծուց։ 

Բայց Բարին հաղթել է արդեն, Լույսը նույնպես հաղթել է խավարին։ 

Էս ամենը ժամանակի հարց է։

Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan