Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Լիսագորի ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու կամ ՀՀ-ի դեմ սադրանք կազմակերպելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ
27
Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Ադրբեջանցիները կրակել են Սոս եւ Թաղավարդ գյուղերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիների ուղղությամբ Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև․ Արցախի ԱԳՆ ՌԴ-ն մարտավարական միջուկային զենք կիրառելու պատրաստ 10 ինքնաթիռ կտեղակայի Բելառուսում․ Պուտին ՌԴ ՊՆ-ն արձանագրել է, որ Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը Ո՞վ է վճարելու նիկոլփաշինյանական ՍԴ–ի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Պուտինի կայացրած որոշման գինը Արաղով, պինցետով ու փողով. կոռուպցիայի վիրուսը՝ Քովիդի օրերին. Տեսանյութ Ինչու են թիրախավորվել Խաչատուրովները. Անդրանիկ Թևանյան Փաշինյանը հերքում է ինքն իրեն. «Նոր էսկալացիա չի լինելու» Պատերազմ Արցախում
Ոստիկանության նախկին պաշտոնյայի՝ Արշակ Հակոբյանի վերաբերյալ գործը մակագրվել է Վարդգես Սարգսյանին Բոլոր սակուռասիրահարներին է նվիրվում Իրանի և Սաուդյան Արաբիայի արտգործնախարարները քննարկել են երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը ապրիլի 3-ին կմեկնի Բաքու Իրական էլիտա VS «օսլայած օձիքավորներ» Հերթական միջադեպը պարեկների մասնակցությամբ Ադրբեջանական կողմը դիրքային ենթակառուցվածքներ է ստեղծում այնպիսի հատվածներում, որ 5 կմ-ոց միջանցքային տրամաբանության մեջ Նեթանյահուի փաստաբանը չի պաշտպանի նրան դատարանում, եթե դատական բարեփոխումները շարունակվեն «Երկիր Մեդիան» հնարավորություն կունենա մոտակա ժամանակները վերադառնալ հանրապետական եթեր․ Հեռուստաընկերության տնօրեն Քանի Իսրայելում ընթանում են քաղաքական մեծ ցնցումներ, Ադրբեջանի կողմից հարձակումը Հայաստանի վրա կարող է հետաձգվել Ոչ միայն կտուգանեն ոչ սահմանված վայրերում առևտուր իրականացնող անձանց, այլ նաև կառգրավեն ապրանքը․ ՔՊ-ական ՔՊ-ական պաշտոնյա գիտեմ, որ մինչև 2018 թ-ը պարտքերի տակ էր․ հիմա 4 բնակարան ունի՝ 2-ը Երևանում, մեկական՝ Սոչիում և Մոսկվայում․ լրագրող Իսրայելում վարչապետի դեմ ցույցերին մասնակցել է ավելի քան 100 000 ցուցարար Ադրբեջանական զինուժը փորձել է առաջխաղացում կատարել Լիսագորի ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ Ադրբեջանը կրկին առաջարկում է Արցախի ներկայացուցիչներին հանդիպել Իշխանությունների դավադիր անտարբերությունը սահմանապահ բնակավայրերի անվտանգության ապահովման հարցում Վիգեն Սարգսյանի խափանման միջոցը թողնվել է անփոփոխ. Նա կմնա կալանքի տակ Անցած տեղական ընտրությունները ցույց տվեցին մեկ բան. Հայաստանում այլևս չկա իրական քաղաքական դաշտ Թուրքիայի և Ադրբեջանի զորքերը տեղափոխվել են Հայաստանի սահմաններ, Իրանն է այսօր կանխում Հայաստանի վրա հարձակվելու կամ ՀՀ-ի դեմ սադրանք կազմակերպելու հնարավորությունը. Կարինե Գևորգյանան. Տեսանյութ Յոթ օրվա ընթացքում ադրբեջանական զինուժը մարտական դիրքերից 2 անգամ կրակ է բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուղ և բախվել գովազդային վահանակին․ կա զոհ Պետք ա գտնել էս անխափան ու անդադար աշխատող սցենարի հեղինակին։ Գտնելուց հետո հարկավոր է արագ սատկացնել, հետո մեծարել, տաղանդավոր է ԵՄ-ն Բելառուսին կոչ է արել չտեղակայել ռուսական միջուկային զենք իր տարածքում Փաշինյանի` 4-րդ «փորձից» գրառումը Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում թշնամու ներթափանցումը կկանխվեր Հայտնի են Սիսիան և Անի համայնքների արտահերթ ընտրությունների նախնական արդյունքները․ ԿԸՀ Նիկոլի անցկացրած արդար ու թափանցիկ ընտրությունների պատկերը սա է Փակ են դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները Բոլոր հանդիպումների առանցքում Հայաստանում և Արցախում ստեղծված ծանր իրավիճակն է. Իշխան Սաղաթելյան Երևանում քաղաքացին ընկել է վերելակի հորանը

Եթե Հայաստանը շահագրգռված է, ՀԱՊԿ առաքելությունը կարող է արագ տեղակայվել երկրում․ ՌԴ ԱԳՆ

Հունվարի 23-ին ԵՄ խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական նոր առաքելություն ստեղծելու մասին՝ երկու տարի ժամկետով։ ԵՄ ներկայության կոնկրետ պարամետրերը կորոշվեն առաջիկայում։ Բայց արդեն ակնհայտ է, որ այն ավելի հավակնոտ է լինելու, քան ԵՄ մոնիտորինգի մեխանիզմը, որը Հայաստանում գործել է անցյալ տարվա հոկտեմբերից դեկտեմբեր ամիսներին։ Այս մասին ասված է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրությունում:

«Անդրկովկասում արտատարածաշրջանային գործոնի ամրապնդման հարցում Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը չի փոխվել։ Մենք, հայ-ադրբեջանական սահմանի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ ԵՄ «փորձագետների» վերահսկողության արդյունքում, որևէ «ավելացված արժեք» չենք տեսնում: Եթե Բրյուսելն անկեղծորեն շահագրգռված լիներ Անդրկովկասում խաղաղությամբ, ապա Ադրբեջանի հետ կհամաձայնեցներ իր առաքելության աշխատանքի պայմանները:

ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի վերածված և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն վարող Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները:

ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը ևս չպետք է մոլորեցնող լինի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Եվրամիության՝ Հայաստանում ամեն գնով ամրապնդվելու և Ռուսաստանի միջնորդական ջանքերը հետ մղելու փորձերը, կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների հիմնարար շահերը՝ տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու նրանց ձգտումներում։ Համոզված ենք, որ տեսանելի ապագայում տարածաշրջանում կայունության և անվտանգության առանցքային գործոնը մնում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության հիման վրա տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը, ինչպես նաև Հայաստանի սահմաններին ծառայող ՌԴ սահմանապահները: Նրանք ԵՄ դիտորդների պահվածքին կարձագանքեն՝ հաշվի առնելով «տեղում» իրավիճակի զարգացումը։

Մենք ֆիքսում ենք, որ Երևանում, առանց իր տրամաբանական ավարտին հասցնելու ՀԱՊԿ առաքելության ուղղությամբ աշխատանքները, գերադասել են ընտրություն կատարել հօգուտ ԵՄ-ի։ Եթե հայ դաշնակիցները շահագրգռված են օգտագործել ՀԱՊԿ ներուժը, ապա նրա առաքելությունը կարող է արագ տեղակայվել Հայաստանում։

Ինչպես նախկինում, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման և, ընդհանրապես, տարածաշրջանում իրավիճակի բարելավման ամենակայուն և երկարաժամկետ հիմքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, 2021 թվականի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների խստիվ և հետևողական կատարումն է. պայմանավորվածությունները վերաբերում են այդ թվում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմանը, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը և սահմանագծմանը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի պարամետրերի համաձայնեցմանը, հասարակության, փորձագիտական շրջանակների և խորհրդարանականների միջև եռակողմ շփումների զարգացմանը։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է ամեն կերպ աջակցել դրան», – ասված է հաղորդագրությունում։

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan