Որտե՞ղ է մեր իրական ռեսուրսը Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու»
29
«Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Խորհրդանշական ու հաղթական մայիս Լցվենք վճռականությամբ՝ պաշտպանելու շրջափակման մեջ գտնվող Արցախի մեր ժողովրդի ինքնորոշման իրավունքը. Կաթողիկոսի ուղերձը Սարդարապատի հուշահամալիր տանող ճանապարհը փակ է. լրագրողներին թույլ չեն տալիս բարձրանալ՝ ուղիղ Ազգի նվաստացում. Տեսանյութ Փաշինյանին լրջորեն շահագրգռել են. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Պատերազմ Արցախում
Փաշինյանի քայլերն ու հայտարարություններն ադրբեջանական ագրեսիայի նոր հիմքեր են ձևավորում Արմավիրում այրվել է իրար կից երկու վագոն-տնակ Որտե՞ղ է մեր իրական ռեսուրսը Ովքեր են «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման նախաձեռնող խմբի անդամները. ցուցակ Թուրքիայի քաղաքականությունը՝ Հայաստանը որպես պետություն վերացնելու ուղղությամբ չէր փոխվելու, որքան էլ ձեզ տարբեր վայ «փորձագետներ» և «մասնագետներ» համոզեն հակառակում Մայիսի 29-ին գազանջատումներ են սպասվում նշված հասցեներում Հայտնի է՝ երբ կնշվի Վարդավառն այս տարի Փաշինյանը Հայաստանն ու Արցախը տանում են ցեղասպանության, բայց մարդիկ չեն ուզում դա տեսնել. Արթուր Խաչիկյան. Տեսանյութ Հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել․ ՌԴ ՊՆ Դիվանագիտական ձախողում. պատերազմը կարող էր չլինել. Արսեն Գասպարյան. Տեսանյութ Ինչպիսին է պաշտոնական Երևանի դիրքորոշումը․ Ռուբեն Վարդանյանը՝ Ալիևի հայտարարությունների մասին Արամ Զավենի Սարգսյան, քեզ չի սազում, գոնե լռիր, եղբայր Հակահայ Նիկոլ Փաշինյանի ադրբեջանամետ գոծունեությունից թևեր առած, Ալիևը տարատեսակ միջոցներով շարունակում է ճնշումներ գործադրել Արցախի Հանրապետության վրա Նոյեմբերի 9-ին խոսել եմ ռուսաստանցի գործընկերոջս հետ․ հետո փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին․ Դավիթ Տոնոյանի Ես տեսնում եմ՝ ուր են տանում երկիրը. Սինթեզ Սաթիկ Սեյրանյանի հետ. Տեսանյութ Փաշինյանը շտապել է, որ առաջիններից մեկը լինի, ով կշնորհավորի Էրդողանին. Լուսանկար «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հիմնադիր հավաքը. Ֆոտոշարք Այսօր Թուրքիան հաղթեց, Ադրբեջանը հաղթեց, Ղարաբաղը հաղթեց․ Էրդողանը հավաքել է ձայների մեծամասնությունը և երգել․ Տեսանյութ Հայաստանը դրական է արձագանքել ՌԴ-ի՝ Սյունիքում հյուպատոսություն բացելու առաջարկին. ԱԳՆ 1918-ին պետականությունը տրվեց մեզ ի վերուստ, տրվեց մեզ Եկեղեցու նախանձախնդիր կեցվածքի շնորհիվ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Ալիևը արդեն բաց տեքստով սպառնում է արցախցիներին. «Երրորդ հրավեր չի լինելու» Սա հատուկ նրանց համար է, որոնք իբր հավատում են իշխանական վերնախավի հանցավոր հավաստիացումներին Արիզոնայի օրենսդիր մարմինը հաստատել է ԼՂ ինքնորոշման իրավունքը Մեզ պակասում են խելացի առաջնորդներ,որոնք բանակցություններում կկարողանան ապահովել ընդունելի պայմաններ. Ռուբեն Վարդանյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման ՀՌՉԱԿԱԳԻՐԸ. Լուսանկարներ Ուզում եմ, որ Ֆրանսիան միշտ սիրի Հայաստանը, ինչպես Հայաստանն է սիրում մեզ․ Ֆրանսիայի նախկին դեսպան Մենք նվիրական պատասխանատվություն ունենք մեր պետականության նկատմամբ. Արման Թաթոյան «Տեր ենք մեր հայրենիքին» ակցիայի մասնակիցները երթով շարժվեցին «Նեմեսիս» հուշարձանի մոտ. Տեսանյութ «Ղարաբաղի խորհրդարանը պետք է լուծարվի, իրեն նախագահ կոչող տարրը պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները և մյուսները թողնեն իրենց պաշտոնները». Ալիև Արամ Մանուկյանի կոչը Սարդարապատի ճակատամարտից առաջ, ահա իսկական առաջնորդը

Փաշինյանի կողմից հնչեցվեցին Արցախի հայաթափման սցենարային պլանները

Փաստացի այսօրվա կառավարության նիստի ընթացքում զարմանալիորեն հենց ՀՀ վարչապետի կողմից հնչեցվեցին Արցախի հայաթափման սցենարային պլանները: Առաջին հայացքից կարող է թվալ, որ պլանի հնչեցումը ունի կանխարգելիչ բնույթ և կան մշակված կոնտր քայլեր, որոնք պետք է տապալեն այդ սցենարը: Ցավոք սրտի ողջ ելույթի մեջ ոչ միայն կոնտր քայլերի մասին բառ անգամ չասվեց, որոնք պետք է հիմնավորեին այդ պլանի հանրայինացման և ապա նաև ձախողման մարտավարությունը, այլ որևէ էական դիրքորոշում չհնչեցվեց որպես այդ պլանի ձախողման շահառու և հանձնառու: 

Գնահատականներն այնքան լոյալ և իմիջիայլոց էին կարծես այդ գնահատականների հեղինակը լիներ մի երրորդ կամ չորորդ երկրի պաշտոնյա, ով խնդրի վերաբերյալ հայտներ զուտ պաշտոնական մարդասիրական մտահոգություն առանց, որևէ հանձնառության:

Հերթական անգամ տխրահռչակ «խաղաղության օրակարգ» կոչված սնանկ դիվանագիտական գործիքի վրա հղումն էլ ուներ մեկ նպատակ, որ Հայաստանը ինչպես նախկինում, ներկայում և ապագայում ևս որևէ քայլ կամ հանձնառություն չի ստանձնելու Արցախի մասով, որը կտապալի «Խաղաղության օրակարգը»: Այլ կերպ ասած այդ «պլանի» իրագործումը ամբողջությամբ համապատասխանում է իշխանությունների քաղաքական շահին, եթե «անշեղ խաղաղության օրակարգի» առաջխաղացման տրամաբանության մեջ է: 

Փաշինյանը այսօր կանաչ լույս վառեց նաև Արցախի հայաթափման սցենարի իրագործման համար, որևէ բառ անգամ չասելով դրա անթույլատրելիությունը գործողությամբ բացառող սեփական հանձնառության մասին, իսկ պլանը հետևյալն է «ԼՂ-ում տնտեսական, հոգեբանական ճնշումը հասցնել ինչ-որ մի կուլմինացիոն կետի, դրանից հետո մի քանի օրով բացել միջանցքը՝ ակնկալիքով, որ ԼՂ հայերը զանգվածաբար կլքեն իրենց տները: Կրկին փակել միջանցքը եւ հետո մի քանի օրով բացել եւ այսպես այնքան ժամանակ, մինչեւ վերջին հայը կլքի Լեռնային Ղարաբաղը»:

Արդյունքում Արցախի ժողովուրդը ՀՀ վարչապետից տեղեկացավ, որ առաջիկայում միջանցքի ժամանակավոր հնարավոր բացման միակ պատճառը լինելու իրենց դուրս գալը Արցախից: Հետո, այդ հնարավորությունը ևս տրվելու նրանց, ովքեր նախկինում համառում և դուրս չէին գալիս: Սրանով Փաշինյանը միջանցքի հարցում Արցախցիների մոտ ներբեռնում է դուրս գալու կամ չգալու հոգեբանական դիսկուրս- երկընտրանք, որն ուղեկցվում է ամեն օր վատացող իրավիճակի նկարագրությամբ: Սա անելու շահը որն է, դրա կանխարգելո՞ւմը, իհարկե ոչ, դա լուծում է, որին նա ամբողջապես համաձայն է, այլապես պլանի բացահայտմանը կհետևեր կոնտր քայլ: 

P.S. Հիմա ինձ ասեք, որ դուք ունեք երկրի ղեկավար, որը ունի ոչ թե Բաքվի պլանները հանրայնացնելու և դրանցով սեփական հանրույթներին իրավիճակին հոգեբանորեն ադապտացնելու առաքելություն այլ ազգային շահերը խորացնելու հանձնառություն:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan