Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան
![Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կայցելի Հայաստան](/timthumb.php?src=/disc/25-01-23/986afe8c9cf8a9d7d7cf43919c814c64.jpg&w=450)
Դիտել նաև
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Հուլիսի 2-ին տեղի կունենա Հայաստանի եւ Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում
Ինչո՞ւ են Ադրբեջանում այդքան վստահ, որ Փաշինյանը Սյունիքն իրենց կհանձնի
Էս որակով բա ի՞նչ էիք ուզում. «Կարճ ասած» (տեսանյութ)
Էրդողանը Փաշինյանին հրավիրել է Թուրքիա. Կընդունի՞ Նիկոլն այդ հրավերը
Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին առաջիկա օրերին կայցելի Հայաստան։ Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանը։
«Այցը նախատեսված է, բայց կխուսափեմ այս պահին հստակ օր ասել։ Հստակություն լինելու դեպքում պաշտոնական հաղորդագրություն կտարածենք։ Այժմ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում»,- ասաց Մարգարյանը։
Եգիպտոսի նախագահի այցը տարածաշրջանային է։ Բացի Հայաստանից, նա կայցելի նաև Ադրբեջան։
Եգիպտոսի նախագահն առաջին անգամ կժամանի Հայաստան։