Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Լավրովն ասում է՝ հազարավոր կյանքեր փրկելու հնարավորություն կար, եւ մենք չենք արել դա. Վահե Հովհաննիսյան
22
Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ 23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգում. Ուղիղ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Պատերազմ Արցախում
ՀՐԱՏԱՊ-ԴԻՏԱՐԿՈՒՄ-ԳՆԱՀԱՏԱԿԱՆ. Կուտակային կենսաթոշակային ֆոնդի 2 կառավարիչներն էլ մեր միջոցները կառավարում են անարդյունավետ. Փաստաթուղթ Մեր առաջնորդին վիրավորելու իրավունք չունե՛ք․ բոլորը գիտեն՝ ով ինչ է արել․ Սեյրան Օհանյան. Տեսանյութ Օրենքի խախտում է․ Սեդա Սաֆարյանը եղել է և՛ դատավոր, և՛ ձեռնարկատեր․ Արծվիկ Մինասյան. Տեսանյութ ՍԴ-ն արդեն երեք տարի է որբի գլխի պես այս իշխանության ձեռքին խաղալիք է. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Հաստատեցիք ձեր քաղաքական բոլշևիզմը, երբ ասացիք՝ մեկ է, նորից կնշանակենք Սեդա Սաֆարյանին. Լիլիթ Գալստյան. Տեսանյութ Բլինքենը Հայաստանին ու Ադրբեջանին օգնություն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում. Պատել 5 տարի է՝ իշխանություն եք, ձեր ոստիկանապետի տեղը չգիտե՞ք. Քրիստինե Վարդանյանը՝ իշխանությանը. Տեսանյութ Հայաստանը երբևէ չպետք է ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս․ Դավիթ Բաբայան Երկու ռուս զինծառայող գլխի շրջանում վնասվածքներով դիմել է Գորիսի ԲԿ Սեդա Սաֆարյանն ինքն է ընկել իր հետևից. Գեղամ Մանուկյան. Տեսանյութ Մոլորված զինծառայողը գտնվել է, կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի այստեղ ապրող մարդկանց կամարտահայտման իրավունքի իրացման հիման վրա. Ռուբեն Վարդանյան Այսօր՝ ժամը 13:30-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը բողոքի ակցիա է կազմակերպում ՀՀ կառավարության շենքի դիմաց Արդեն առնվազն մի տարի է, ինչ անհետացել է Armenian Scientific Journals: Open Access (asj-oa.am) կայքը, որը հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվ էր Գեթսեմանիի Սուրբ Աստվածածին տաճարը հարձակման է ենթարկվել․ Հայոց Պատրիարքարանը դատապարտել է դեպքը Գյումրիում բախվել են «Opel Astra G»-ն և «Mercedes-Benz C180»-ը․ կան զոհեր Անդրանիկ Քոչարյանը Թորոսյանի մասին տեղեկություններ է հասցնում Փաշինյանին ԱԺ նիստ է. Սպասվում է հարցուպատասխան կառավարության հետ. Ուղիղ Հալալ ա իրանց. երևանցիները 100 օր շրջափակված արցախցիների համար անհանգիստ են, բայց «ձեռքին բան չկա». Տեսանյութ Աղվանի-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է և ձյուն է տեղում Եթե վստահ եք՝ Սաֆարյանը խախտում չի արել, ինչո՞ւ չեք ուզում դիմել Սահմանադրական դատարան.Արսեն Բաբայան. Տեսանյութ Ասկերանում մեծ է գործազուրկների թիվը. վարչակազմի ղեկավար Իշխանասարում հա՞նք են շահագործելու ՔՊ. պատերազմի ու պարտության կուսակցությունը Ջուր չի լինի Էրդողանը առաջադրվել է՝ որպես Թուրքիայի նախագահի թեկնածու «Հասել են եղեւնիներին». ՊՆ նախկին շենքի թալանը շարունակվում է Ինչ է ասել Փաշինյանը ՔՊ փակ նիստի ժամանակ. մանրամասներ ՄԻՊ թեկնածուն՝ անակնկալ. մանրամասներ փակ հանդիպումից Պարեկային ծառայության պետի թեկնածու են գտել

ԹՈՒՐՔԻԱՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՎ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ. ՔՊ-ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԸ ՍԽԱԼՎՈՒՄ Է

«Իսկ Թուրքիան մեզ չի սպառնացել երբեք: Մենք չունենք այդպիսի որևէ փաստ՝ Հայաստանի պետական անկախությունը ճանաչելուց հետո, որ Թուրքիան մեզ որևէ անգամ սպառնացել է, որևէ սպառնալիք մեզ ներկայացրել է: Չի եղել ըտենց բան»,- երեկ հայտարարել է ՔՊ-ական մի պատգամավոր: Այս հայտարարությունը մեկն է այն բազմաթիվ վտանգավոր, Հայաստանի շահերին հակասող, պատմական իրողությունները աղավաղող հայտարարություներից, որոնք հնչում են այս պահին իշխող թիմի տարբեր ներկայացուցիչների կողմից: Այդ անձանց հակադարձելը և Թուրքիայի մասին իրականությունը ներկայացնելը արդեն վաղուց համարում եմ անօգուտ գործ, քանի որ նման հետևողականությամբ հակաՀայաստանյան թեզեր շռայլելը այլևս չիմացություն, անտեղյակություն կամ պատահականություն համարել հնարավոր չէ: Սակայն, որպես թուրքագետ, ինձ պատասխանատու եմ համարում հանրությանը ասել, որ վերոնշյալ միտքը սխալ է և որևէ կապ չունի օբյեկտիվ իրականության հետ: 

Եթե մի կողմ թողնենք վերջին տարիներին Թուրքիայի տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների բացահայտ և ուղղակի սպառնալիքները Հայաստանին և հայությանը, որոնք չգիտես ինչպես և ինչու չեն լսում ՔՊ-ական որոշ պատգամավորներ, ապա պետք է հստակ պնդել և փաստել, որ Թուրքիան սպառնացել և փորձել է Հայաստանի դեմ պատերազմ սկսել դեռևս 1992 և 1993 թվականներին: Մասնավորապես՝ Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը 1992 և 1993 թվականներին հայտարարել է. «Թուրքիան պետք է մի փոքր վախեցնի հայերին: Ի՞նչ կարող են անել հայերը եթե կրակոցներ լինեն, ռումբեր պայթեն, շքերթով մտնելո՞ւ են Թուրքիա»: 1992-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագը Թուրքիայի վարչապետ Դեմիրելի հետ հեռախոսազրույցում բառացիորեն ասում է. «Ես Ձեզ կոչ եմ անում զսպվածություն ցուցաբերել և Հայաստանի դեմ ռազմական ինտերվենցիայից զերծ մնալ»:

Հայաստանի հանդեպ Թուրքիայի այս սպառնալիքների մասին ես չեմ ասում, Հանթինգտոնն է ասում, Սեմյուել Հանթինգտոնը: Այսինքն՝ ներկայիս իշխող թիմի որոշակի ներկայացուցիչներ ոչ միայն խեղաթյուրում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների պատմությունը, այլև սխալ են համարում Սեմյուել Հանթինգտոնին, հերքում Ջորջ Բուշին և այդ համապատկերում Թուրքիային ներկայացնում բոլորովին այլ, իրականության հետ կապ չունեցող լույսի ներքո: Ցավոք, ինչպես նկատել էի ամիսներ առաջ, ժիրայրլիպարիտյանական տեսությունը նորանոր «պտուղներ» է տալիս:

Եվ վերջում, պատմության հաճախ կրկնվելու համապատկերում ողբերգականորեն պարտադիր է կարդալ 100 տարի առաջ՝ 1920 թ. Հայաստանի Հանրապետության վրա քեմալական Թուրքիայի հարձակման օրերին «հայ» բոլշևիկների կողմից հայկական բանակի զինվորների և հասարակության շրջանում տարածված թռուցիկը հարձակվող թուրքական բանակի մասին. «...Մենք կոչ ենք անում ձեզ՝ չհավատալ դաշնակների հազարավոր ստերին, որովհետև եկողները ոչ թե թալանչի ավազակներ են, այլ՝ գյուղացիների, զինվորների և բանվորների ընկերներ՝ թուրք աշխատավորներ: Նրանք գալիս են ոչ թե ձեզ կոտորելու, այլ՝ թալանչի դաշնակների ձեռքից ձեզ ազատելու»: 

Հ.Գ. այս պահի իշխանություններ, ինքներդ ձեզ խաբում եք խաբեք, բայց հասարակությանը ինչո՞ւ եք խաբում, ինչո՞ւ եք թշնամուն բարեկամ ներկայացնում, իսկ սպառնալիքը՝ բարեբախտություն և շանս:

ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan