Ապաքինված մեկ արցախցի Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ
![Ապաքինված մեկ արցախցի Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ](/timthumb.php?src=/disc/17-01-23/66132e5d24f888768e42cc3583d85c79.jpg&w=450)
Բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխված արցախցիներից մեկը համապատասխան բուժումը ստանալուց հետո Կարմիր խաչի միջնորդությամբ վերադարձել է Արցախ։ Այս մասին այսօր՝ հունվարի 17-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման և կանխարգելման ծրագրի ղեկավար Զառա Ամատունին։
«Օրերս ապաքինված մեկ արցախցի երկու ուղեցողների հետ վերադարձվել է Արցախ։ Ապաքինված հիվանդներին Արցախ տեղափոխելու գործընթացը ևս նույն կերպ է գործում։ Այսինքն՝ պետք է լինի դիմումը վերադառնալու մասին, և ըստ այդմ՝ մենք առաջարկում ենք մեր միջնորդությունը, կողմերի հետ համաձայնացնում և աջակցում»,-նշեց Ամատունին։
Նշենք, որ մինչ այսօր Կարմիր Խաչ միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 28 հիվանդ։