Հայ-թուրքական պատերազմում Հայաստանի կառավարությունը՝ նիկոլները, թուրքերի կողմից են. թշնամու 70% գործը իրենք են անում, մնացածը՝ դրսից

Հայ-թուրքական պատերազմում Հայաստանի կառավարությունը՝ նիկոլները, թուրքերի կողմից են. թշնամու 70% գործը իրենք են անում, մնացածը՝ դրսից:
Այդ պատճառով Հայաստանում դժվար ժամանակները շարունակվելու են . թշնամին ներսից սարսափելի հարվածներ է հասցնում Հայաստանին և հայերին:
Չարը չարորակ ուռուցքի պես երբեք չի կանգնում: Երբեք չես կարող ասել .«Լավ, էս վատ բանը արեց՝ պատերազմի պարտությունը քայլ առ քայլ պատրաստեց, էլ բան չի անի»:
Էդպես չի երբեք. շարունակելու է մինչև ինքնաոչնչացում վնաս տալ:
Էս «խաղաղություն-խաղաղություն» որ գիշեր-ցերեկ ասում են Հայաստանում, նույնպես թշնամու պրոյեկներից է՝ հայ ժողովրդին դոդացնելու , զգոնությունը կորցնելու, քնացնելու համար, «Հաղթելու ենք» սերիայից է:
Մենք պետք է ՀՈԳՈՎ ուժեղ լինենք ( մարդ սկզբում հոգով է պարտվում, հետո՝ ֆիզիկապես) , որ կարողանանք դժվարությունները հաղթահարել ու չարին հաղթել:
Հոգով ուժեղ նշանակում է, որ հնարավորին չափ ճիշտ պետք է ապրենք, որ սատանայի թակարդը չընկնենք:
Չարը ոչ մի բան մարդուն չի կարող անել, մինչև մարդը ինքը չսխալվի:
Ինչպես երեխաները, երբ մի վատ բան են անում , սկսում են վախենալ, որ կբռնվեն, էդպես էլ մեծերը:
Վատ բան անելիս մարդն սկսում է վախենալ, թուլանալ, ազատությունը կորցնում է:
Իսկ խավարի աշխարհում, վատերի մեջ ամենավատն է հաղթում, չարերի մեջ՝ ամենաչարը: Դժվար թե հնարավոր լինի նիկոլներից ավելի վատը լինել, իրենք ամենասարսափելի մեղքի մեջ են ՝ դավաճանության մեղքի:
Դժբախտաբար, նիկոլների աջակիցներն էլ են ընկնում էդ մեղքի տակ: Չկա մեղք առանց հետևանքի, և կյանքը իրենց անպայման ցույց կտա բոլոր հետևանքները:
Խավարը խավարով չենք կարող
հաղթել , նիկոլներին չարով չենք կարող հաղթել , խավարը Լույսով պետք է հաղթենք, իսկ Լույսը Աստծուց է :
Լույսով կարող ենք հաղթել, եթե մենք Լույսի կողմից լինենք:
Ամեն մեկս, չնայելով ուրիշներին, պետք է փորձենք ավելի լավը դառնալ. հերթերում առաջ չացնենք, խարդախություններ չանենք, չֆռցնենք, չկպցնենք, չնախանձենք: Փոքր-փոքր քայլերով կանգնենք Լույսի Ճամփին՝ համոզված լինելով, որ եթե Լույսը մեր երկրում շատանա, խավարը հաստատ կքչանա:
Ու վերջում, էդպիսի ՉԱՐ չկա, որի վերջը ուշ թե շուտ չգա, ինչքան շատ խորացած լինի այդ չարը , այդքան դրա վերջը ծանր է լինելու։ Դավաճանների վերջը լավագույն դեպքում Հուդայի պես կախաղանն է:
Մենք չպետք է մտածենք էդ պատժի մասին, այսպես թե այնպես լինելու է, մարդկային պատիժը ոչինչ է Աստծո պատժի դեմ: Սրանք սերունդներով տառապելու են…
Մենք ճշտի կողմից լինենք, Աստված
մնացած ամեն ինչի համար կմտածի:
Ու նորից. խավարը Լույսով կհաղթենք, եթե ամեն մեկս որոշենք դառնալ այդ Լույսի մասը. դա ամեն մարդու անձնական որոշումն է… հիշելով, որ յուրաքանչյուր սաղարթախիտ ծառ սկիզբ է առնում փոքրիկ բողբոջից, յուրաքանչյուր ամրոց կառուցվում է առաջին քարի տեղադրմամբ, յուրաքանչյուր ճամփորդություն սկսվում է առաջին քայլից:
Թերեզա Մխիթարյանի ֆեյսբուքյան էջից