Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին
3
ԱԺ քառօրյան մեկնարկեց․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով․ ՈւՂԻՂ Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ՄԱԿ-ականներն «ապշած են, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Սա տիեզերական մասշտաբի ողբերգություն է․ Անդրանիկ Թևանյանը Գորիսում է. Տեսանյութում Ժողովրդին մի՛ մեղադրեք, ժողովուրդն այս ամենին դեմ է․ «Կարճ ասած» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հռոմի ստատուսի հարցը մտավ օրակարգ Մե՞նք ենք բանակցությունները սկսել «սեփական կետից» Ո՞վ կլինի փոխքաղաքապետ Որտե՞ղ են Արցախի նախկին նախագահները ԱԺ քառօրյան մեկնարկեց․ պատգամավորները հանդես կգան հայտարարություններով․ ՈւՂԻՂ Միացյալ Նահանգները չեն շտապում Արցախի հետ կատարվածն «էթնիկ զտում» բնորոշել, ԱՄՆ-ին ապացույցներ են պետք ՔՊ-ին հաջողվել է համաձայնության հասնել Վարդան Ղուկասյանի կուսակցության հետ Չեն գիտակցում, թե ինչ է կատարվելու եւս մեկ սխալ որոշումից հետո Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 1 զոհ և 2 վիրավոր․ ՊՆ Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը ՄԱԿ-ականներն «ապշած են, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները» Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 452 է Հայկական կողմում կան տուժածներ. ՀՀ ՊՆ «Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր «Մենք դեմ ենք սահմանների փոփոխությանը». Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Առաջիկա ժամերին սպասվում է Արցախի ու Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Ադրբեջանը կրակ է բացել Կութի հայկական դիրքերի համար սնունդ տեղափոխող մեքենայի ուղղությամբ 9 ամիս թերսնումից հետո դու հիմա կարող ես ունենալ ամեն ինչ, բայց ոչ ամենաթանկը՝ Արցախ... արցախցին՝ իր փոքրիկին Չեմ հավատում, որ ազգակործանը շարունակելու է նստել գահին ու խաղալ բոլորիս ճակատագրերի հետ. Աննա Կոստանյան Արցախից բռնագաղթած 5 հոգանոց ընտանիքի հայրենազրկման գինը... 750 հազար ՀՀ դրամ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը․ Վեհափառ Հայրապետ Լքված քաղաքը՝ բռնագաղթածների կադրերում. Տեսանյութ Բաքվում Վագիֆ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի քննությունն ավարտվել է Վարդան Ղուկասյանն (Դոգ) այնքան ընդդիմադիր է, որ կողմ է Ավինյանի վերարտադրվելուն «Նույնիսկ Արցախի նկատմամբ ադրբեջանական վերահսկողությունը շատերին ռացիոնալության դաշտ չբերեց» Մենք զոհ ենք մի մարդու սխալ քաղաքականությանը, նրա տգիտությանը այս հարցերում, նրա բոբիկությանը, անգործությանը. Վարդան Օսկանյան. Տեսանյութ Չզարմանաք՝ ԱՄՆ-ից էլ նույն և կոպիտ պատասխանը կստանաք... Գագիկ Համբարյան Արցախի նախկին նախագահները Երեւան չեն տեղափոխվել Դուք, ի հեճուկս ժողովրդի իշխանության, շարունակում եք իշխանություն մնալ և պետություն կործանել․ Արսեն Բաբայան Ադրբեջանի փոխվարչապետը կմեկնի Ստեփանակերտ

Երկու տարում բանակից բան չեն թողել, այլեւս չկա մի հրամանատար, որ իր հետեւից կարողանա զինվորներ տանել. Էդիկ Բաղդասարյան

Նիկոլ Փաշինյանը տեսեք, թե ինչ է ասել. որ իրենք գիտեին, թե մենք ուժեղ բանակ եւ հուսալի դաշնակիցներ ունենք: Բայց հետո պարզվել է, որ այդպես չէ: Մենք ունեցել ենք մարտունակ բանակ, փայլուն սպաներ, մեր զորքը կատարել է առավելագույնը: Նրանք սահմանի գրեթե ողջ երկայնքով կարողացել են պահել իրենց դիրքերը, նրանք կռվել են անպատկերացնելի վիճակում: Շատ տեղերում նրանց պետք է փոխարինեին, բայց չեն փոխարինել, շարքից դուրս եկած զենքերի փոխարեն նորերը չեն հասցրել ժամանակին: Նրանք մաշվում էին տեղերում, բայց շարունակում` կռվել: Ջրականի 3-րդ գումարտակը, որ կիսով չափ էր համալրված, 6 գիշեր եւ 7 ցերեկ կատաղի մարտեր է վարել` հետ մղելով թշնամու գրոհները, ոչնչացնելով տասնյակ տեխնիկա: Թշնամին հարյուրավոր դիակներ է թողել մարտադաշտում: Սա թշնամու հարձակման գլխավոր ուղղությունն էր:

Իսկ թիկունքում, որտեղ գլխավոր հրամանատարը պետք է կառավարեր, իմանար տեղի ունեցող մարտերի, թշնամու առաջխաղացման մասին, հասցներ ամեն ինչ, իրականացներ մոբիլիզացիա, լայվեր էր մտնում, իր արբանյակների միջոցով ստեր տարածում: Հիմա գլխավոր հրամանատարն եկել, ասում է, թե մենք գիտեինք, թե ուժեղ բանակ ունենք: Մենք իսկապես ունեինք մարտունակ բանակ, ավելին՝ նույնիսկ բավարար զենք-զինամթերք, որ չի օգտագործվել, որի օգտագործման համար գլխավոր հրամանատարի հրամանը պետք է լիներ: Հիմա ամեն ինչ բանակի վրա բարդելը սրբապղծություն է:

Հադրութի գունդն իր դիրքերում կանգնած էր մինչեւ հոկտեմբերի 27-ը, թշնամու ստորաբաժանումները թիկունքում առաջ էին գնում դեպի Շուշի, ու մերոնք մարտեր էին մղում մինչեւ նահանջի հրամանը: Իսկ ի՞նչ էիք անում Դուք, երբ հետախուզությունը սեպտեմբերի 27-ից դեռ օրեր առաջ ասում էր՝ կուտակումներ կան սահմանի երկայնքով, ի՞նչ էիք անում՝ ոչինչ, անհոգ ու հանգիստ ձեր կառավարական առանձնատանն էիք... Նույնիսկ ձեր պաշտպանության նախախարը Հայաստանում չէր: Ո՞նց հասկացնենք էս մարդկանց, որ քո պետության սահմանների պաշտպանությունը կարող է իրականացնել միմիայն քո բանակը: Ո՞նց հասկացնենք, որ ոչ մի դաշնակից չի կռվելու քո փոխարեն:

Ինչքան էլ գրկախառնվես Պուտինի, Մակրոնի կամ եսիմ էլ ում հետ, դրանից քո սահմանների պաշտպանությունը չի ամրապնդվելու: Երկու տարի առաջ, երբ զինվորականներին ասում էի՝ արագ բարձունքներն ամրացրեք, բարձրացեք բոլոր գագաթներում կառույցներ սարքեք, դիրքեր դրեք, ասում էին՝ առանց հրամանի չենք կարող դա անել: Իսկ հրաման չկար: Ես իսկապես խնդրում էի նրանց, ասում էի՝ այս իշխանությունները չեն հասկանում, գոնե դուք պետք է անեք դա, համոզեք, բացատրեք, թե ինչ կարող է լինել, եթե չանենք դա: Ասում էին՝ մեզնից կախված չէ: Ու դաժան մի իրականություն բացվեց ինձ համար, որ այս երկու տարում բանակից բան չեն թողել, այլեւս չկա մի հրամանատար, որ իր հետեւից կարողանա զինվորներ տանել:

Էդիկ Բաղդասարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan