Շատերը դժգոհում են, թե այս ինչ հասարակություն է, ո՞ւր են արժեքները, ո՞ւր են սկզբունքները, ո՞ւր են գաղափարները, այս հասարակությունը կործանեց ամեն ինչ

Դիտել նաև
Սա այն դեպքն է, երբ թշնամին ձգտում է գործել անսպասելիության սկզբունքի ներքո
Առաջ և հիմա
Կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները
Արդեն առնվազն մի տարի է, ինչ անհետացել է Armenian Scientific Journals: Open Access (asj-oa.am) կայքը, որը հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվ էր
Իմ և որդուս անուններով կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել. Ռուզաննա Խաչատրյան
Շատերը դժգոհում են, թե այս ինչ հասարակություն է, ո՞ւր են արժեքները, ո՞ւր են սկզբունքները, ո՞ւր են գաղափարները, այս հասարակությունը կործանեց ամեն ինչ...
Նույն պահին, սակայն, կնկատես, որ դժգոհողը լայքալամիշ է լինում կամ կոմենտալկստվում է մեկի հետ, ում արարքներն ընդամենը մեկ օր առաջ դատապարտել է, համարել է անընդունելի, ում արարքներն իրոք անբարո են, հակապետական են ու ստոր։
Դե տղա է էլի, աղջիկ է էլի, դե սխալվել է երևի, դե ընկեր է, բարեկամիս մոտիկն է...
ԵՒ ուրեմն, հարգելի-սիրելիներ, մի դժգոհեք հասարակությունից, որ չունի արժեք, սկզբունք ու գաղափար։ Քանզի դուք եք ստորն ու անբարոն դարձրել նորմալ ու ընդունելի։ Դուք եք այդ հասարակությունը, ԴՈ՛ՒՔ ԵՔ ԿՈՐԾԱՆԵԼ ԱՄԵՆ ԻՆՉ։
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից