Հայաստան 29800 կոնցեպտի մասին.

Հայաստան 29800 կոնցեպտի մասին
Աշխարհում կա մի 200 պետություն, որից ամեն մեկը ունի իր ու իր սահմանների առաջացման նախապատմությունը։
Օրինակ Կոսովո պետությունը առաջացել է Արևմուտքի անմիջական օժանդակությամբ։ Եթե Արևմուտքը կողքի քաշվի ու թողնի նրան ինքնահոսի ապա մեծ հավանականությամբ, Կոսովոն չի գոյատևի միայնակ։ Բայց նույնիսկ վաղուց կայացած պետությունը ինչպիսին Հունաստանը կունենա խնդիրներ եթե հանկարծ Արևմուտք չլինի թիկունքում։ Սա նաև ճիշտ է Ադրբեջանի մասով։ Եթե Թուրքիան չլիներ ապա Ադրբեջանը այն սահմաններով, որ կա այսօր, գոյություն չէր ունենա։ Նույնը այսօր։ Եթե Թուրքիան չլինի թիկունքում հնարավոր է Ադրբեջանը նույնիսկ ստիպված լինի իր անունը փոխել ինչպես եղավ Մակեդոնիայի դեպքում։
Այսպիսի օրինակները բազմաթիվ են և ճիշտ են նաև չճանաչված պետությունների դեպքում ինչպիսին ԼՂՀ-ն, Աբխազիան և այլն։ Քանի դեռ ՀՀ-ն պայքարում էր ԼՂՀ-ի գոյության համար աշխարհի մյուս երկրները ընդունում էին այդպիսի միավորի գոյության իրավունքը թեկուզ չճանաչված։ Իրավիճակը փոխվեց 2022 թվից, բայց դրա մասին ներքևում։
Այսպիսով բոլոր պետությունների պատմությունները իրար հետ փոխկապակցված են։ Կան փոքրաթիվ ինքնակերտ պետություններ որոնք հիմնականում իրենց ուժերով են առաջացել և կա մեծամասնություն որոնց սահմանները որոշվել են սեփական ուժերի և ուժեղների աջակցության համադրումից։
Հայաստանի 29800 սահմանները գծել է Սովետը, որի քաղաքական (բայց ոչ գաղափարախոսական) ժառանգորդը Ռուսաստանն է։ 1920 թվին անկախ Հայաստանի վերջին պայմանագիրը կնքվեց Ալեքսանդրապոլում, որով խիստ փոքրացավ նրա սահմանները։ Եթե չլիներ բոլշևիկների միջամտությունը ապա պատճառ չկա ենթադրելու, որ այդ պայմանագիրը չէր վավերացվի ու ամրապնդվի որպես միջպետական հիմնարար թուղթ։
Սա է պատճառը, որ 1991 թվին անկախանալուց հետո Հայաստանի ղեկավարությունը որոշեց ռուսական զորքը հրավիրել Հայաստան որպես իր սահմանների պահպանման երաշխավոր ընդդեմ Թուրքիայի։ 31 տարվա մեջ ռուսական զորքը կատարել է իր դերը այն է չթողնել հայ-թուրքական սահմանի փոփոխություն։ Բայց շատ հնարավոր է, որ մոտ ապագայում հենց նիկոլի հռչակած 29800 կոնցեպտի պատճառով այդ գործիքը այլևս չաշխատի։ Ակնհայտ է, որ եթե Աստված մի արասցե Արցախը հայաթափվի ու վերանա ապա դրա մեղավորների մեջ կլինի նաև Ռուսաստանը։ Դա շատ տրամաբանական է, որովհետև նա է նոյեմբեր 9-ի թղթի միջնորդը ու երաշխավորը։ Իհարկե կա մի կարևոր դետալ։ Այն է, որ եթե նիկոլը չսկսեր Արցախից հրաժարվելու գործընթացը 2022-ի ապրիլից ( իսկ իրականում ավելի վաղ ) ապա Ռուսաստանը կկարողանար իր պարտավորությունները կատարել։ Բայց դա այնպիսի դետալ է, որը ժողովրդի մեծ մասը չի հասկանա ու պատկերացնի։ Մեր հասարակությունը այնպիսի աղավաղված պատկերացումներ ունի միջպետական հարաբերությունների մասին, որ նրա մտքում չի տեղավորվում մի իրավիճակ երբ մեծ Ռուսաստանը ինչ որ հարցում կախված է փոքր Հայաստանից ու նրա ղեկավարից։
Այսպիսով Արցախի հնարավոր անկումը պարտադիր կերպով վերագրվելու է Ռուսաստանին իսկ դրանից էլ ավտոմատ կերպով կասկածի տակ կդրվի նրա ունակությունը հայ-թուրքական սահմանը պահելու գործում։ Երեկ Գյումրիում տեղի ունեցած դեպքերը դրա առաջին դրսևորումներն են։ Սա ֆիքսվում է դրսում, հատկապես թուրքերի կողմից և նրանք շատ լավ հասկանում են, որ եթե հնարավոր լինի ռուսներին դուրս մղել Հայաստանից ապա ավտոմատ կերպով էլ վերանում է 29800 չափերի Հայաստան ճանաչելու պարտավորությունը։ Ինչն էլ կարող է բերել, այդ գաղափարի մոնումենտալ ձախողմանը։ Ցավոք դա չի լինի նիկոլի առաջին մոնումենտալ ձախողումը։
ՀԳ ըստ որոշ լուրերի Ֆրանսիայի նախագահ Մակրոնը հորդորել է նիկոլին դուրս չգալ ՀԱՊԿ-ից քանի որ այս պահին այլ անվտանգային երաշխիք տվող չկա։
Արամ Պալյանի ֆեյսբուքյան էջից