Թուրքիան Արցախի պաշարման անմիջական դերակատարներից է

Դիտել նաև
Առաջ և հիմա
Կարևոր է հասկանալ, թե գործառութային իմաստով ինչ խնդիրներ են լուծում ռուս զինծառայողներն ու ԵՄ քաղաքացիական դիտորդները
Արդեն առնվազն մի տարի է, ինչ անհետացել է Armenian Scientific Journals: Open Access (asj-oa.am) կայքը, որը հայկական գիտական պարբերականների էլեկտրոնային արխիվ էր
Իմ և որդուս անուններով կեղծ օգտահաշիվներ են ստեղծվել. Ռուզաննա Խաչատրյան
Ադամ Շիֆը դատապարտել է Լուիս Բոնոյի՝ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները բացառելու հայտարարությունը
Թուրքիան Արցախի պաշարման անմիջական դերակատարներից է, այս երկիրը Արցախի կարգավիճակը մոռացության տալու, ընդհանրապես, մեծ թուրանի գաղափարի հարցում իր առաջնահերթ դերակատարումը երբեք չի թաքցրել, և շնորհիվ ՍԴ հայտնի եզրակացության, հենց այդ խնդրի ձախողման արդյունքում էլ հրաժարվեց Հայ֊թուրքական արձանագրություններից։
Ուստի Արցախի համար օրհասական այս օրերին բարձր մակարդակով անվերապահորեն ողջունել թուրքիայի կողմից բեռնատար ինքնաթիռների մասով օդային տարածքը բացելու իրապես չնչին նախաձեռնությունը, նշանակում է միայն մի բան՝ պաշտոնապես ընդունել, որ թուրքիան վերը նշվածի հետ այլևս ոչ մի կապ չունի, իսկ այդ երկրի նախագահը կարող է հավակնել խաղաղության նոբելյան մրցանակի ....
Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից