Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ 2-3 հարց կա, ընդհանուր տեքստը պատրաստ է. Օվերչուկը՝ տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ. Արամ Ա
10
ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Այսօր Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում. Կրեմլ Դոնալդ Թրամփի դեմ դաշնային մեղադրանք է առաջադրվել, իսկ Ջո Բայդենը կարող է մեղադրվել ուկրաինական ընկերությունից 5 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ Մոսկվան հեշտությամբ կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, եթե փորձ արվի հարցը լուծել ուժային ճանապարհով. Կարինե Գևորգյան. Տեսանյութ «Նիկոլի տասովկեքով ա ինքն ըտենց անում». պատմում է ՔՊ–ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդը. Տեսանյութ Հայաստանի և Ադրբեջանի միջև Վաշինգտոնում բանակցությունները հետաձգվում են. պատճառը հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության լուծումը պետք է ձեռնտու լինի երկու կողմերին. Լուկաշենկո Պատերազմ Արցախում
ՌԴ սահմանապահները դիտարկում են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանի հատվածներում․ ՌԴ դեսպան Եկեղեցու հեղինակությանը շարունակաբար հարվածներ են հասցվում․ Գարեգին Երկրորդ Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված. մանրամասներ՝ Պուտին - Փաշինյան հանդիպումից. Տեսանյութ Նոր իշխանություն հանուն Հայաստանի և Արցախի. «Միասին» շարժման հանրահավաքը. Տեսանյութ Հայաստանը նախկինում թելադրող էր, հիմա թելադրվող է, ընդ որում՝ թշնամու կողմից․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Հովհաննես Հարությունյան. Տեսանյութ Միջազգային փորձ ու ֆուտբոլային նոր հմտություններ. կայացավ Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը. Լուսանկարներ, տեսանյութ Փաշինյանը տանից իր մեքենայով փախել է, թիկնապահները տաքսիով շտապել են հետևից Լուսինե Թովմասյանի և ամուսնու հանգիստը Հունգարիայում. Լուսանկարներ «Ակնհայտ է, որ «մեղքն» ընդունել է ճնշման տակ». Կարեն Վրթանեսյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը շուտափույթ ապաքինման իր մաղթանքներն է հղել Ֆրանցիսկոս Պապին ԲԱԳՐԱՏՈՒՆՅԱՑ ՄԵԾԱՆՈՒՆ ՏՈՀՄԻ ՆՎԻՐՅԱԼ ԶՈՐԱԿԱՆԸ, ՀԵՏԱԽՈՒՅԶԸ Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակը Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են շուրջ 44 մլն դրամի հափշտակություն կատարելուն Գոհ եմ, որ Գայանեի հանդեպ խիստ պատիժ չկիրառվեց, բայց նաև գոհ եմ, որ իրավական գնահատական ստացավ․ Աշոտ Փաշինյան․ Տեսանյութ Հարցվածների 86.4%-ի կարծիքով՝ ԼՂ-ի հայության՝ Ադրբեջանի կազմում գոյատևումն անհնար է Գայանե Հակոբյանը մեղավոր ճանաչվեց. պատիժը պայմանականորեն չկիրառվեց․ Տեսանյութ Արցախի նախագահը ազատամարտիկների հետ հանդիպմանը ներկայացրել է ռազմաքաղաքական իրավիճակը Թուրքիան գազային հաբ, իսկ Հայաստանը՝ էլեկտրաէներգիայի հաբ. Ի՞նչ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Եվրասիական կոնգրեսում. Տեսանյութ 15 բուժառու՝ ուղեկցողների հետ միասին «Կարմիր խաչի» միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ Հայ ժողովուրդն ամեն կերպ բարձրաձայնում է, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ համաձայն չէ և նա պետք է հեռանա․ Արմեն Աշոտյանը սոցհարցման արդյունքների մասին Արցախում մեկնարկել են միասնական քննությունները Երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան ազատ է արձակվել. ՔԿ Դատավորների եվրոպական միությունը մտահոգություն է հայտնում նաև ՀՀ Արդարադատության նախարարի կողմից դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելու լիազորության կապակցությամբ․ մանրամասներ ՌԴ ԱԳՆ-ն բարձր է գնահատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ուղիղ քննարկումները Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ պայմանավորվածությունն այլընտրանք չունի. Գալուզին Հայտնի է Էրդողանի՝ Ադրբեջան այցի ամսաթիվը Երևանի նախկին քաղաքապետը դատարանում պարտվեց․ Իշխան Սաղաթելյանի դեմ ներկայացված հայցը մերժվել է Եթե հայերը որոշել են ինձ խփել, ուրեմն կխփեն. Թուրք դեսպանի ոչնչացման 46-րդ տարին Հաքան Ֆիդանը Թուրքիայի ամենաուժեղ մարդկանցից մեկն է․ գերմանական մամուլ Որևէ մեկը կասկածի տակ չի դնում ՀՀ ինքնիշխանությունը. Օվերչուկը՝ ապաշրջափակման մասին․ Sputnik Արմենիա

Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը. Գարեգին Բ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՊԱՏԳԱՄԸ ՄԵՐ ՏԵՐ ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԻ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

 

Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն։

«Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, 

որ ստեղծված է ըստ Աստծու» (Եփ. 4.23-24):

Սիրելի բարեպաշտ հավատացյալներ ի Հայաստան, յԱրցախ և ի սփյուռս,

Մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի հրաշազարդ այս օրը, համախմբված մեր եկեղեցիներում, օրհնաբանում ենք նորածին Փրկչին՝ միմյանց փոխանցելով փրկավետ ողջույնը. «Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ, ձեզ և մեզ մեծ աւետիս»։ 

Ավելի քան երկու հազար տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան ավետիսը հնչում է աշխարհում, արձագանքում մարդկանց հոգիներում որպես անզուգական հրավեր՝ Քրիստոսով նորոգվելու, խաղաղություն հաստատելու, սերն առատացնելու։ «Նորոգվեցեք ձեր մտքով և հոգով ու հագեք նոր մարդը, որ ստեղծված է ըստ Աստծու»,- պատգամում է առաքյալը՝ ներշնչված Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսով։ Արդարև, Աստվածորդին աշխարհ եկավ՝ մեղանչական մարդուն ցույց տալու փրկության ճանապարհը, որը բացվում է Քրիստոսով նորոգվածների համար: Այս ուղիով են ընթանում Փրկչին հավատացող ու փորձությունների առջև չընկրկող հոգիները և մեղքի ու չարյաց դեմ աներկբա մարտնչողները: 

Քրիստոսի Սուրբ Ծննդյան շնորհները պարգևում են մարդկությանը օրհնյալ կյանք՝ խարսխված աստվածպաշտության, բարության, ճշմարտության ու արդարության վրա, հույսով ու լավատեսությամբ են զինում կորուստներից ու ցավերից վշտահար ու հուսաբեկ հոգիներին, ապաքինում և լիացնում բարուց ու սիրուց ամայացած սրտերը և զորացնում դժվարություններին դիմակայելու, անգամ անվճռելի թվացող ճգնաժամերն ու պատուհասները հաղթահարելու։

Փրկչի Ծննդյամբ մարդկության կյանքում հնչող նորոգության հրավերի անտեսումը, Աստվածորդու պատվիրաններին հակառակ ընթացքները, սակայն, չարիք ու ավեր են սփռում և այսօր էլ պատճառ են դառնում հասարակության մեջ, ընտանիքներում գժտությունների ու անհանդուրժողության, ազգերի ու պետությունների միջև հակամարտության ու թշնամանքի: Հիրավի, առաքյալի խոսքի համաձայն, «մեղքի վարձը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանք՝ մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով» (Հռ. 6.23): 

Սիրելիներ, Աստվածորդու հրաշափառ Սուրբ Ծնունդը առանձնակի քաջալերությամբ է համակում, հավատքով գոտեպնդում Քրիստոսասեր մեր ժողովրդին, որ վերջին տարիներին ենթարկվեց նոր փորձությունների։ Արցախյան պատերազմի և ամիսներ առաջ Հայաստանի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների արհավիրքներում մենք վերստին կրեցինք ծանր կորուստների ցավն ու տառապանքը: Մեր զավակները հերոսաբար զոհվեցին հանուն հայրենիքի, հազարավորները հաշմանդամ դարձան։ Մեր տասնյակ զավակներ գերության մեջ են, տակավին կան անհայտ կորածներ։ 

Տևական ժամանակ արգելափակված է Արցախը Հայաստանի հետ կապող ճանապարհը, ինչը հանգեցրել է հումանիտար աղետի: Այս ծանր իրավիճակում մեր դեմ ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար մենք կարիքն ունենք ճշմարիտ նորոգության, սրտով, հոգով, մտքով մաքրվելու, Քրիստոսով վերափոխվելու և միախորհուրդ ու միակամ դառնալու ազգի և հայրենիքի առջև մեր հանձնառությունների մեջ։ Այսպիսի նորոգությամբ է, որ կարող կլինենք հայրենական մեր կյանքից բացառել ամենայն չարն ու անարդարը, վախի, բռնության, ատելության ու հարմարվողականության կործանարար դրսևորումները և հայրենիքի բարվոք ապագայի տեսլականով համախմբել ազգային ողջ ներուժը, ամրագրել միմյանց հանդեպ հարգանքն ու սերը, վստահության հաստատուն հիմքերի վրա խարսխել Հայաստան-սփյուռք գործակցությունը։ Պատմական փորձառությամբ գիտենք, որ նեղություններից հաղթանակած ենք դուրս եկել, երբ եղել ենք միաբանված ընդհանրական նպատակների շուրջ։ Քրիստոսով նորոգված, Քրիստոսով միասնական, Աստծո շավիղներով քայլելով, մենք, ինչպես առաքյալն է ասում, մեզ պաշարած փորձություններից այսօր էլ հաղթական պիտի դուրս գանք (հմմտ. Հռ. 8.37)։ 

Սիրելի զավակներ Մեր, Աստծո օգնականությունը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգևոր ապրումը։ Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը։ 

Սուրբ Ծննդյան Պատարագի այս սրբազան պահին Հայրապետական Մեր խոսքն ենք հղում խրոխտ ու անվեհեր Արցախի հավատավոր Մեր զավակներին։ Սիրելի արցախցիներ, մեր ժողովրդի մտածումներն ու հայացքները այս օրերին առավելաբար ձեզ են ուղղված։ Դուք, որ դժվարությունների առջև երբեք չեք ընկրկել ու չեք նահանջել, այսօր էլ տոկունությամբ շարունակում եք հերոսաբար պայքարել հանուն ձեր ազատ ու անկախ կյանքի, հանուն պատմական արդարության վերականգնման։ Ձեր քաջ նախնյաց փառավոր օրինակով հաստատուն ու աննկուն մնացեք հայրենի հողում ապրելու և արարելու վճռականության մեջ: Մեր Սուրբ Եկեղեցին աշխարհասփյուռ իր թեմերով ձեզ հետ է, աջակից ու զորակից ձեզ։ Ձեր հիմնարար իրավունքների պաշտպանության արդար պահանջը հաղթանակելու է համայն հայության ջանքերով և միջազգային հանրության սատարումով։ Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին։ 

Այս զգացումներով ու մտածումներով, Սուրբ Ծննդյան ավետիսով Մեր ողջույնն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին՝ մաղթելով Աստծո զորակցությունը տերունավանդ ծառայության մեջ։ Ի Քրիստոս եղբայրական սիրով ողջունում ենք քույր Եկեղեցիների Պետերին՝ հայցելով մանկացյալ Փրկչի օրհնությունը իրենց աստվածապատվեր առաքելությանը և հավատավոր հոտին։ Հայրապետական Մեր սերն ու բարեմաղթանքներն ենք հղում մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Սուրբ Ծննդյան այս շնորհազարդ առավոտ սրտագին աղոթքով խնդրում ենք Ամենակալ Տիրոջը, որ բեթղեհեմյան աստղալույսը հարատև շողարձակի մեր ազգային կյանքի երկնակամարում, որպեսզի մենք, Փրկչին ապավինած, հաստատենք մեր ընթացքը սիրո, համերաշխության ու միասնականության շավիղներում։ Թող Սուրբ Ծննդյան կենարար խորհրդով խաղաղություն լինի աշխարհին ու համայն մարդկությանը։ Թող հավատքով պայծառացած՝ աշխարհասփյուռ ազգս հայոց զորացնի իր հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը, իրականություն դարձնի իր նվիրական իղձերը և փառավորի մարդեղացյալ Փրկչին՝ գոհությամբ ձայնելով. 

Քրիստոս ծնաւ և յայտնեցաւ,

ձեզ և մեզ մեծ աւետիս

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan