Որտեղ է Փաշինյանի խաղաղությունը՝ ժամեր առաջ գերեվարված հայ զինվորի ծառայության վայրո՞ւմ. Խամոյան. Տեսանյութ Ես լսել եմ, որ ադրբեջանցիները գյուղի բնակչի են առևանգել, մեկնում եմ դեպքի վայր․ Խնձորեսկի գյուղապետ ՀՖՖ ներկայացուցիչը աֆրիկացի մարզչին մեղադրեց երախտամոռ լինելու մեջ
21
ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ 23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգում. Ուղիղ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Պատերազմ Արցախում
Բլինքենի գրառումը՝ Ալիևի հետ հեռախոսազրույցից հետո ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել Անահիտ Մանասյանին Դատարանը տուգանել է Ստյոպա Սաֆարյանին Մոլորված զինծառայողը Խնձորեսկ գյուղից է Ադրբեջանի կառավարությունը հավաքագրում է ուսանողների՝ Լաչինի միջանցքի արգելափակմասն համար․ Լինդսի Սնել Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները․ Արցախի ԱԳՆ ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Մահացած հայտնաբերված նորածինը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ ՔԿ Որտեղ է Փաշինյանի խաղաղությունը՝ ժամեր առաջ գերեվարված հայ զինվորի ծառայության վայրո՞ւմ. Խամոյան. Տեսանյութ «Չզարմանաք, եթե վաղը Երևանից գերի վերցնեն». Ալվինա Աղաբաբյան Արցախի 100 օր շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Ռյոսներ ԱԺ-ն քննարկում է հրավառությունները սահմանափակող օրինագիծը Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի 81 մլն դրամ արժեքով գույքը կդառնա ՀՀ սեփականությունը. կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը Ես լսել եմ, որ ադրբեջանցիները գյուղի բնակչի են առևանգել, մեկնում եմ դեպքի վայր․ Խնձորեսկի գյուղապետ «Հայտնի չէ՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը ե՞րբ կավարտի նորոգումը». Ոսկան Սարգսյան Իրանի դեմ թշնամանքը ԱՄՆ քաղաքականության անփոփոխ մասն է. Իրանի ԱԳՆ խոսնակ ՀՖՖ ներկայացուցիչը աֆրիկացի մարզչին մեղադրեց երախտամոռ լինելու մեջ Երբ իմացար, որ պիտի թողնես քո հայրենի Դադիվանք գյուղը, ի՞նչ զգացիր... Տեսանյութ Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի Ձեզ թվում է, որ ՌԴ-ն մեզնից ավելի հայամե՞տ պետք է լինի. իրենք ամենաշատն են խոսում ինքնորոշման մասին. Տեսանյութ «Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկում․ ՈւՂԻՂ Բուհերում վճարովի տեղերի քանակը նվազեցվել է 6000-ով Դատախազների աշխատավարձը կրկնակի կբարձրանա. Տեսանյութ Ադրբեջանցի «ակտիվիստը» խոստանում է Նորուզի առթիվ հայերի դեմ հաշվեհարդար տեսնել. Տեսանյութ

Բաց նամակ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին

Բաց նամակ Գարիկ Պապոյանին և Սոնա Ռուբենյանին

Հարգելի Գարիկ և Սոնա, 

մամուլի հրապարակումների համաձայն դուք պատրաստվում եք 2022 թ. դեկտեմբերի 31-ին ելույթ ունենալ «Ամանորյա» միջոցառմանը:

Ամանոր բառը գրում եմ չակերտների մեջ, որովհետև այդ միջոցառման իրական նպատակը զուգահեռ` հայ իրականության հետ կապ չունեցող իրականության ստեղծումն է: 

Իրականություն, որտեղ Եռաբլուրը գնալով չի մեծանում, 

Իրականություն, որտեղ ընդամենը մի քանի ամիս առաջ չի եղել պատերազմ, 

Իրականություն, որտեղ չեն եղել հարյուրավոր զոհեր և վիրավորներ, 

Իրականություն, որտեղ հայրենիքի համար նահատակվածների մարմինները դեռևս մեր սարերում չեն,

Իրականություն, որտեղ թշնամին մեր ինքնիշխան տարածքում չէ,

Իրականություն, որտեղ հայկական Արցախը և 120,000 հայեր գերության մեջ չեն:

Մինչդեռ բոլոր վերոնշվածները մեր իրականության, իրական Հայաստանի առօրյայի ընդամենը մի մասի նկարագրությունն են: 

Այս իրականութան պայմաններում է, որ անհասկանալի է դառնում ՊԵՏԱԿԱՆ մակարդակով որևէ շքեղ տոնախմբության անցկացումը և դրան Ձեզ նման հանրային մեծ լսարան ունեցող արվեստի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությունը:

Կանխելով «Իսկ ի՞նչ անենք, միթե երեխաներն իրավունք չունեն ուրախանալու» հարցի հնչեցումը ձեր կողմից, ուզում եմ ասել, որ երեխաներն, անշուշտ, իրավունք ունեն ուրախանալու: Բայց ուրախանալուց առաջ երեխաները նաև ունեն

Կյանքի իրավունք,

Ազատ տեղաշարժի իրավունք,

Կրթության իրավունք,

Արժանապատիվ ապրելու իրավունք,

Շրջափակված չլինելու իրավունք,

Վերջապես հայրենիքի համար նահատակված հոր գերեզման ունենալու իրավունք...

Այս օրերին տասնյակ հազարավոր հայ երեխաներ զրկված են այս իրավունքներից շատերից:

Հարգելի Գարիկ և Սոնա,

այն նույն պահին, երբ Հանրապետության հրապարակից դուք շնորհավորելու եք Ամանորը, հայերի մի մասը լինելու է Եռաբլուրում, մյուս մասը շրջափակված Արցախում:

Այդպիսով, դուք, ըստ էության, գործիք եք դառնալու իշխող ուժի ձեռքերում` աշխարհի համար մեր ողբերգական իրականությունը կոծկելու և աղետի իրական մասշտաբները թաքցնելու գործում:

Եթե մամուլում տարածված տեղեկատվությունը սխալ է և Դուք չեք մասնակցելու այդ միջոցառմանը, հայցում եմ ձեր ներողամտությունը:

Սակայն եթե տարածվող տեղեկատվությունը ճիշտ է, ամենայն հարգանքով խնդրում եմ Ձեզ վերանայել այդ միջոցառմանը մասնակցելու ձեր որոշումը:

Այդ միջոցառման փոխարեն առաջարկում եմ մասնակցել դեկտեմբերի 31-ին, ժամը 20:00-ին Երևանի քաղաքապետարանի մոտից դեպի Եռաբլուր ուղևորվող «Լռության երթին», որը կազմակերպել են Արցախի երիտասարդները` կոչ անելով 2023 թ. դիմավորել Հայրենիքի համար նահատակվածների հետ Եռաբլուրում:

Հարգանքով`

Քրիստինե Վարդանյան

Հայ մարդ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan