«Բարեկամավանի բուժկետում սարսափելի հակասանիտարական դրություն է». Ոսկան Սարգսյան

«Տավուշի մարզի սահմանամերձ, հեռավոր Բարեկամավանի դպրոցի տանիքի նորոգումը, որը արվել է ՌԴ Ստավրոպոլ քաղաքում ապրող բարեկամավանցիների հանգանակած գումարներով, արդեն երկու տարի կիսատ է, անձրևաջրերը լցվում են դպրոց։ Սակայն առավել վատթար է գյուղի բուժկետը, որի տանիքը երկու տարի կիսաբաց է։ Բուժկետում սարսափելի հակասանիտարական դրություն է։
Պետական բյուջեում գումարներ չկան սահմանամերձ գյուղի միջնակարգ դպրոցի և բուժկետի տանիքները նորոգելու համար, սակայն 71 միլիոն դրամ կա տարեմուտին Հանրապետության հրապարակում ճոխ համերգ կազմակերպելու համար, գումարները լիուլի են պետական պաշտոնյաներին պարբերաբար առատորեն պարգևատրելու նպատակով։ Ինչի՞ց եք ուրախանում՝ Լաչինի միջանցքը բացվե՞լ է, ադրբեջանական զորքը դո՞ւրս է եկել Հայաստանի տարածքից, գերիներին վերադարձրե՞լ եք Բաքվից
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից