Գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացնում է, որ ավտոմեքենայի հարվածից վնասվել է միջին ճնշման գազատար, ինչի հետևանքով դեկտեմբերի 29-ին ժամը 14։30-ից դադարեցվել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի «Շրջանցիկ Թունել» թաղամասի «Ձորակ» խնամքի կենտրոնի, սեփականատերեր Ա.Վանթյանին, Ն.Մինասյանին պատկանող հանրային օբյեկտների և հարակից առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։