Հավաքական Արևմուտքն Էրդողանին ուզում է խաղաղության «Նոբելյան մրցանակ» տա՝ Հարավային Կովկասը վերցնելու համար

Հավաքական Արևմուտքն Էրդողանին ուզում է խաղաղության «Նոբելյան մրցանակ» տա՝ Հարավային Կովկասը վերցնելու համար:
Հաջորդ փուլում Արևմուտքի պլան մաքսիմումը լինելու է Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան դաշինքն ընդդեմ Ռուսաստանի և Իրանի, պլան մինիմումն առանց դաշնակցի Հայաստան, որը շատ արագ կբզկտվի չորս կողմից:
Արևմտյան երկու սցենարի դեպքում էլ Հայաստանը լինելու է(քարտեզը կկցեմ) քաղաք-պետություն, հայ ժողովուրդը՝ սպառող-սպասարկող:
Այս սցենարների համար Արևմուտքը երեք «գերագույն գլխավոր հրամանատար» ունի, մեկը գործող, մյուսը չեղած պրոցեսի դեմ «կռվող», երրորդին էլ «կերտում» են ցանկացած հայի համար ամենազգայուն գոտում՝ Արցախում:
Այս երեքի նմանությունն այն է, որ երեքն էլ պատրաստ են Հայաստանի «ինքնիշխանության և անկախության» համար մինչև վերջին հայը կռվելու:
Այս սցենարից փրկվելու միակ հնարավորությունն իրական իշխանափոխությունն է և միացումը ռուս-իրանական դաշինքին:
Ազատ Ադամյանի ֆեյսբուքյան էջից