Այս ամենի ֆոնին, մի՞թե խրախճանքն ու տոնակատարություններն են այսօրվա առաջնահերթությունները

Մինչդեռ Հայաստանի իշխանությունները տոնական միջոցառումներ են կազմապերպում, այս կամ այն կերպ իրենց ժամանցն են կազմակերպում և հրապարակայնորեն ուրախանում դրանցով, Արցախը, արդեն 15-րդ օրն է, շարունակում է մնալ շրջափակման մեջ. յուրաքանչյուր գալիք օրը կարող է անշրջելի հետևանքներ ունենալ Արցախում բնակվող մեր հայրենակիցների համար։ Ադրբեջանից, բարձր մակարդակով, պարբերաբար հնչում են ձևակերպումներ, որոնց համաձայն Հայաստանը իբրև իրենց «պատմական հայրենիքն» է և արդարությունը պետք է վերականգնվի՝ այն իրենց վերադարձնելով։ Ի դեպ, եթե չեք մոռացել, ադրբեջանական զինուժը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում: Էլ չեմ խոսում սոցիալական բազմաթիվ խնդիրների մասին․․․
Այս ամենի ֆոնին, մի՞ թե խրախճանքն ու տոնակատարություններն են այսօրվա առաջնահերթությունները
Ելենա Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից