ԴԵ-ՖԱԿՏՈ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽԻ

ԴԵ-ՖԱԿՏՈ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽԻ
•Կուսակցական որևէ պատկանելություն չունեցող, նույնիսկ Արցախի համար իրենց քաղաքական ակցիան «ապաքաղաքական» հռչակած դերասանուհի Թամարա Պետրոսյանին դե-ֆակտո թուրքական ՊԵԿ-ը տուգանել է (հղումը՝ ստորև) 1.000.000 ՀՀ դրամի չափով (մոտ 2500 ԱՄՆ դոլլար)։
• Սա ևս մի ապացույց է, որ դե-ֆակտո թուրքական իշխանությունների խնդիրը ոչ թե անհատների հետ է, ոչ թե իրենց քաղաքական հակառակորդ «նախկինների» հետ է, այլ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ, որ ազգային օրակարգի, այն է՝ Արցախի դատին սատար է կանգնում՝ առանց անգամ դե-ֆակտո իշխանությունների հասցեին թթու խոսք ասելու։
• Պատճառն այն է, որ սրանց իշխանությունը միայն իրենց իշխանությունը չէ, այլ թուրքերի իշխանությունը, ուստի՝ անգամ եթե իրենց իշխանությանը խնդիր չի սպառնում, բայց խնդիր է սպառնում թուրքերին, իրենք պիտի գործեն։
• Հայաստանն օկուպացված է թուրքական վարչակարգի կողմից։ Հայաստանը պետք է ազատագրվի քաղաքական հայերի կողմից։
Քաղաքագետ Էդգար Էլբակյանի Ֆեյսբուքյան էջից