Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորումն առաջնահերթություն է. Լավրով. Տեսանյութ Թուրք մարզիկի հերթական հայատյացության դրսևորումը. Տեսանյութ Արհեստական ԱՆբանականություն
21
Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Արարատ Միրզոյանը Մոսկվա է մեկնում պարզաբանումներ տալո՞ւ «Որպեսզի Հայաստանը հանգիստ ապրի 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքում, կա մեկ պայման». Ալիև Փաշինյանի կառավարությունը ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարին Հայաստան այցելության համար վճարե՞լ է 200 հազար եվրո. Լուսանկարներ 5-րդ շարասյունը․ փաստեր, որոնցից խուսափել չի լինի․ «Կարճ ասած». Տեսանյութ Պատերազմ Արցախում
ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը․ բացառիկ մանրամասներ դռնփակ նիստից Ինչպե՞ս են Հովիկ Աբրահամյանի նախկին առանձնատան լուսանկարները հանրայնացվել Արդիականացվում է պետական գույքի հաշվառման համակարգը. Նախագիծ Իրադարձությունները ՔՊ-ականների սրտով են․ նրանք երես են թեքել Արսեն Թորոսյանից Տիգրան Ավինյանի քաղաքապետ դարձնելու ծանրաձողը ՔՊ-ն գցել է ոտքերին Վարչապետի աշխատակազմը հորդորել է պետական հաստատություններին հրաժարվել mail.ru էլեկտրոնային փոստերից Արթուր Դավթյանի նշանակումը չի ուշանա. Արդեն կա որոշումը Ջերմուկում հրադադարի խախտում չկա. ՊՆ խոսնակ ԵՄ առաքելությունը պատրվակ չպետք է դառնա, որ ՀՀ-ն հրաժարվի իր պարտավորություններից․ Ադրբեջանի ԱԳՆ Իրականում ի՞նչ ասաց այսօր Լավրովը Բլինքենը Փաշինյանին կոչ է արել կոնկրետ քայլեր անել՝ Բաքվի հետ չլուծված խնդիրները լուծելու համար․ Պատել Ամեն ինչ արվում է, որ ՌԴ-ի դիրքերը տարածաշրջանում թուլացվեն, եւ պատկերացում չկա, թե նրան ինչով պետք է փոխարինել. Արծվիկ Մինասյան Պարզաբանում Իշխան Սաղաթելյանին ՔԿ-ում որպես կասկածյալ հարցաքննելու վերաբերյալ լուրերի մասին Վերջիվերջո, ի՞նչ է իրենից ներկայացնում Ալմա Աթայի հռչակագիրը ՔԿ-ն Իշխան Սաղաթելյանին որպես վկա կանչել է հարցքննության, բայց փաստացի հարցաքննել կասկածանքի շուրջ Սրանք գնդապետ Արմեն Սուրենիչի նոտաներն են․ Հայկ Վարդանյանը նվագեց Արմեն Սարգսյանի ջութակով. Տեսանյութ Գիրքս Մոնթե Մելքոնյանին գաղտնի կերպով Երեւան տեղափոխելու օպերացիայի մասին է, որը հայրս էր իրականացրել․ Սուրեն Սարգսյան Ռուս լրագրողի հարցը՝ Արարատ Միրզոյանին՝ հակառուսական ուղղորդված ցույցերի և անցանկալի անձանց մասին. Տեսանյութ Երեքշաբթի երկրում կբացվի ԱՄՆ-ի առաջին մշտական ​​կայազորը․ Լեհաստանի ՊՆ Ո՞վ էր խորհրդային հետախուզության առաջին ղեկավարը Ալեն Սիմոնյանը սայթաքել և վնասել է արմունկը Առաջին հարվածը գյուղացին կստանա․ ներկրողները՝ ՍԱՏՄ-ի որոշման մասին. Տեսանյութ Գրիգորի Խաչատուրովի փաստաբանները բերեցին միայն համոզիչ փաստեր Փաշինյանը և Բլինքենը մտքեր են փոխանակել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ 44-օրյա պատերազմն ավելի վաղ էր հնարավոր դադարեցնել․ թող պատմաբանները հետաքննեն՝ ինչ է եղել. Լավրով. Տեսանյութ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Հայաստանը երբեք չի հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, Հայաստանում էլ նպատակաուղղված հակառուսական արշավ չկա. Միրզոյան. Տեսանյութ Մոսկվան առաջարկել է հետաձգել Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի եւ Սիրիայի պատվիրակությունների հանդիպումը․ Թուրքիայի ԱԳՆ Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 50 հազարը Երևանի կենտրոնում տղամարդու դի է հայտնաբերվել

Նախարարները, օմբուդսմենը, դեսպանները, հարկ չեն համարել ոտք դնել Սյունիք

Հայաստանի կառավարությունը իր վրայից գցել  է Արցախի շրջափակման հետևանքով տուն ու տեղ չհասած քաղաքացիների կացության ու սնվելու ֆինանսական բեռը, ոչ մի լումա պետությունը մինչ օրս չի  վճարել Լաչինի միջանցքը չհատածների խնդիրների համար։

Փոխարենը ներքին կարգով հրահանգվել է ֆինանսական բեռը՝ գրեթե ամբողջությամբ  դնել  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վրա․ ի դեպ, Yerevan․Today-ի տվյալներով, այն հասնում է  30 միլիոն դրամի։

Մասնակի ծախսեր իհարկե արել է Սյունիքի զարգացման հիմնադրամը՝ բայց դարձյալ  գործարարների հաշվին, սյունեցի ձեռնարկատերերի հանգանակություններն են ծախսվել։

 270 երեխան 8 օր է՝ զրկված է ծնողական խնամքից, ընտանիքից, կրթություն ստանալու իրավունքից, մեծ մասը հյուրանոցներում է՝ 8 օր շարունակ նույն հագուստի ու կոշիների մեջ․ բայց սա չի մտահոգել Հայաստանի սոցապ նախարար Նարեկ Մկրտչյանին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ու առողջապահության նախարարին․ այս նախարարները 8 օր է՝ հարկ չեն համարում իրենց ջիպերով Սյունիք այցելել, տեսակցել ու տեղում իրավիճակին ծանոթանալ։

Անգամ Նիկոլ Փաշինյանը, որ ժողովրդի անունից խոսում է ամեն ժամը մեկ, անցած ուրբաթ օրը հատուկ ուժեղացված անվտանգային ռեժիմով  հասավ Վայց Ձոր, գիշերեց Վայքում, շաբաթ օրը կուսակցական ժողով-փարթի անցկացրեց, բայց այդպես էլ ոտք չդրեց Սյունիք, խուսափեց հանդիպել տուժած քաղաքացիներին ու նայել ծնողի խնամքից զրկված երեխաների աչքերի մեջ։

Ադրբեջանցիների կամքով  հյուրանոցներում քնող քաղաքացիներին, ընդգծենք, անգամ փոխնարարարների մակարդակով այցեր չեն եղել, ՄԻՊ-ի մասին չենք էլ խոսում․ երևի այս տիկնոջը հաճելի են  շփումները միմիայն ծառայողականներով շրջող, իրավիճակից անկախ միշտ ժպտացող ուրախ քպ-ական չինովնիկների հետ։

Ի դեպ, Լաչինի միջանցքը փակելուց հետո մինչ օրս Սյունիք ոտք չեն դրել Հայաստանում կանանց ու երեխաների իրավունքներով զբաղվող, այդ թեմաներով միլիոնավոր դոլարների գրանտեր շահած ՀԿ-ները, միջազգային կառույցները։ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՄՆ արդեն նախկին դեսպան Լին Թրեյսին ու ՀՀ-ում ֆրանսիայի դեսպան Անն Լույոն են անգամ անհաղորդ ադրբեջանցիների ապօրինի արգելքների թարմ զոհերի խնդիրներին։ Սյունիքում անհույս ծվարած արցախցի բալիկները չեն շարժում այս դեսպանների խիղճը, միտքը․․․․

Մինչդեռ այս տիկնայք հատկապես 44-օրյա պատերամից հետո Սյունիքով մեկ ակտիվ եռուզեռի մեջ էին՝ երկու տարի շարունակ։  Արևմտյան երկրների դեսպանների Սյունիք կատարած վոյաժները անկասկած ռազմաքակաղաքական օրակարգերով են պայմանավորված եղել, բայց դրանք խնամքով թաքցվում էին՝ տարատեսակ  «սոցիալական խմբերի հետ հանդիպումների» ֆորմատի քողի տակ։ Այսօր նույն դեսպաններն անհաղորդ են, խուլ  և համր են ձևանում, որովհետև ազիկն է իրավիճակի տերը։ Նրանք գերադասում են մի քանի օր չերևալ տեսախցիկների առաջ, խուսափում են անդրադարձ կատարել Արցախը բլոկադայի ենթարկած  ադրբեջանցիներին և նրանց՝ ցեղասպանության սցենար հուշող գործողություններին գնահատական տալ։

Լաչինի միջանցքի փակելու հետևանքով առաջ եկած սոցիալական և հումանիտար այլ խնդիրների օպերատիվ լուծման շտաբ է ձևավորվել, համակարգում է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը․ շտաբի աշխատանքները համակարգող՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Դավիթ Մարտիրոսյանի հետ հարցազրույցը կհրապարակենք հաջորդիվ։

Սյուզի Բադոյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan