Երևանում հայտնաբերվել է ականանետի ական․ այն տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման

Դիտել նաև
Ռումբի մասին ահազանգերը հասան քննչական
Ռումբի ահազանգ Տաշիր քաղաքում. պայթուցիկ սարք չի հայտնաբերվել
Ռումբի մասին ահազանգերի մասով իրավապահները դիմել են արտերկրի գործընկերներին
«Զվարթնոց» օդանավակայանում ռումբի մասին ահազանգ է ստացվել
Շաբաթվա ընթացքում Մարտունու և Ասկերանի շրջաններից հայտնաբերվել ու վնասազերծվել է հրթիռակասետային 11 ռումբ
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 13։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրևանդ թաղամասի տներից մեկի մոտակայքում արկ է նկատվել։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը։
Պարզվել է, որ հայտնաբերվածը 82 մմ տրամաչափի կոռոզիայի ենթարկված ականանետի ական է, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է N զորավարժարան՝ հետագա ոչնչացման։