Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Ալիևն Արցախն է պատանդ վերցրել, Նիկոլը՝ Հայաստանը

Արցախը թշնամական հոշոտման հանձնած Նիկոլ Փաշինյանն ու նրա գլխավորած քպ-ն մի այլ կարգի ակտիվացել են: Է՛լ ելույթներ, է՛լ ԱԺ արտահերթ նիստ ու հայտարարությո՜ւն, է՛լ վրա-վրա, մեկը մյուսից ահավոր հարցազրույց-ինքնախոստովանական ցուցսունքնե՜ր, է՛լ կառավարության նիստում երկար-բարակ ելո՜ւյթ:

Լավ, ի՞նչ էր ասում կառավարության վերջին նիստում արտասանած իր երկարաշունչ ճառով Նիկոլ Փաշինյանը, ով, չմոռանանք, ստեղծված օրհասական իրավիճակի թիվ 1 մեղավորն է, եթե ոչ հիմնապատճառը: Նրա՛ «գործունեության» հետևանքն է, որ Արցախի հայությունը դրվել է բնաջնջման բացարձակ շոշափելի վտանգի մեջ, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ ուղղակի ոչնչացման սպառնալիքի տակ:

Փաշինյանի երկարաշունչ, բայց դատարկախոսությամբ ու կեղծավոր ճամարտակությամբ լցոնված ճառը հանգում էր հետևյալին. ա) իր սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևը ամեն կերպ ու շարունակաբար խախտում է 2020թ նոյեմբերի 9-ի «եռակողմ հայտարարությունը», բ) Ալիևը այդ «եռակողմ»-ից անմիջապես հետո, 2020-ի նոյեմբեր-դեկտեմբերից սկսած, արդեն 2 տարի է, ինչ շարունակում է զավթողական գործելակերպն ու թե՛ Արցախի բեկորներից, թե՛ ՀՀ-ից նորանոր տարածքներ է զավթում, գ) պետք է հայերն աշխարհով մեկ աղմուկ-աղաղակ բարձրացնեն, թե՝ «վա՜յ, ամա՜ն, հասե՜ք, մեզ թուրքը կոտորում է...», և դա է մեր միակ անելիքն ու փրկության ելքը:

Ո՛չ մի խոսք այն մասին, որ այդ ի՛նքը, Նիկոլ Փաշինյանն է ամենամեծ մեղավորը, որ Արցախն ու Հայաստանը հայտնվել են նման իրավիճակում, երբ օտարներից կյանքի ողորմություն խնդրելուց բացի, այլ բանի ընդունակ չեն:

Ո՛չ մի խոսք այն մասին, որ 2020թ. նոյեմբերի 9-ի խայտառակությունն ու կապիտուլյացիոն հայտարարությունն ի՛նքը՝ հողատու և կապիտուլյանտ, «թո՛ւրք» պիտակումից չվիրավորվող Նիկոլ Փաշինյա՛նն է ստորագրել: Ընդ որում, իր ստորագրած կապիտուլյացիոն հայտարարությունն էլ դեռ շարունակում է հանրության վրա սաղացնել որպես մի երևելի չգիտեմ ինչ փաստաթուղթ:

Փաշինյա՛ն, ասել քո սիրելի «կիրթ ու կառուցողական» Ալիևի ու քեզ հոգեհարազատ լեզվով՝ «նա օլդո՞ւ»: Դու, որ տապալածդ բանակցային գործընթացից հետո հրահրածդ պատերազմում ամեն ինչ արեցիր, որպեսզի Արցախն ու Հայաստանը պարտվեն ու կանգնեն ահռելի մարդկային ու տարածքային կորուստների առաջ, որ 44 օր շարունակ նպատակաուղղված խաբեցիր մանկամտացած հանրությանն ու հայությանը, դո՛ւ, որ թշնամու առաջ բերանքսիվայր փռվեցիր ու կապիտուլյացիայի տարար հաղթական Հայոց բանակը, դո՛ւ որ, բացի ստորագրածդ կապիտուլյացիոն հայտարարությունից, Ալիևի հետ «բանավոր համաձայնություններով» թշնամուն առատորեն ու առանց մի կրակոցի հանձնեցիր ՀՀ սուվերեն տարածքի՝ ռազմաբարական նշանակության ամբողջ հատվածներ, դեռ ինչ-որ բանե՞ր ես խոսում:

Միգուցե միանգամի՞ց ասես, թե ի՛նչ նոր բան ես պայմանավորվել քո սիրելի Ալիևի ու Էրդողանի հետ: Չէ՞ որ պարզից էլ պարզ է, որ Փաշինյանի ու Ալիևի «պասերով խաղը» նախ՝ Արցախը դրեց թշնամական բացարձակ շրջապատման մեջ, իսկ հիմա, Արցախի բնակչության բնաջնջման սպառնալիքով ուղղակիորեն փորձ է արվում ա) հայաթափել Արցախը, բ) դրա վրա «խաղալով», Հայաստանից պոկել Սյունիքը (առնվազն) և Արարատի ու Տավուշի, Վայոց ձորի կենսական ու խոշոր հատվածներ:

Ու, ի՞նչ է, եթե ոչ ամենաիսկական երեսպաշտություն, երբ իր իշխանությամբ թշնամու համար նման պայմաններ ապահոված անձն ու նրա գլխավորած ձրիակեր-պարգևավճարվողների խմբակը հիմա ասում է՝ «վա՜յ, ամա՜ն, եկեք աշխարհով մեկ աղմկենք, ամեն ինչում ռուսական խաղաղապահներին ու նախկիններին մեղադրենք...»:

Ի դեպ, ինչ են ասում այս օրերին Նիկոլի քպ-ն ներկայացնող մյուս նիկոլփաշինյանները, անկախ այն բանից, թե անձնագրային ինչ անուն-ազգանուններ ունեն: Սրանք նրանք են, որ ընդդիմության առաջարկած հայտարարության նախագծից հետևողականորեն ջնջել են «Արցախի Հանրապետություն» «ինքնորոշում» արտահայտությունները, սրանք նրանք են, որ մերժել են ցանկացած նորմալ քայլ և առաջարկություն: Սրանցից ամենակարկառունների ասածները հանգում են այն բանին, որ իրենք, իրենց ներկայացրած «Հայաստանի իշխանությունը» ո՛չ մի հանձնառություն, ո՛չ մի պատասխանատվություն չունեն Արցախի ու արցախի հայության հանդեպ, որ դա միայն ու միայն ռուսական խաղաղապահ ուժերի գործն է, և ուրեմն՝ թող ռուսներն էլ կռիվ տան, որ Արցախը չհայաթափվի...

Հա, մեկ էլ հանրության աչքն են խոթում Արցախի շրջափակման վերաբերյալ ԱՄՆ-ի կամ Եվրոպայի հայտարարությունները, թե՝ «այ-այ-այ, միսթր գազ-օյլ Ալիև, չարություն եք անում...»:

Ու ի՞նչ, ադրբեջանական թուրքերն Արցախի շրջափակո՞ւմն են վերացրել, թե՞ գազամատակարարումն էլ դադարեցրեցին, շուտով էլ, երևի էլեկտրաէներգիայի մատակարարումը խափանելուն կանցնեն: Այդ հայտարարություններով Արցախն այլևս պաշտպանվա՞ծ դարձավ, թե՞ թշնամին Հայաստանից զավթած բարձունքներից գլխապատառ նահանջեց...

Դուք այն ասեք, թե որպես «ՀՀ իշխանություն» ի՛նչ եք արել, բացի Քաթարում զվռնելուց, կատվի հետ «գիրք կարդալուց», Արցախի հայության հասցեին վայրահաչելուց կամ ձեր մանկլավիկների հակահայ-հակաարցախյան վնգստոցները խրախուսելուց:

Հիմնականը. այսօր շատ է խոսվում այն մասին, որ Ալիևը Արցախի 120 հազար հայությանը պատանդի վիճակում է պահում: Բայց ոչ ոք չի բարձրաձայնում, որ Նիկոլ Փաշինյանն ու իր խմբոնն արդեն առնվազն 2 տարի պատանդի վիճակի մեջ են դրել մի ամբողջ պետություն՝ իր մոտ 3 միլիոն բնակչությամբ:

Մինչև ներքին պատանդառուներից չձերբազատվենք, արտաքին թշնամիների ելուզակություններին չենք կարող վերջ տալ:

Արմեն Հակոբյան

Հ.Գ. Եթե լսեք, որ «ադրբեջանական բնապահպանները» վերցրեցին վրաններն ու ռադ եղան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհից, ուրեմն կարող եք չկասկածել, որ Ալիևն արդեն ստացել է այն, ինչ ուզում էր: Փաշինյանի՞ց է ստացել, Պուտինի՞ց, թե Բայդենից ու Մակրոնի՞ց․ կոտորվող և իր գոյության համար կռվել, պայքարել չցանկացողների համար մի՞թե էական է:

Աղբյուրը՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan