Երբ այս տարվա հունվարից Արցախում չմնաց հայկական բանակ, որովհետև կապիտուլյանտը խոստացել էր թուրքերին, շատերը մտածում էին, որ դա առանց հետևանք է մնալու

Երբ այս տարվա հունվարից Արցախում չմնաց հայկական բանակ, որովհետև կապիտուլյանտը խոստացել էր թուրքերին, որ Արցախում բանակ չի թողնի ու արեց դա, շատերը մտածում էին, որ դա առանց հետևանք է մնալու:
Այսօր, երբ Արցախը լիակատար շրջափակման լմեջ է, մեզ ասում են, որ պետք է ապավինել, թե որ երկիրը կամ միջազգային կազմակերպությունը ինչ կոչ ու մտահոգություն կարտահայտի Արցախի կամ ՀՀ տարածքի մասով: Կոչ ու մտահոգություն, ինչպես որ 1915 թվականին էր, երբ ողջ աշխարհը հետևում էր, թե մեզ ինչպես են կոտորում ու բոլ-բոլ մտահոգություններ էր հայտնում:
Փոխանակ ապավինելու բանակին ու մեր ուժերով վերականգնելու մեր երկրի անվտանգությունը։ Մեծ ու հզոր կանոնավոր բանակ. սա է միակ փրկությունը։
Արցախը չորրորդ օրն է` լիարժեք շրջափակման մեջ է:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից