Գարիկ Պապոյանը հրապարակել է հոլովակ՝ դիմելով միջազգային կազմակերպություններին

Դիտել նաև
Կարկառուն ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն իր վարորդներին բարձր պաշտոնների է է նշանակել
Գնահատե՞լ եք ինչքան կավելանա վարկային տոկոսը, և օգո՞ւտ եք տալիս քաղաքացուն, թե՝ վնաս․ Ավետիսյանը՝ Պապոյանին. Տեսանյութ
Ինչպե՞ս է ստացվել, որ 2019թ. դրությամբ ոչինչ չունեցող Գևորգ Պապոյանը դարձել է 21 մլն դրամի տեր
Չեք հարցրել, բայց էս 2 օրերի ընթացքում հասցրել եք էտ մարդուն ահաբեկիչ սարքել, մի բան էլ վախենալ երեխաների անվտանգության համար
Այս պահին միջնորդություն ենք ներկայացնում հերոս Մխիթար Գալեյանի հայրիկի՝ Գարիկ Գալեյանի, խափանման միջոցը փոխելու վերաբերյալ. Վանեցյան
Հաղորդավար, հումորիստ և դերասան Գարիկ Պապոյանը հրապարակել է հոլովակ ինստագրամյան իր էջում՝ դիմելով օտարերկրյա օգտատերերին և կազմակերպություններին:
«Բարի լույս աշխարհ, հուսամ՝ առավոտը բարի է, քանի որ այն կարող է բարի լինել, միայն այն դեպքում, եթե հարևանդ ձմռան կեսին չի դադարեցնել գազամատակարարումը, ինչպես որ Ադրբեջանն է վերջին երկու օրվա ընթացքում վարվել Արցախի նկատմամբ: Առավոտը կարող է բարի լինել, եթե հարևանդ չի արգելափակել դեպի տուն ճանապարհդ՝ թույլ չտալով երեխային հասցնել հիվանդանոց», - ասել է Պապոյանը՝ հիշեցնելով, որ ներկայում հարյուր քսան հազար մարդ կանգնած է մարդասիրական աղետի առաջ: Նա դիմել է բոլոր միջազգային կազմակերպություններին, որոնք պաշտպանում են մարդու իրավունքներն ու երեխաներին.«Ձեզ համար գործ կա՝ կանգնեցրե՛ք Ադրբեջանին»: