Մոսկվայի «Мега Химки» առևտրի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, այրվում է 17000 քմ տարածք

Դիտել նաև
Մոսկվա-Երեւան ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել
Արժե, որ Անկարան ձեռնպահ մնա Սիրիայում նոր գործողություն սկսելուց. Մոսկվա
Պաշտոնական Մոսկվան հայտարարություն է տարածել Լավրովի` Թուրքիա այցի վերաբերյալ
ՀՀ-ի և Ադրբեջանի փոխվարչապետերի հաջորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում
Փաշինյանը վախենում էր` թունավորե՞ն Մոսկվայում, թե՞ գող` սիրտը դող. Տեսանյութ
Մերձմոսկովյան «Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել OBI խանութի շինարարական բաժնում, որտեղ սկսել են նաև պայթյունների ձայներ լսվել. այնտեղ պահվում են ներկերի տարաներ, աերոզոլներ, ՌԻԱ «Նովոստի»-ին հայտնել են արտակարգ իրավիճակների ծառայությունները։
«Մեգա Խիմկի» առևտրի կենտրոնում գտնվող OBI խանութում հրդեհը բռնկվել է առավոտյան ժամը վեցին։ Արտակարգ իրավիճակների նախարարության վերջին տվյալներով՝ հրդեհի տարածքը 7000 քմ է։ Դատախազության տվյալներով՝ տուժածներ չկան, սակայն տվյալները ճշտվում են։
Մարման աշխատանքներին ներգրավված է 30 մարդ և ինը միավոր տեխնիկա, ԱԻՆ ավիացիան պատրաստ է միանալ աշխատանքներին։ Հրդեհին տրվել է բարդության չորրորդ աստիճան: