Վրաստանի իշխանությունն իրական պայքար է մղում հանուն պետության ինքնիշխանույթան ու անկախության Հայաստանը տանում են նույն շրջանով, ինչ Արցախը մինչև 2020 թվականին (տեսանյութ) Շարժումը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, որին դուք շատ շուտ ականատես կլինեք. Բագրատ սրբազան (տեսանյութ)
20
Թուրքիան զոնդաժ է անում, թե ինչպես կվերաբերվի Մոսկվան «թուրանական ՆԱՏՕ-ի» ստեղծման հնարավորությանը Ի՞նչ ցույց տվեց Բագրատ սրբազանի ասուլիսը Մեկը կար՝ թմրանյութերի գործով անցած, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ. Բագրատ Սրբազան Ուղիղ. Բագրատ սրբազանի մամուլի ասուլիսը «Մինչև վերջին հայը» ծրագիրը, աղմկոտ լռությունը և մեր անելիքը․ Անդրանիկ Թևանյան Արծվիկ Մինասյանի, փաստաբաններ Արսեն Բաբայանի, Վահե Եփրիկյանի ասուլիսը (տեսանյութ) Փաշինյանը պատրաստվում է հանձնել Զանգեզուրը Ադրբեջանին, ապա դրա մեջ մեղադրել Ռուսաստանին, իսկ ընդդիմությունն զբաղված է քաղաքական իմիտացիաներով Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը զգուշացնում է, որ Հայաստանը կարող է լուրջ անվտանգային խնդիրների մեջ հայտնվել Նռնակների կիրառումը ոստիկանապետի և ոստիկանության զորքերի հրամանատարի հրամանով է եղել․ զեկույց Ամեն ինչի պատասխանը գալու է․ Լևոն Քոչարյան Պատերազմ Արցախում
Միրզոյանը չի մասնակցի ՀԱՊԿ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդի առաջիկա նիստին Վա՞յր դնել մանդատները, թե՝ ոչ. «Կարճ ասած» (տեսանյութ) Արևմուտքին պետք չէ, որ այս ամենը աղմուկով իրականացվի. Ալեն Ղևոնդյան (տեսանյութ) 35 երթուղու ավտոբուսի վարորդը կիթառով հարվածել է ուղևորին «Փաշինյանը մեր սրբությունները ծաղրել է դեռ երիտասարդ տարիքից»․ Ոսկան Սարգսյան «Հայաստանը դիմում է քաղաքական մանիպուլյացիայի»․ Ադրբեջանի ԱԳՆ Գերասիմ Վարդանյանին վերագրվող կեղծ ձայնագրություններ են տարածվում․ հայտարարություն Կիրանցեցիները կորցրել են իրենց հողերը մշակելու հնարավորությունը. բնակիչ Թուրքիան զոնդաժ է անում, թե ինչպես կվերաբերվի Մոսկվան «թուրանական ՆԱՏՕ-ի» ստեղծման հնարավորությանը Վրաստանի իշխանությունն իրական պայքար է մղում հանուն պետության ինքնիշխանույթան ու անկախության «Ֆրանսիայի քաղաքականությունը լուրջ սպառնալիք է տարածաշրջանի համար»․ Ալիևի օգնական Ի՞նչ ցույց տվեց Բագրատ սրբազանի ասուլիսը Հայաստանը տանում են նույն շրջանով, ինչ Արցախը մինչև 2020 թվականին (տեսանյութ) Շարժումը շարունակվում է էլ ավելի մեծ թափով, որին դուք շատ շուտ ականատես կլինեք. Բագրատ սրբազան (տեսանյութ) 5000 հայի մահվան պատճառ Փաշինյանից բացի դարձել են երիտթուրքերն ու Աբդուլ Համիդը. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ) Դե թող սկսեն, ներողություն են խնդրելու. Բագրատ սրբազանը՝ իր դեմ հնարավոր քրգործի մասին (տեսանյութ) Մեկը կար՝ թմրանյութերի գործով անցած, Արթուր Հովհաննիսյան է կարծեմ անունը, դատական գործընթաց ենք սկսելու նրա դեմ. Բագրատ Սրբազան ԱՄՆ կոնգրեսականներն առաջարկել են 100,000,000 դոլարով ավելացնել Հայաստանի ֆինանսավորումը Caesar հաուբիցների մատակարարումը Հայաստանին կոտրում է հանրապետության զինված ուժերի կառուցվածքը. Կոնստանտին Սիվկով (տեսանյութ) ՀՀ-ի եվրաինտեգրումը ֆանտազիա է, անհնար գործընթաց. Ստևան Գայիչ (տեսանյութ) Անկարան և Բաքուն շարունակում են միահամուռ գործել Երևանի դեմ. Նադեին-Ռաևսկի Սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի ինքնիշխան իրավունքն է»․ ՀՀ ԱԳՆ Թուրքիայի և Վրաստանի հավաքականների երկրպագուները զանգվածային ծեծկռտուք են սարքել ֆուտբոլի Եվրոպայի առաջնության խաղից առաջ (տեսանյութ) Չեք տեսնո՞ւմ, որ չի ստացվում ձեր մոտ լավ կառավարելը (լուսանկար) Ուղիղ. Բագրատ սրբազանի մամուլի ասուլիսը Տեղը գաղտնի են պահում, որ սրբազան շարժումը հանկարծ «չհարամի» Փորձում են լեգիտիմացնել երկրի անկախ պետականությունը կորցնելու գործընթացը Որն է լինելու հաջորդ սահմանազատվող տարածքը Գեղարքունիքի մարզպետը Ջրվեժում նոր հողամաս է ձեռք բերել Նիկոլ Փաշինյանը հայկական սրբությունների դեմ հերթական ոտնձգությունն է արել

Թմրանյութեր, թռչող սարք, հեռախոսներ. Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ներում նոյեմբերի ընթացքում

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության օպերատիվ, անվտանգության և պահպանության բաժինների ծառայողները քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերել և կանխել են արգելված իրերի, թմրամիջոցների, ինչպես նաև թղթախաղերի շրջանառության փորձերը: ԱՆ-ից  հայտնում են, որ Արդարադատության նախարարությունը ներկայացնում է նոյեմբեր ամսվա ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերված թմրամիջոցների և այլ արգելված իրերի վերաբերյալ հաշվետու զեկույցը:

Այսպիսով` «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթափոխի ընթացքում պահպանության ապահովման բաժնի ծառայողը տեղեկացրել է, որ բնակելի գոտուն մոտեցող և դեպի առաջին մասնաշենք ընթացող թռչող սարք է նկատվում։ Անմիջապես իրականացվել է վերոնշյալ հատվածի տեղազննություն, որի արդյունքում առաջին մասնաշենքի տանիքում հայտնաբերվել է կպչուն ժապավենով պարուրված, կասկածելի պարունակությամբ փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, չոր և շոկոլադին նմանվող զանգվածներ, ինչպես նաև թափանցիկ տարա՝ լցված կոնյակին բնորոշ հոտով և գույնով հեղուկ զանգվածով։ Նույն քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը մեկ այլ դեպքով ահազանգել է հնարավոր ներնետման մասին: Անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և հիմնարկի պահակետերից երկուսի միջնամասում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված և բջջային հեռախոս: Մեկ այլ դեպքով՝ «Սևան» քրեակատարողական հիմնարկում հերթական շրջայց կատարելիս, դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին հայտնաբերվել է կասկածելի փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված և սպիտակ, շոկոլադին նմանվող փոշեզանգվածներ:

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դիտաշտարակներից մեկում ապահովման բաժնի ծառայողը զեկուցել է այն մասին, որ ճանապարհին նկատել է սև ավտոմեքենա, որի միջից կատարել են ներնետում հիմնարկի արգելագոտու տարածք և արագ հեռացել։ Իրականացվել է տեղանքի զննություն, և դիտաշտարակի մոտ հայտնաբերվել է դեղին փաթեթ, որի մեջ առկա է եղել սպունգով փաթեթավորված երկու բջջային հեռախոս՝ առանց բաժանորդային քարտերի։ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել դատապարտյալի անվամբ բերված սառնարանը, որի արդյունքում պարզվել է, որ սառնարանի շարժիչի վրա զոդման եղանակով ամրացված է լրացուցիչ մետաղյա կափարիչ։

Շարժիչն ամբողջությամբ առանձնացրել են և ստուգել անվտանգության ռենտգեն սարքի միջոցով։ Արդյունքում՝ սառնարանի շարժիչի լրացուցիչ հատվածում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են 9 բջջային հեռախոս, 4 բաժանորդային քարտ, 1 լիցքավորիչ, USB 8 լար, 3 ականջակալ և բջջային հեռախոսի 2 մարտկոց։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը: Արդյունքում սպորտային համազգեստի ձախ գրպանից հայտնաբերել են 2 կաթոցիկ, որոնց պատերին առկա են եղել թմրամիջոցին նմանվող զանգվածներ՝ մոխրացված վիճակում։ Մեկ այլ դեպքով՝ նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հանձնուքը։ Զննության արդյունքում 0․5 լիտր տարողությամբ նարնջագույն հյութի պլաստմասե 4 շշերի մեջ նստվածքի տեսքով հայտնաբերել են թմրամիջոցին նմանվող կասկածելի զանգվածներ։ Քաղաքացին հայտնաբերվածի վերաբերյալ բանավոր հայտարարել է, որ հյութն իրեն են փոխանցել կալանավորված անձի ծանոթները՝ վերջինիս փոխանցելու համար։

Նույն քրեակատարողական հիմնարկի ծառայողները երկարատև տեսակցությունից առաջ անձնական խուզարկության են ենթարկել մեկ այլ կալանավորված անձի,որի արդյունքում վերջինիս գրպանից հայտնաբերել են դեղնականաչավուն զանգվածով փաթեթ։ Վերոնշյալ քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի աշխատակիցներն այլ դեպքով անձնական խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն, սակայն վերջինիս մոտից ոչինչ չեն հայտնաբերել։

Այնուհետ տարված բացատրական աշխատանքների արդյունքում քաղաքացին թաքցրած տեղից ծառայողներին է ներկայացրել թափանցիկ պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն բուսական զանգվածներ: «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի օպերատիվ բաժնի ծառայողները խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության այցելած քաղաքացուն։ Վերջինիս պիջակի օձիքի տակից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն, կասկածելի զանգված։ Քաղաքացին բանավոր հայտարարել է, որ չգիտի, թե խուզարկությամբ հայտնաբերվածն ինչ կարող է լինել։ Վերը թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական վարույթներ, նշանակված են դատաքիմիական փորձաքննություններ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan