Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի
![Ողբերգական դեպք՝ Կոտայքի մարզի գյուղերից մեկում. հայտնաբերվել է 6-ամյա տղայի դի](/timthumb.php?src=/disc/06-12-22/22ae8a3ef4f4f4767e1e5c4b68cce0d7.jpg&w=450)
Կոտայքի մարզի Նաիրի վարչական տարածքում գործող պոլիկլինիկաներից մեկից նոյեմբերի 29-ին, ժամը 12։30-ին հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տուն, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Դավիթ Գ-ն է։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Մայրն էլ հայտնել է, որ երեխան տանը իր տան անդամների ներկայությամբ հանկարծամահ է եղել։