Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Մեր պարտության գործոնները (տեսանյութ)
27
Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Լավրովը հանդիպել է Ֆիդանին Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Դավթաշենի այգու վիճակը արտացոլում է ՔՊԿ իշխանության 6 տարիների պատկերը... (տեսանյութ, լուսանկարներ) Սրբազանը վստահեցրեց՝ պայքարը շարունակվելու է «Էս ինչքան շատացաք, այ ժողովուրդ»․ Բագրատ Սրբազանը Երևանի Ավան համայնքում հանդիպում է բնակիչներին Պատերազմ Արցախում
Կիրանցի բնակիչներին ԱԱԾ աշխատակիցները վախեցնում են, թույլ չեն տալիս շփվել լրագրողների հետ․ Անի Գևորգյան Սյունիք մեկնելու ճանապարհին պատահաբար նկատեցի՝ այդ հենակետի վրա այլևս ծածանվում է թշնամու դրոշը․ Ասլանյան Վրաստանի վարչապետը հայտնել է Ռուսաստանի դեմ «երկրորդ ճակատ» բացելու՝ արտաքին ուժերի փորձերի մասին Փոքր Վեդիում երեխային ծեծի ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվեց 2019-ից Երևանում աղբահանությունը կազմակերպելու համար ստեղծվում է ՀՈԱԿ, որի միայն պահպանման համար նախատեսվել է 5,6-ից 7,5 մլրդ դրամ Փաշինյանն անում է այն, ինչի մասին գրել է դեռ 2001-ին․ «Կարճ ասած» Հայաստանի համար ի՞նչ «ուկրաինական ուղու» մասին է խոսում Պեսկովը Այս 3+3-ը մեր համար իրոք հնարավորություն է հակազդելու ադրբեջանական, թուրքական ուժեղ ազդեցությունը՝ տեսնելով ռուս-իրանական հարաբերությունների ստրատեգիական բնույթը․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Լուծարվում է Հայաստանի ամենամեծ գրադարանը Արարատ Միրզոյանին երկրորդ անգամ տրամադրվել է արձակուրդ Արգելվում է միայն կարանտին վնասակար օրգանիզմներով վարակված բեռների արտահանումը․ ՍԱՏՄ ԱՄՆ-ի և ԵՄ-ի նպատակն է խզել Հայաստանի և Ռուսաստանի կապերը. Ալեքսեյ Գրոմիկո (տեսանյութ) Լավրովը հանդիպել է Ֆիդանին Հայաստանի բուհ-երում կրթության ստանալու նկատմամբ հետաքրքրությունն անկում է ապրում Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Իրանի դեսպանը հերքել է Աղոթքի մեջ մնացեք մեր սիրելի Հրանտ Թոխատյանի առողջության համար Տիգրան Ավինյանի կկուն կանչե՞ց Իրանական կողմն էլ է հերքում Հայաստանի՝ զենք ձեռք բերելու մասին լուրերը «Ռուսաստանը փորձում է փրկօղակ նետել Հայաստանին. կկարողանա՞նք օգտվել՝ կունենանք շանս». Նաիրա Կարապետյան Բերքաբերի վարելահողերը շարունակում են մնալ Ադրբեջանի հսկողության տակ. Ադրբեջանն այդ տարածքներից դուրս կգա, երբ նրա վրա ճնշում լինի. Ռուբեն Գալչյան Հայաստանի պաշտպանական դոկտրինը՝ «Դաչես ու ես» Կառավարությունը վաղաժամկետ դադարեցրել է սահմանամերձ գյուղերում պետական աջակցությամբ տների կառուցման ծրագիրը. լրագրող ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Ակադեմիական քաղաքը կլինի քաղաք՝ առանց ուսանողների Կիրանցում մոլեգնում է Փաշինյանի երազած ապագան, զուգահեռդասարանցին էլ մոլորեցնում է «միամիտ խալխին» Նիկոլ Փաշինյանը կրկին Տավուշի մարզ կայցելի. «Ժողովուրդ» Բուհերում թափուր տեղեր են մնացել, իսկ նախարարությունը արհեստական Ակադեմիական քաղաքի ծրագիրն է առաջ տանում. «Ժողովուրդ» 515.430 արձանագրություն կես տարում. քաղաքացին «տուգանքի մատերյալ է», իսկ ՔՊ-ականները անձեռնմխելի. «Ժողովուրդ» Պիտի «Հայկական ժամանակին» հիասթափեցնեմ․ դղյակներ ու ապարանքներ չունեմ. Արթուր Խաչատրյան Տիգրան Աբրահամյանն ու Աղվան Վարդանյանն այցելել են ՔԿՀ՝ Արմեն Աշոտյանին տեսակցության

Արցախի ապագան, անվտանգությունը, հաջողությունը ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է. կայացել է ԱՀ պետնախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստը

Արցախի Հանրապետության պետական նախարարին կից Բարեգործական խորհրդի 6-րդ նիստում, որը տեղի է ունեցել դեկտեմբերի 5-6-ը Ստեփանակերտում, ներկայացվել և քննարկվել են Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կողմից իրականացված հետազոտության և դրա հիման վրա մշակված Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերը: Դրանք ենթադրում են Արցախի համայնքների կլաստերային զարգացում՝ թիրախավորելով երեք կարևոր կետ՝ ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացում և տնտեսական խթանների ստեղծում։ Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը բացման խոսքում ընդգծել է Արցախի զարգացման տեսլականի սահմանման կարևորությունը՝ նշելով, որ հենց դրա հիմքի վրա է հնարավոր լինելու ձևավորել պետական, հասարակական, մասնավոր հատվածների արդյունավետ համագործակցությունը:

«Վստահ եմ, որ միակ ճիշտ ճանապարհը Արցախում հասարակական, մասնավոր և պետական հատվածների միջև համագործակցության մոդելն է, որովհետև շատերն են ցանկանում աջակցել Արցախի ժողովրդին ու Արցախի ղեկավարությանը, և այդ առումով աշխատանքի համապատասխանեցման, համադրման խնդիր կա: Թե՛ Արցախի կառավարությունը, թե՛ համահայկական կազմակերպությունները պետք է ամեն ինչ անեն՝ այստեղ ապրող մարդկանց հնարավորություն տալու իրենց ուժերով կերտել իրենց ապագան: Սա միայն Արցախի խնդիրը չէ, սա համահայկական խնդիր է: Արցախի ապագան, Արցախի անվտանգությունը, Արցախի հաջողությունը ոչ միայն Արցախի, այլ ողջ հայ ժողովրդի խնդիրն է»,-ընդգծել է պետնախարարը:

Նա կարևոր է համարել ծրագրերի շուրջ բովանդակային քննարկումների ծավալումը՝ վստահություն հայտնելով, որ դրանց արդյունքում կձևավորվեն ավելի իրատեսական և Արցախի առաջնահերթություններին համահունչ ծրագրեր: ՀԲԸՄ հայաստանյան մասնաճյուղի նախագահ Վազգեն Յակուբյանը նշել է, որ նախաձեռնության հիմնական նպատակը Արցախի ժողովրդին հուսադրելն ու հավատ ներշնչելն է առ այն, որ նրանք կարող են արարել, աշխատել և բարեկեցիկ կյանք ստեղծել այստեղ։ Նա ընդգծել է, որ քննարկումների ընթացքում ծրագրերը կարող են նաև փոփոխությունների ենթարկվել։

«Այս պրոդուկտը նախևառաջ պատկանում է Արցախի կառավարությանը, իրենք են այդ կապող օղակը։ Որպես ազգ, մենք մեր ռեսուրսներն ամենաարդյունավետ ձևով պետք է օգտագործենք։ Պետք է քննարկենք և հասկանանք, թե արդյոք ներկայացված ծրագրերը համապատասխանում են կառավարության այսօրվա առաջնահերթություններին, ինչ է պետք փոխել՝ դրանք ավելի համապատասխան դարձնելու համար»,-ասել է Վազգեն Յակուբյանը: «ՀԲԸՄ Հայաստան»-ի հետազոտող Հովսեփ Բաբայանը ներկայացրել է հետազոտությունների արդյունքները, առաջարկվող կլաստերներն ու ծրագրերը՝ նշելով, որ դրանք մշակվել են միջազգային հաջողված փորձի, Արցախի սոցիալ- տնտեսական զարգացման հնարավորությունների ուսումնասիրման, ինչպես նաև համընդգրկուն հարցումների հիման վրա: Արցախի տարբեր գերատեսչությունների և մի շարք բարեգործական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկու օրերի ընթացքում հանգամանալից քննարկումներ են ծավալվել ներկայացված ծրագրերի շուրջ, որոնց արդյունքները կամփոփվեն ՀԲԸՄ մասնագիտական թիմի կողմից:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan