36 ժամ ջուր չի լինելու
![36 ժամ ջուր չի լինելու](/timthumb.php?src=/disc/06-12-22/34cdd0d1268df4a95ac7f49d537eb64c.jpg&w=450)
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 6-ին ժամը 16:00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 04:00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
Լոռու մարզի՝ Ալավերդի, Թումանյան քաղաքների, Ակներ, Հաղպատ, Շնող, Նեղոց, Մեծ Այրում, Ճոճկան, Քարկոփ գյուղերի, Տավուշի մարզի՝ Այրում, Արճիս, Հաղթանակ, Դեղձավան, Պտղավան, Զորական գյուղերի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: